Рубрика: տեխնոլոգիա

հալվե-ալոէ

Ինչ կարելի է բուժել հալվեով (ալոէ)

Հին ժամանակներում դեղերի բացակայության պատճառով մարդիկ բուժվում էին ժողովրդական միջոցներով: Այդ միջոցներն օգտագործվում են նաև մեր օրերում և համարվում են օրգանիզմի համար ավելի անվնաս, քան հաբերը կամ ներարկումերը:

Հալվե

Բնության մեջ գոյություն ունի հալվեի ավելի քան 300 տեսակ, որոնցից յուրաքանչյուրն ունի որոշակի բուժիչ հատկություն:

Հալվեի հյութը բարձրացնում է անվարակելիությանը, նպաստում է բջիջների վերականգնմանը, ունի հակաբիոտիկ հատկություն: Ինչպես բոլոր բույսերը, հալվեն ևս արտադրում է թթվածին, և այդ պատճառով այն կարելի է դնել ննջասենյակում:
Հալվեն հակացուցված է հղի կանանց, թութքով հիվանդների և նրանց, ովքեր խնդիրներ ունեն լյարդի, լեղապարկի հետ:

Օգտագործման ձևը

Հալվեն օգտագործում են այրվածքների բուժման համար: Լվացած հալվեի տերևը մի քիչ ճզմեք վիրակապի վրա և դրեք այրվածքի մակերեսին:

Հալվեից կարելի է պատրաստել դեմքի քսուք: Վերցրեք 1 ճաշի գդալ հալվեի հյութ և թթվասեր, ավելացրեք ձվի դեղնուց, խառնեք մինչ դառնա համասեռ: Քսեք մաքուր դեմքի և վզի մաշկին, պահեք 15-20 րոպե, լվացեք գոլ ջրով: Ձեր մաշկը կլինի առողջ և գեղեցիկ:

Հալվեի հյութի օգտագործումը

Օրգանիզմի դիմադրողականությունը կարելի է բարձրացնել հալվեի հյութի և մեղրի խառնուրդով: Հալվեի հյութ ստանալու համար կտրեք մի քանի տերև, հյութը ճզմեք բաժակի մեջ, խառնեք նույն քանակության մեղրին, ընդունեք 1/3 գդալ ուտելուց կես ժամ առաջ՝ օրը 3 անգամ: Բուժման տևողությունը 3 շաբաթ է:

Ատամնացավի դեպքում

պետք է հալվեի տերևի փշերը 2 կողմից հեռացնել, երկայնակի կտրել ու մսոտ հատվածով դնել լնդին:

Բուժական նպատակներով օգտագործվում է նաև հալվեի հյութը` տերևների մզվածքը, որը խթանում է անվարակելիությանը, նպաստում է բջիջների վերականգնմանը, ունի հակաբիոտիկ հատկություն: Ինչպես բոլոր բույսերը, հալվեն ևս արտադրում է թթվածին և այդ պատճառով այն կարելի է դնել ննջասենյակում:

Հալվեն հակացուցված է հղի կանանց, նրանց, ովքեր խնդիրներ ունեն լյարդի, լեղապարկի հետ, թութքով հիվանդներին:

Հալվեի հյութն օժտված է բակտերիասպան և բակտերիաների աճը կասեցնող հատկություններով։ Օգտագործվում է այրվածքների, սնուցող, խոցերի, վարակված վերքերի, թարախակույտերի և այլ հիվանդությունների դեպքերում։

 

Реклама