Рубрика: Без рубрики, Վիկտոր Համբուրձումյան

Վիկտոր Համբարձումյան

viktor-hambardzumyan

Վիկտոր Համազասպի Համբարձումյանը ծնվել է 1908թ. նոյեմբերի 5-ին Թիֆլիսում, նա հայ աստղաֆիզիկոս է, տեսական աստղաֆիզիկայի սովետական դպրոցի հիմնադիրը։ ՍՍՀՍ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943) և նախագահ (1947-ից), Երևանի համալսարանի պրոֆեսոր (1947-ից)։ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978)։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիր և դիրեկտոր (1946)։ ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերության վարչության նախագահ (1947-ից)։ Հայկական սովետական հանրագիտարանի առաջին գլխավոր խմբագիր և խմբագրական կոլեգիայի նախագահ։ Հայկական ՍՍՀ (1940) և Վրացական ՍՍՀ (1968) գիտության վաստակավոր գործիչ։

 

Реклама
Рубрика: Без рубрики, Վիկտոր Համբուրձումյան

Վիկտոր Համբուրձումյանի կտակը

Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տի­րա­պե­տել հա­յոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի
տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը: Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գա­ղա­փար­նե­րի մեջ ինձ համար ամենաթանկը  հայոց լեզուն է:Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հա­յոց լեզվին:Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ,հայոց լեզվին տիրապետելը:Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին:

Առաջադրանքներ`

  1. Կարդալ Կտակը:

2.Ինչի մասին էր մեծ աստղագետի կտակը. պատմիր:-Այս կտակը վերաբերվում եր հայոց լեզվի ժառագությանը:Որը իր մեջ նեռարում էր սովորել հայոց լեզու,և  փոխանցել  սերունդներին:

3.Բառարանի օգնությամբ բացատրիր կտակ, սերունդ, գաղափար բառերը:

կտակ- Մահվանից հետո ժառանգությունը տնօրինելու և դրա իրավունքը վերապահող պաշտոնական փաստաթուղթ         

սերունդ-Միևնույն նախահորից ծագած և միաժամանակ ապրող արյունակիցների ամբողջությունը՝ նախահոր նկատմամբ

գաղափար-Համոզմունք, հայեցակետ, Կարծիք

4.Ինչ է երջանկությունը`  ա. ըստ Վ. Համբարձումյանի, բ. ըստ քեզ

Ըստ Վ. Համբարձումյանի երջանկություն նշանակում է տիրապետել  հայոց լեզվին,որը նա իրեն  շատ մեծ  պատիվ էր համարում:

Ես   համաձայն եմ այդ կարծիքի հետ և ես համարում եմ որ յուրանքաչյուր հայ պետք է տիրապետի իր մայրենի լեզվին:

5.Դուրս գրիր հոգնակի թվով գրված գոյականները` դիմացը գրելով եզակին:

Թոռներ-թոռ

Ծոռներ-ծոռ

Սերունդներ-սերունդ

Գաղափարներ-գաղափար

6.Շարունակիր հետևյալ շարքը թոռ- թոռներ, ծոռ-ծոռներ......Կարող ես հիշել ինչու է ներ ավելանում միավանկ բառերին:

աթոռ-աոռներ

բաժակ-բաժակներ

գրիչ-գրիչներ

մատիտ-մատիտներ

ծառ-ծառեր

Թոռներ-թոռն

դուռն-դռներ

ծնկներ-ծունկ

բեռներ-բեռն

լեռներ-լեռն

մուկներ-մուկ

հարսներ-հարսն

ձկներ-ձուկն

կռներ-կուռն

Լրացուցիչ`

Վիկտոր Համբարձումյանի հուշերը-կարդալ, դուր եկած մասերը տեղադրեք ձեր բլոգներում` Վ. Համբարձումյանի էջում: