Рубрика: Без рубрики, Պատմություն 7

Նախագիծ:Տիգրան Մեծը

Տիգրան Բ Մեծ (մ.թ.ա. 140 — մ.թ.ա. 55), Մեծ Հայքի արքա մ.թ.ա. 95 թվականից մինչև մահը, Ասորիքի և Փյունիկիայի արքա (մ.թ.ա. 83 — մ.թ.ա. 69), մ.թ.ա. 85 թվականից մինչև մահը կրել է արքայից արքա տիտղոսը։ Հանդիսացել է Արտաշեսյան հարստությանհզորագույն ներկայացուցիչը, հաջորդել է հորը՝ Տիգրան Ա-ին (Տիրանին)։

Տիգրան Մեծի օրոք Մեծ Հայքի թագավորությունը հասավ իր հզորության գագաթնակետին։ Պարտության մատնելով Պարթևական թագավորությանը և ստանալով Սելևկյան գահը՝ Հայքը կարճ ժամանակով դարձավ Առաջավոր Ասիայի հզորագույն պետությունը. Տիգրան Մեծի տերությունը տարածվում էր Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքիանապատները։ Տիգրանը, սակայն, կորցրեց իր նվաճումների մեծագույն մասը Պարթևական թագավորության և ուժեղացող Հռոմեական հանրապետության դեմ պայքարում։

Տիգրան Մեծին կարելի է համարել Առաջավոր Ասիայում վերջին մեծ հելլենիստական տերության հիմնադիր։ Նրա տերության քայքայումից հետո հաջորդող յոթ դարերի ընթացքում (մինչև արաբական արշավանքները) Առաջավոր Ասիան, և, մասնավորապես,Մեծ Հայքը, դառնում է մի կողմից Հռոմի (և նրան հաջորդած Բյուզանդական կայսրության), մյուս կողմից՝ Պարթևական թագավորության (և ապա նրան հաջորդած Սասանյան Պարսկաստանի) միջև մղված անհաշտ պայքարի թատերաբեմ։

Մ.թ.ա. 1-ին դարի սկզբներին Հռոմեական հանրապետությունը Փոքր Ասիայում ընդարձակ տիրույթներ նվաճեց։ Նույն դարի 80-70-ական թվականներին Հռոմի Պոնտոսի դեմ մղած հաղթական պատերազմներից և Տիգրան Բ-ի կողմից Դաշտային Կիլիկիան գրավելուց հետո երկու տերությունները դարձան հարևաններ։ Տիգրան Բ-ն իր նվաճումներով Հռոմի առջև փակում էր դեպի Արևելք տանող բոլոր ճանապարհները։ Հռոմն սկսում է նախապատրաստվել պատերազմի ընդդեմ հայոց տերության։

Լյուցիոս Լուկուլլոս Մ.թ.ա. 71  թվականին հռոմեական զորավար Լուկուլլոսը գլխովին ջախջախել էր Տիգրան Բ-ի դաշնակից Միհրդատ Եվպատորին։ Վերջինս մազապուրծ փախել էր Մեծ Հայք և քաղաքական ապաստան ստացել։ Լուկուլլոսը հատուկ դեսպան ուղարկեց Տիգրանի մոտ և պահանջեց Միհրդատին հանձնել իրեն։ Հայոց արքան, մերժեց հռոմեացիների պահանջը։ Պատերազմի առիթը պատրաստ էր։

Մ.թ.ա. 69 թվականի գարնանը հռոմեական բանակները, անցնելով սահմանային Եփրատ գետը, ներխուժեցին Մեծ Հայք։ Սկսվեց հայ-հռոմեական պատերազմը։

Լուկուլլոսը մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր, որի հիմնական սկզբունքներն էին հանկարծակիությունն ու շեշտակի հարվածը։ Լուկուլլոսը գրավեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝ գրավելու Տիգրանակերտը։ Այն անակնկալ գրոհով գրավելու ծրագիրը ձախողվեց։ Հունական վարձկան կայազորը, զորավար Մանկայոսի հրամանատարությամբ, քաղաքը պաշտպանում էր հմտությամբ։ Գրոհի ձախողումից հետո Լուկուլլոսն ստիպված եղավ պաշարել այն։ Անցնում էին ամիսները, իսկ Տիգրանակերտը շարունակում էր հերոսաբար դիմադրել։

Հռոմեական բանակի Մեծ Հայք ներխուժման լուրը Տիգրան Բ-ն իմացավ հեռավոր Պաղեստինում, (կան տեսակետներ, համաձայն որոնց Տիգրանը Արտաշատում էր)ուր կենտրոնացված էին հայկական բանակի գլխավոր հարվածային ուժերը։ Հայոց արքան թիկնապահ գնդով շտապ վերադարձավ Մեծ Հայք, իսկ բանակի հիմնական ուժերը՝ Բագարատ զորավարի հրամանատարությամբ, հետևեցին արքային։ Մինչև Մեծ Հայք հասնելը Տիգրան Բ-ն Լուկուլլոսի դեմ ուղարկեց Մեհրուժան զորավարի փոքրաթիվ, սակայն մարտունակ զորաջոկատը։ Վերջինս հռոմեացիների գերակշիռ ուժերի հետ ընդհարման ժամանակ պարտվեց, իսկ Մեհրուժանն էլ զոհվեց։

Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։ Հայկական մի զորամաս հանկարծակի ու խիզախ գրոհով մուտք գործեց քաղաք և այնտեղից դուրս բերեց արքայից արքայի ընտանիքն ու գանձերի մեծ մասը։ Ըստ Ապպիանոսի, Տիգրանին ռազմաջոկատներ էին տրամադրել նաև ենթակա երկրները՝ Ատրպատականը (Մարաստանը), Աղվանքը, Վիրքը, Կորդուքը, Ադիաբենեն և անգամ Պարսից ծոցի արաբները։ Հայկական բանակի թիվը, Պլուտարքոսի վկայությամբ, 300 հազար զինվոր էր։ Այլ պատմիչներ խոսում են ընդամենը 70-80 հազար զինվորների մասին, այսինքն՝ մոտավորապես այնքան, որքան հռոմեական բանակի զինվորների թիվն էր՝ դաշնակից զորաբանակների հետ միասին։

Հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բանավոր ստեղծագործություններում պահպանել է Տիգրան Մեծի կերպարը։ Նրա կյանքի ու գործի հիանալի նկարագրությունը փոխանցվել է սերնդից սերունդ, գովերգվել են նրա մարդկային ու արքայական առաքինությունները։ Տիգրան Մեծից ավելի քան 500 տարի անց Մովսես Խորենացին գրի է առել ժողովրդական բանահյուսության այդ անգին գոհարները և փոխանցել սերունդներին։

Տիգրանին ժամանակակից հռոմեական պատմիչները նրան անվանել են «մեծագույն թագավոր, որ տիրակալում էր մեծ փառքով»։ Հայ նշանավոր պատմաբան Նիկողայոս Ադոնցը բնութագրել է Տիգրան Բ-ին. «Տիգրան Մեծն իր արժանավոր տեղն է զբաղեցնում Արևելքում երբևէ իշխած տիրակալների շարքում։ Նա արժանացել է «Մեծ» տիտղոսին՝ պատվավոր մի կոչման, որը պատմությունը հազվադեպ է շնորհում իր ընտրյալ դերակատարներին»։

Տիգրան Մեծի թեմային տարբեր ժամանակներում անդրադարձել են բազում հայ գրողներ։ Տիգրան Մեծին նվիրված գեղարվեստական գործերից արժե հիշատակել Հովհաննես Շիրազի «Տիգրան Մեծի վիշտը և հավերժությունը» պոեմը (տես Հ. Շիրազ, Երկեր, հատ. 2, Երևան, 1982, էջ 176-204), Խաչիկ Դաշտենցի «Տիգրան Մեծ» չափածո դրաման (տես Խ. Դաշտենց, Լեռան ծաղիկներ (ժողովածու), Երևան, 1963), Պերճ Զեյթունցյանի «Աստծո 12 օրը» դրաման (տես Պ. Զեյթունցյան «Մեծ լռություն (դրամաներ)», Երևան, 1985), Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» հանրահայտ պատմավեպը:

Եվրոպացի կոմպոզիտորները Տիգրան Մեծի մասին գրել են 23 օպերա, որոնք բեմադրվել են Թուրին, Վենետիկ, Վիեննա, Լոնդոն և այլ քաղաքների թատրոններում։

Реклама
Рубрика: Без рубрики, Պատմություն 7

Պատմություն դա. աշ.

ԵՐԵՍՈԻՆՄԵԿԵՐՈՐԴ – ՔԱՌԱՍՈԻՆԵՐԿՈԻԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` փետրվար

1.Վերլուծել քոչվորների և հայերի քաղաքակրթական փոխազդեցության ընթացքը, դրական ու բացասական հետևանքները;

2.Համեմատել միջնադարի վաղ և զարգացած փուլերի կրթական համակարգերը;

Եվրոպայի պատմության մեջ Միջնադարը  սկվել է 5-րդ դարից և ավարտվել 15-րդ դարում: Այն սկսվել է Արևմտյան Հռոմեական կայսրության անկմամբ և ավարտվել Վերածննդի և Հայտնագործությունների ժամանակաշրջանով: Միջնադարը արևմտյան պատմության ավանդական երեք բաժանումներից մեկն է, մյուս երկուսն են Անտիկ դարաշրջանը, և Ժամանակակից շրջանը: Միջնադարը իր հերթին բաժանվում է Վաղ, Բարձր և Ուշ միջնադարերի:

Բնակչության նվազումը, ապաուրբանիզացիան, արշավանքները և ժողովուրդների տեղաշարժը, որոնք սկսվել էին Ուշ անտիկ ժամանակաշրջանում, շարունակվեցին Վաղ միջնադարում: Ժողովուրդների մեծ քանակությամբ տեղաշարժը Գաղթի ժամանակաշրջանում, ներառյալ տարբեր գերմանական ժողովուրդների, ձևավորեցին նոր թագավորություններ քայքայված Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում: Յոթերորդ դարում Հյուսիսային Աֆրիկան և Մերձավոր Արևելքը, որը մտնում էր Բյուզանդական կայսրության կազմի մեջ, անցան Օմայյան խալիֆայության տիրապետությանը, որը իսլամական կայսրություն էր, որն իր տարածքները նվաճել էր Մուհամմադ մարգարեի հետևորդների գլխավորությամբ: Չնայած տեղի ունեցան նշանակալի փոփոխություններ հասարակության մեջ և քաղաքական կառուցվածքում, Դասական Անտիկ դարաշրջանից անցումը դեռ չէր ավարտվել: Դեռևս Բյուզանդական կայսրությունը մնում էր հզոր տերություն: Կայսրության իրավունքի կոդը` Կորպուս յուրիս ցիվիլիսը կամ «Հուստինիանուսի կոդը» վերահայտնաբերվեց Հյուսիսային Իտալիայում 1070 թվականին և լայնորեն կիրառվեց Միջնադարում: Արևմուտքում շատ թագավորություններ պահպանեցին հռոմեական ինստիտուտները: Շարունակվեցին բազմակրոն եվրոպացիների քրիստոնեացման գործընթացները: Ֆրանկները, 8-րդ դարի վերջում և 9-րդ դարի սկզբին Կարոլինգների ժամանակ հիմնադրեցին Կարոլինգյան կայսրությունը: Այն ներառում էր Արևմտյան Եվրոպայի մեծ մասը, սակայն հետագայում անկում ապրեց բազմաթիվ քաղաքացիական պատերազմների և արտաքին թշնամու ներխուժումների արդյունքում: Արտաքին թշնամիներն էին վիկինգներըհյուսիսից, Հոները արևելքից և Սարակինոսները հարավից:

Բարձր միջնադարի ժամանակ, որը սկսեց 1000 թվականից հետո, Եվրոպայի բնակչությունը սկսեց աճել նոր տեխնոլոգիական և գյուղատնտեսական նորամուծություններից հետո, ինչին նպաստեց նաև կլիմայի տաքացումը: Զարգացում ապրեց կալվածատիրությունը, որի ժամանակ հողը պատկանում էր կալվածատերերին և գյուղացիները նրանց վարձու աշխատողներն էին, և ֆեոդալիզմը: Խաչակրաց արշավանքները սկսվեցին 1095 թվականին, որի ժամանակ Արևմտյան Եվրոպայի քրիստոնյաները նպատակ ունեին ազատել Սուրբ Երկիրը մուսուլմաններից: Թագավորները դարձան կենտրոնացված ազգային պետությունների ղեկավարներ, մեծացնելով հանցագործությունները և բռնությունները: Ինտելեկտուալ կյանքը նշանավորվեց Սխոլաստիկայի, փիլիսոփայության ճյուղ, որը ենթարկվում էր աստվածաբանությանը, և համալսարանների հիմնադրմամբ: Թովմա Աքվինացուտեսությունը, Ջոտտո դի Բոնդոնեի նկարները, Դանթեի և Չոսերի պոեմները, Մարկո Պոլոյի ճանապարհորդությունը և տաճարների Գոթական ճարտարապետությունը Բարձր միջնադարի գլխավոր ձեռքբերումներից էին:

Ուշ միջնադարը նշանավորվեց որոշ դժվարություններով, ներառյալ սովը, համաճարակը և պատերազմը, ինչի արդյունքում զգալիորեն նվազեց Եվրոպայի բնակչությունը: Միայն 1347-ից 1350 թվականներին Սև մահը սպանեց եվրոպացիների մոտ մեկ երրորդին: Վեճերը, հերետիկոսությունը և Կաթոլիկ եկեղեցու պառակտումը զուգորդվեց ներպետական հակամարտությամբ, քաղաքացիական պայքարով և թագավորությունների տարածքներում գյուղացիական ապստամբություններով: Եվրոպայի հասարակության մեջ մշակութային և տեխնոլոգիական զարգացումները սկիզբ դրեցին վաղ ժամանակակից ժամանակաշրջանին:

3.Վերլուծել «Կիլիկյան Հայաստան» երևույթը;

Կիլիկյան Հայաստանում (Պատական կարգը): XI-XIV դարերում Կիլիկյան Հայաստանն իր հասարակական-քաղաքական և տնտեսական համակարգով զարգացած ավատապետություն էր: Հիմնականում զարգանալով Մայր Հայաստանի ավատատիրական կարգերի ավանդույթներով` Կիլիկյան Հայաստանի հասարակական և պետական կարգր կրել է նաև բյուգանդական ու արևմտաեվրոպական պետությունների (մասնավորապես խաչակիր ասպետների միջոցով) ազդեցությունը, որն արտահայտվում էր նաև կառավարման մարմինների անվանումներում (գունդստաբլ, դուկ, կապիտան, կիր, կոմս, մարաջախտ, պարոն, պռոքսիմոս, ջամբոլայ, կանցլեր, սենեսկալ և այլն): Իշխանապետության սկզբնական ժամանակաշրջանում (1080-1198) հիմնականում ազատագրվել էին Կիլիկիայի հայաբնակ տարածքները, հաղթահարվել էր երկրի մասնատվածությունը, ձևավորվել էին պետական կառավարման մարմինները: Սակայն արքունիքը, նրան առընթեր Գերագույն ատյանը, բարձրագույն վարչական մարմիններն ու գործակալությունները վերջնականապես ձևավորվեցին և օրենսդրորեն հաստատվեցին թագավորության հռչակումից հետո, հատկապես Լևոն II Մեծագործի և նրա անմիջական հաջորդների ժամանակ: 

 Հայոց թագավորը, որպես պետության գլուխ և երկրի գերագույն տեր, օժտված էր բացառիկ իրավունքներով ու առանձնաշնորհումներով: Թագավորը վարում էր արտաքին հարաբերությունները, գլխավորում բանակը, պատերազմ հայտարարում, հաշտություն և պայմանագրեր կնքում, օրենքներ հրապարակում: Նրա հրահանգ կարգադրություններով հատում էին դրամներ, հիմնում քաղաքներ ու բերդեր, մաքսեր գանձում ներմուծվող ապրանքներից, լուծում համապետական այլ կարևորագույն հարցեր: Նա րնդունում և ուղղարկում էր դեսպանություններ, իր մշտական դեսպաններն ուներ Բյուղանղիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Եդիպտոսում, Մոնղոլիայում և այլ պետություններում: Երկրի կառավարման կենտրոնի՝ արքունիքի մեջ մտնում էին Վերին (կամ Գերադույն ) ատյանը և կենտրոնական կաոավարման մարմինները՝ զործակալությունները: Վերին ատյանն օրենսդրական և խորհրդատվական մարմին էր, որի մեջ մտնում էին թագավորի վասալ իշխանները ՝ բերդատեր պարոնները: Այն գումարվում էր րստ անհրաժեշտության. մասնավորապես պատերազմի ու հաշտության հարցերը, պետական հանցաղործությունները, իշխանների միջև տարաձայնությունները քննելու համար: Պարոնների Խորհրդի նիստերը նախագահում էր թագավորը կամ նրա հանձնարարությամբ «պարոնաց պարոն» տիտղոսր կրող արքունի մեծ պաշտոնյան: Խորհրդի վճիռները հրապարակվում էին թագավորի անունից և նրա վավերացմամբ:
 Պետության կառավարումը թագավորն իրականացնում էր մի շարք գործակալությունների միջոցով, որոնցից կարևորները հանձնարարվում էին խոշոր ավատաոուներին՝ բերդատեր իշխաններին, իսկ մանր ու միջին պաշտոններր՝ «ձիավոր» կամ «հեծելավոր» կոչվող ասպետական դասի ներկայացուցիչներին: Խնամակալության գործակալությունը վարում էր պայլը, որը  համարվում էր թագավորի աոաջին խորհրդականը և գահաժառանգի դաստիարակը, իսկ գահակալի անչափահասության դեպքում՝ պետության կառավարիչը: Սպարապետության զործակալը՝ գունդստաբլը, վարում էր ռազմական ուժերը և այդ գործում համարվում էր թագավորի աոաջին տեղակալը: Այղ գորձակալությունը հիմնականում վարում էր ռազմական տաղանդով օժտված արքայատան անդամներից մեկը: Մարա — ջախտության գործակալությունը վարում էր զինված ուժերի սպառազինման և պարենավորման գործերը: Թագադրության գործակալր զահակալի օծման հանդեսի ժամանակ նրա գլխին դնում էր թագը, կապում սուրն ու արքայամեծար նշանները, հսկում արքունի արարողությունները, վասալ իշխանների տեղերը՝ նվիրապետական կարգում: Ատենադպրության զործակալը՝ ջանցլերր, թագավորի անունից վարում էր արտաքին զործերն ու դիվանագիտական հարաբերությունները, նրա հետ կազմում և իր մոտ պահվող պետական կնիքով վավերացնում հրովարտակներր, շնորհագրերը, գրագրությունները: Ջանցլերին ենթակա դպիր-թարգմանները դեսպանական և դիվանագիտական այլ ծառայությունների էին ուղարկվում օտար երկրներ: Ջանցլերի գործակալությունը սովորաբար հանձնարարվում էր Սիս մայրաքաղաքի ընտրովի արքեպիսկոպոսին; Սեղանապետության գործակալությունը վարում էր սենեսկալը (սենեսջալ), որը հոգում էր արքունիքի եկամուտներն ու ծախսերը, համարվում թագավորի խորրդական: Նրա օգնականը կոչվում էր ջամբռլայ կամ սենեկապետ, որը հսկում էր պետական դրոշր, թագավորի հանդերձարանը, գանձերը, կազմակերպում պալատական հանդեսները: Ջամբռլայի օգնականը կոչվում էր բոդլեր (մատռվակ), որը կազմակերպում էր պալատական ճաշկերույթներն ու խնջույքները: Մաքսապետության գործակալը՝ պոոքսիմոսը, ղեկավարում էր պետական եկամուտները, մասնավորապես՝ մաքսային և տուրքային գործերր, ներքին և արտաքին առևտրական հարաբերությունները: Նրան էին ենթարկվում քաղաքների, նավահանզիստների, մաքսատների վերակացուները՝ կապիտանները կամ մինապանները, ինչպես նաև ներքին հարկագանձումների, շուկաների, չափ ու կշիռների հսկման հետ կապված մանր պաշտոնյաները՝ դուկերը, ձեոներեցները, մուխ- թասիրները, «հարկևոր տանուտերները»: Պետական փոստի գործակալությունը ղեկավարում էր սուրհանդակապետը՝ ավագ չավուշը: Տիկնանց տիկինը՝ թագուհին, մասնակցում էր իշխանական և արքունի խորհրղի նիստերին, քաղաքական մեծ դեր խաղում հատկապես թագավորի բացակայության կամ մահվան դեպքերում: Նրա նախաձեռնությամբ և միջոցներով հիմնվում էին վարժարաններ, հիվանդանոցներ, եկեղեցիներ, ստեղծվում գրչության և արվեստի կոթողներ: Սմբատ Սպարապետի «Դատաստանագրքում» թվարկված են արքունի պալատում զանազան ծառայություն կատարող մանր պաշտոնյաներ:

4.Կազմել Կիլիկյան Հայաստանի պատմության առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Քոչվորական կայսրություններ

Սելջուկ-թուրքերի արշավանքները Հայաստան

Հակոբ Մանանդյան. «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» (հատոր Գ)

Մոնղոլական նվաճումները և Հայաստանը

Միջնադարյան դպրոց

Միջնադարյան դպրոցը, համալսարանները

Միջնադարյան դպրոցները և համալսարանները

Միջնադարյան ուսանողների կյանքը

Միջնադարյան համալսարանի կառուցվածքը

Փ/Ֆ «Միջնադարյան դպրոցում»

«Միջնադարյան դպրոցները և համալսարանները» (դասախոսություն)

Կիլիկիայի հայկական պետություն

Կիլիկյան Հայաստանը թագավորության ժամանակաշրջանում

Կիլիկիայի հայկական թագավորություն

Կիլիկիայի Հայկական Թագավորության առաջնորդների ցանկ

Հայոց հնագույն Կիլիկիան

Կիլիկիայի մանրանկարչության դպրոց

Փ/Ֆ «Կիլիկյան Հայաստան»

Ձայն Արարատի-39 Հայոց Կիլիկյան Թագավորություն

Փ/Հ «Կիլիկիայի հայոց թագավորության անհայտ էջերից»

Սովորենք պատմությունից «Մլեհ Ռուբինյան»

Լևոն Բ Մեծագործ

Սմբատ Գունդստաբլ. մեծ զորավարն ու մեծ մտածողը

Рубрика: Պատմություն 7

Պատմություն տն. աշ.

ՔՍԱՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈԻՆԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

1.Վերլուծել անհատի դերը զարգացած միջնադարում;

Զարգացած միջնադարի հայ գրականություն, արձակ և չափածո ստեղծագործությունների ամբողջություն, որոնք ստեղծվել են Միջնադարյան Հայաստանում։ Դա Հայ գրականության հերթական փուլն էր՝ հայ հին բանահյուսությունից ու վաղ միջնադարի հայ գրականությունից հետո։ Դա նպաստում է հայ երաժշտության, որը սկզբնավորում ու հետագա զարգացումն է ապրում նույն դարաշրջանում։Բացի այդ, հայ գրականության այս շրջափուլը Հայաստանի քաղաքական, տնտեսական ու հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների արտահայտությունն էր։ Շարունակելով անցյալի ավանդույթները՝ այն սկսել է ավելի մոտենալ կյանքին։ Հումանիզմի, հայրենասիրության և մարդկային այլ բարձր գաղափարների տեսակետներից ու կրոնական թեմաներից հայ գրականությունն անդրադարձել է բնության, մարդու ներքին և արտաքին գեղեցկության, ուժի և առաքինության փառաբանմանը։

Պատմաքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ զարգացած միջնադարի հայկական մշակույթի հետագա բարգավաճումը դանդաղել է։ Հայաստանում և Եվրոպայի ու Ասիայի հայ գաղթավայրերումգործել են ուսումնական ու մշակութային կենտրոններ, որոնք մեծ դժվարությամբ կարողացել են պահպանել նախորդ դարերի մշակութային ավանդույթները։

Ստեղծվել են դավանաբանական, փիլիսոփայական, քերականական, բնագիտական, կրոնական և այլ բնույթի աշխատություններ։ Խմբագրվել և նոր նյութերով համալրվել են Հայսմավուրքը, Գանձարանը, Շարակնոցը, Մաշտոցը, կազմվել են նոր քարոզագրքեր, ոսկեփորիկներ, ճառընտիրներ, տաղարաններ և այլն։ Ազգային մատենագրությունը հարստացել է նաև արաբերենից, պարսկերենից, հին ֆրանսերենից, լատիներենիցկատարված թարգմանություն ներով։ Գրաբարի փոխարեն հետզհետե տիրապետող գրական լեզու է դարձել ժողովրդի խոսակցական լեզուն՝ միջին հայերենը։ Մեծացել է չափածո խոսքի կշիռն ու հասարակական-գաղափարական դերը։ Առաջընթաց ապրող աշխարհիկ քնարերգությունը կոչված է եղել բարոյապես ոգեշնչելու ժողովրդին՝ բոլոր տեսակի աղետներին դիմագրավելու համար։ Քնարերգությունն ավելի է մոտեցել բանահյուսությանը՝ ընդհանուր եզրեր փնտրելով ժողովրդական երգի պարզության, պատկերավորման ձևերի ու մտածելակերպի հետ։ Բանաստեղծության հաճախ գործածվող տեսակներն են եղել գովեստը, գանգատը, խրատը, ողբը, վարդի և սոխակի այլաբան, տաղը, հայերենը, կաֆան, որոնք արծարծել են սիրո, բնության, պանդխտության, ժողովրդի ու անհատի ողբերգության, հայրենասիրական թեմաներ, անդրադարձել կյանքի ու մահվան, հոգու ու մարմնի խոհափիլիսոփայական հարցերին։ Բանաստեղծության մեջ զարգացող աշխարհիկ գաղափարներն աստիճանաբար հետ են մղել դավանաբանական միտումները։

2.Համեմատել հայոց պատմության Արշակունյաց և Բագրատունյաց ժամանակաշրջանները;

3.Վերլուծել «Խաչակրաց շարժում» երևույթը;

11-րդ դարի վերջերին արևմտյան եկեղեցու հովանու ներքո դեպի Արևելք՝ Սուրբ երկիր կազմակերպված ռազմական արշավանքներ։ Իրենց համատեքստում խաչակրաց արշավանքները պատմականորեն հանդես են գալիս քրիստոնեության համաշխարհային շահերի պաշտպանության դիրքերից և սուր ծայրով ուղղվել են արևելքի մուսուլմանական իշխանությունների դեմ։

Երբեմն «Խաչակրաց արշավանք» են անվանում նաև առանձին հեթանոս ժողովուրդների և որոշ հերետիկոսությունների դեմ պապական Հռոմի ձեռնարկած ռազմական արշավանքները, սակայն դրանք չպետք է շփոթել 11-13-րդ դարերի համանուն արշավանքների հետ։

Խաչակրաց արշավանքներում հատկապես մեծ դերակատարություն ունեցան Ֆրանսիայի թագավորությունն ու Սրբազան Հռոմեական կայսրությունը: Խաչակրաց արշավանքները շարունակվեցին մոտ 200 տարի՝ 1095-1291թվականներին։ Հետագայում՝ 15-րդ դարում, այդպիսի արշավանքները շարունակվեցին Պիրենեյան թերակղզում և Արևելյան Եվրոպայում: Խաչակիրները մեծ մասամբ կաթոլիկներ էին (ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների առանձնացումից հետո և Բողոքական բարեփոխումներից առաջ), ովքեր կռվում էին մուսուլմանների դեմ Սուրբ Երկրի համար, որը գրավված էր դեռևս Արաբական խալիֆայության ժամանակներից։ Սակայն այդպիսի արշավանքները հետագայում շարունակվեցին հեթանոս սլավոնների և բալթիկ ժողովուրդների, հրեաների, ռուս ուղղափառ քրիստոնյաների, մոնղոլների, աղանդավորների (կատարներ) և Հռոմի Պապի այլ թշնամիների դեմ։

Խաչակիրների առաջնային խնդիրը Երուսաղեմն ազատագրելն էր մուսուլմաններից, ինչպես նաև այն պատասխան էր Բյուզանդական կայսրության օգնության խնդրանքին ընդդեմ մուսուլման սելջուկ թուրքերի։ Այս եզրույթն օգտագործվում է նաև բնութագրելու 16-րդ դարում Սուրբ Երկրից դուրս կատարվող կրոնական արշավանքները՝ սովորաբար հեթանոսների, հերետիկոսների և աղանդավորների դեմ։ Երբեմն խաչակիրներն ու մուսուլմանները դաշինք էին կնքում ընդդեմ ընդհանուր թշնամիների, օրինակ՝ Իկոնիայի սուլթանության և խաչակիրների դաշինքը հինգերորդ խաչակրաց արշավանքի ընթացքում։

Սակայն քրիստոնյա պետությունների միջև տարաձայնությունները հանգեցնում էին նրան, որ խաչակիրները շեղվում էին սկզբնական նպատակներից, օրինակ՝ Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, երբ գրավվեց քրիստոնյա Կոստանդնուպոլիսը, Բյուզանդական կայսրությունը կիսվեց Վենետիկի և խաչակիրների միջև։ Իսկ Վեցերորդ խաչակրաց արշավանքն առաջինն էր, երբ խաչակիրները չօրհնվեցին Հռոմի Պապի կողմից։ Յոթերորդ, Ութերորդ և Իններորդ խաչակրաց արշավանքների արդյունքում մամլուքները տարան մի շարք հաղթանակներ, իսկ Իններորդ խաչակրաց արշավանքով ավարտվեց խաչակիրների դարաշրջանը Մերձավոր Արևելքում:

4.Կազմել զարգացած միջնադարի առանցքային իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին եռյակի ընտրությունը հիմնավորել):

 

Աղբյուրներ`

Բագրատունիներ

Տեսաֆիլմ. «Բագրատունիներ: Թագադիր և թագակիր: Քսանհինգ դար Հայաստանի հետ և Հայաստանի սրտում»

Մեր պատմության դասերը. Բագրատունյաց թագավորությունը Հայաստանում

Ձայն Արարատի – 38 Հայոց Բագրատունիների Թագավորություն

Հայորդիներ. Աշոտ I Բագրատունի

Արման Եղիազարյան. «Աշոտ Երկաթ. թագավոր հայոց» (պատմավեպ)

Մեր մեծերը. Աշոտ Երկաթ

Գագիկ Ա. Բագրատունյաց ամենազորեղ տիրակալը

Խաչակրաց արշավանքների քիչ հայտնի պատմությունները

Խաչակրաց արշավանքներ. ամենացնցող փաստերը

Փ/Ֆ «Խաչակիրներ»

Գ/Ֆ «Խաչակիրներ»

Արևմտյան Եվրոպայի պատմական աշխարհագրությունը վաղ և զարգացած միջնադարի ժամանակաշրջաններում

Рубрика: Без рубрики, Պատմություն 7

Պատմություն դաս. աշ.

ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ – ՔՍԱՆՉՈՐՍԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` նոյեմբեր

1.Սահմանել V-IX դարերի հայկական մշակույթի 5 առանցքային հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հարկ է հիմնավորել;

Մեսրոպ Մաշտոց- Մեսրոպ Մաշտոց հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող հայ գրության, հայագիր դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ։

Սահակ Պարթև — Սերում է Պարթև և Մամիկոնյան տոհմերից, Ներսես Մեծի որդին է։ Ստացել է կրթություն կապադովկյան Կեսարիայի, Ալեքսանդրիայի և Կոս տանդնուպոլսի դպրոցներում։ Տիրապետել է հունարենի, ասորերենի, պարսկերենի։ 387 թվականին ընտրվել է հայոց հայրապետ՝ եռանդուն աջակցություն բերելով Խոսրով Գ թագավորին՝ վերականգնելու Մեծ Հայքի միասնականությունը։ Խոսրովի գահընկեց լինելուց և աքսորվելուց հետո Սահակ Ա Պարթևը նույնպես զրկվել է հայրապետական աթոռից և միայն Վռամշապուհ թագավորի ջանքերի շնորհիվ վերականգնվել իր պաշտոնում։ Հետագայում ևս, պարսից Վռամ Ե արքայի կողմից ենթարկվել է հալածանքների ու շնորհազրկման։

Կորյուն Վարդապետ — V դարի պատմիչ, վարդապետ Կորյունը Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի ավագ սերնդի աշակերտներից է, Մաշտոցի կենսագիրը, Թարգմանչաց շարժման առաջնեկներից: Հայոց գրերի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցի ու Սահակ Պարթևի հանձնարարությամբ Կորյունն ուսուցանել է Հայաստանի գավառներում, այնուհետև Ասորիքում և Կոստանդնուպոլսում կատարելագործել ասորերենի և հունարենի իմացությունը: 431 թ-ից հետո Եզնիկ Կողբացու և Հովսեփ Պաղնացու հետ Կորյունը վերադարձել է հայրենիք, զբաղվել եկեղեցական (ձեռնադրվել է Վրաց եպիսկոպոս) և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը: Մեսրոպ Մաշտոցի մահից հետո, Ամենայն հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով, 443–450 թթ-ին Կորյունը շարադրել է իր ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը՝ «Վարք Մաշտոցին»՝ «Ասքանազյան ազգի և Հայաստան աշխարհի աստվածապարգև գրի մասին, թե երբ և որ ժամանակ բաշխվեց և ինչպիսի մարդու ձեռով եղավ այդ աստվածային նոր գրված շնորհքը»: «Վարք Մաշտոցին» հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, V դարի սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման հավաստի սկզբնաղբյուրը՝ գրված իրադարձությունների մասնակցի և ականատեսի ձեռքով: Այն կարևոր տեղեկություններ է հաղորդում հայոց, ինչպես նաև վրաց ու աղվանից գրերի գյուտի մասին: Հետագա բոլոր պատմիչները V դարի սկզբի մշակութային շարժման, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի գործունեության ու գրերի գյուտի վերաբերյալ տեղեկությունները քաղել են Կորյունից: «Վարք Մաշտոցին» մեզ է հասել 2 տարբերակով՝ համառոտ և ընդարձակ: Բուն երկը ընդարձակ տարբերակն է, որի պահպանված ամենահին օրինակը XVII դարում Ամրդոլու վանքում կատարված ընդօրինակությունն է: Հրատարակվել է մի քանի անգամ, առաջինը՝ 1833 թ-ին Վենետիկում: Թարգմանվել է գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն:

Մովսես Խորենացի -Մովսես Խորենացի՝ Ոսկեդարի գրող- պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ։ Հայ սերունդները ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։

Անանիա Շիրակացի — Անանիա Շիրակացի 7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում: Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է փիլիսոփայությամբ, աստղագիտությամբ, աշխա րհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտու թյամբ, ալքիմիկոսությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։

Ամարասի Վանք — Ամարասի վանք, վանքային համալիր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ, Խազազ և Լուսավորիչ սարերի միջև ընկած գոգահովտում։ Հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Մյուս Հաբանդ գավառի մեջ։ Համաձայն հայ պատմիչների վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը IV դ սկզբին։ Եկեղեցու արևելյան կողմում է թաղված Աղվանքում քրիստոնեություն տարածելուն ուղղված իր առաքելության ընթացքում 338-ին նահատակված Գրիգորիսը։ V դ սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում բացում է Արցախի առաջին դպրոցը։

Հռիփսիմեի տաճար — Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, հայկական նշանավոր եկեղեցի Հայաստանի Է ջմիածին քաղաքում։ Ներառված է Յունեսիկոի-ի համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ: Ավանդության համաձայն, Հռիփսիմեն քրիստոնյա կույսերի հետ, խուսափելով Դիոկղետիանոս կայսեր (284-305) հալածանքներից, փախչում են Հայաստան և քրիստոնեություն քարոզում, որտեղ հայոց Տրդատ Գ Մեծ արքայի կողմից նույնպես հալածանքների են ենթարկվում և սպանվում իր հավատակից 32 կույսերի հետ միասին։ Հռիփսիմյան կույսերի նահատակման տեղում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են վկայարան՝ կիսագետնափոր հանգստարան, վրան՝ քարաշեն չորս սյուներով ամպհովանի։ V դ. այն ավերել են պարսիկները, Սահակ Պարթևը կառուցել է նորը։ Եկեղեցին հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի կողմից։ Ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է «Շինող սրբոյ Հռիփսիմեի»:

2.Համեմատել Հայաստանի վիճակը VI և IX դարերում;

3.Վերլուծել «Ոսկեդար» երևույթը;

Ոսկե դար, նախնադարյան հասարակության երջանիկ ու անհոգ կացության վերաբերյալ առասպելական պատկերացում անտիկ աշխարհում։ Առավել հստակ արտահայտված է Հեսիոդոսի «Աշխատանք և օրեր» պոեմում և Օվիդիոսի «Կերպարանափոխություններում։ Ըստ Հեսիոդոսի՝ մարդկանց առաջին սերունդը Կռոնոսի ժամանակ վայելել է կատարյալ երջանկություն, չիմանալով ո՝չ վիշտ, ո՝չ չար արարք, ո՝չ ծերություն, կյանքն անցկացրել խնջույքներում և մեռել իբր քնելով։ Հողն առատ բերք է ընձեռել, մարդիկ ունեցել են բազմաքանակ հոտեր և աշխատել ըստ ցանկության։ Ոսկե դարին հետևել են հաջորդաբար առավել ծանր ու աղետալի արծաթե և պղնձե դարերը, իսկ հերոսների փառավոր և միջանկյալ դարից հետո՝ երկաթե դարը, որտեղ մարդիկ չարչարվում են գիշեր-ցերեկ, կյանքը կարճատև է, երեխաները ծնվում են ծեր, թագավորում են գժտություններն ու պատերազմները։ Օվիդիոսը հերոսների դարը չի նշում՝ առաջնորդվելով լավ կյանքից աստիճանաբար վատին անցնելու տրամաբանությամբ։ Ոսկե դարի վերաբերյալ վատ պատկերացումներն ստեղծվել են դասակարգային հասարակության առաջացմանն ու խորացմանը զուգահեռ։ Այդպիսիք գոյություն են ունեցել նաև հնագույն այլ ժողովուրդների մոտ (բաբելոնացիներ, հայեր, հնդիկներ, պարսիկներ են)։ Վերածննդի և լուսավորական գրականության ներկայացուցիչներից ոմանք (Պ․ Մարտիր, Մ․ Մոնտեն, ժ․ ժ․ Ռուսո, Դ․ Դիդրո, Գ․ Հերդեր և ուրիշներ), նույնիսկ XIX դարում որոշ գիտնականներ (Լ․ Մորգան, Ն․ Ի․ Զիբեր և ուրիշներ) ոսկե դարի առասպելի ազդեցությամբ փորձել են իդեալականացնել մարդկության «բնական» (իբր բնության բանական օրենքներով ապրելու) վիճակը։ Ի հակակշիռ այդ իդեալականացման, Վ․ ի․ Լենինը գրել է, որ մեզանից առաջ չի եղել ոչ մի ոսկե դար, և «նախնադարյան մարդը» ճնշվել է բնության դեմ գոյության պայքարի դժվարություններով:

4.Կազմել VI-IX դարերի հայոց պատմության իրադարձությունների վարկանիշային աղյուսակը (առաջին հնգյակի ընտրությունը հիմնավորել):

Աղբյուրներ`

Մարզպանական Հայաստանը և Սասանյան Իրանը VI դարի 70-ական թվականներին

Արևմտյան Հայաստանը VI դարում

Արևելյան Հայաստանը VI դարում

Քաղաքացիական պատերազմ

Հայկ Վարդանյան. «Կիբոսա. 7-րդ դար» (պիես)

Օրենքները պետք է հասկանալի լինեն յուրաքանչյուրին

Հուստինիանոս I

Ձայն Արարատի-36 Հայաստանը արաբական արշավանքների ընթացքում

Թեոդորոս Ռշտունի

Ծերենց. «Երկունք Թ դարու»«Թեոդորոս Ռշտունի» (պատմավեպեր)

Եվ այր մի` Մաշտոց անուն

Վ/Ֆ «Մեսրոպ Մաշտոց» (մաս առաջինմաս երկրորդ)

Մեր մեծերը. Սահակ Պարթև

Ղազար Փարպեցին Մովսես Խորենացու մասին

Եզնիկ Կողբացի

Դավիթ Անհաղթի ուսմունքը սահմանման և բաժանման մասին

Մեր մեծերը. Դավիթ Անհաղթ

Մեր մեծերը. Անանիա Շիրակացի

Վ/Ֆ «Տիեզերքին սիրահարված»

Խաչքար

Рубрика: Պատմություն 7

Պատմություն տն. աշ.

ԻՆՆԵՐՈՐԴ – ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

1.Սահմանել «Կայսրություն» հասկացությունը և նրանից ածանցյալ 9 հասկացություն;

Առանձնացվում էին կայսեր իրավունքների երկու ճյուղեր՝ «տրիբունական իրավունքները»  և նրա «պրոկոնսուլար իրավունքները» : Տրիբունական իրավունքները (որոնք նման էին հանրապետության շրջանի պլեբեյների տրիբունի իրավունքներին) կայսրին իրավունք էին տալիս ղեկավարելու ամբողջ քաղաքացիական կառավարման համակարգը, ներառյալ սենատը:Պրոկոնսուլական իրավունքները (որոնք նման էին հանրապետական շրջանի ռազմական գործիչների իրավունքներին) նրան տալիս էին բանակը կառավարելու հնարավորություն։ Նա ուներ նաև պատերազմ հայտարարելու կամ էլ պայմանագիր կնքելու իրավունք:Կայսրն իրավունք ուներ նաև կառավարելու սենատի կազմը, կրոնական հաստատությունները և, որպես կայսր, նա միշտ համարվում էր «Պոնտիֆեքս Մաքսիմուս» ու չորս գլխավոր քրմապետերից մեկն էր: Իհարկե, իրավունքների նման տարբերակումը ժամանակի ընթացքում կորցրեց իր նշանակությունը և կայսրի իշխանությունը դարձավ նվազ սահմանադրական ու առավել միապետական:

2.Ապացուցել կամ հերքել այն տեսակետը, որ Վահանանց պատերազմն իր պատմական նշանակությամբ գերազանցում է Վարդանանց պատերազմին;

Վահանանց պատերազմ, 481-484 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական  տները՝  Մամիկոնյանների,  Բագրատունիների,  Սյունիների,  Արծրունիների  և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 481 թվականի Շիրակի ժողովում։ Պատերազմը ավարտվում է 484 թվականին՝ Նվարսակի հաշտությամբ:

3.Վերլուծել Արշակունյաց Հայաստանի կործանման պատճառները;

Արշակունիներ, պարթևական արքայատոհմ։ Մ. թ. ա. 247թվականին իշխանության է հասել Պարսկաստանում, և երկիրը կառավարել շուրջ կես հազարամյակ՝ մինչև մ. թ. 226 թվականը։ Այդ ընթացքում Մերձավոր Արևելքում տիրապետող էր հելլենիզմը:

Պարթև Արշակունիները կարողացել են իրենց գերիշխանությունը և տոհմական ճյուղերը հաստատել Մեծ Հայքում, Վիրքում և Աղվանքում: Հայաստանում բուն Արշակունիների իշխանությունը հաստատվել է մ.թ. 52 թվականից (Ըստ Մ. Խորենացու՝ Արշակունյաց հարստության հիմնադիրը Հայաստանում հանդիսացել է Վաղարշակ Ա-ն /մ.թ.ա. 247-225/, Արշակունի ծագում տալով նաև Արտաշեսյաններին) և իշխել մինչև մ.թ. 428 թվականը։ Վրաց Արշակունիների իշխանությունը տևել է մեկ դար՝ մ.թ. 189-284: Աղվանքում մազքթաց Արշակունիները իշխել են մ.թ. 1-ին դարից մինչև 510 թվականը։

Հայ Արշակունիների տիրապետության ժամանակ Մեծ Հայքի թագավորությունը կրել է քաղաքական, տնտեսական, մշակութային փոփոխություններ։ Դրանց մեջ առանձնանում է ավատատիրական կարգերի հաստատումը (3-5-րդ դարեր), քրիստոնեության ընդունումը (301) և հայ գրերի գյուտը (405)։ 387թվականին Հայաստանը առաջին անգամ բաժանվել է Հռոմեական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Արևմտյան հատվածում նոր թագավորներ չեն կարգվել, իսկ արևելյան հատվածում հայ Արշակունիներն իշխել են մինչև 428 թվականը։

Հայոց պետականության անկումից հետո մի քանի իշխանական տներ (Մամիկոնյաններ, Սյունիներ, Բագրատունիներ, Արծրունիներև այլք) պահպանել են Հայաստանի՝ որպես վարչաքաղաքական միավորի ու մշակութային-կրոնական կենտրոնի ամբողջությունը, ինչի շնորհիվ հայոց թագավորությունը Բագրատունիների գլխավորությամբ վերականգնվել է 885 թվականին։

4.Կազմել Բյուզանդական կայսրության պատմության հիմնական իրադարձությունների վարկանիշային աղյուսակ: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել:

Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս: Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն (հունարեն՝  կամ Ռոմանիա։ Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր: Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ Բյուզանդական կայսրությունում տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, քրիստոնեությունը հռոմեական հեթանոսության  և հունարենը լատիներենի փոխարեն:

Ուսումնասիրողները բաժանում են Բյուզանդական կայսրության պատմությունը հետևյալ հիմնական փուլերի.4-րդից 7-րդ դարի առաջին կես, անտիկ դարաշրջանից միջնադար անցման փուլ,7-րդ դարի երկրորդ կես — 12-րդ դար, Բյուզանդիայի մուտքը միջնադար, ֆեոդալական կարգերի և հաստատությունների ձևավորման շրջան,13-րդ դար — 15-րդ դարի առաջին կես, Բյուզանդիայի տնտեսական և քաղաքական անկման շրջան, որն ավարտվեց 1453 թ. թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավմամբ և պետության վախճանով:Հռոմեական կայսրությունից Բյուզանդական կայսրություն անցման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թ-ին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը։ Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, «Կոստանդիանոսի քաղաք» («Նոր Հռոմ»):

Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի 395 թ․-ին Թեոդոսիոս I Մեծ-ի օրոք (379-395 թթ.)։ Սակայն «բուն» Բյուզանդական կայսրության պատմությունը սկսվում է Հերակլիոս Ա-ից (610-641 թթ.), որը վերակառուցեց պետական կառուցվածքն ու բանակը, բաժանեց կայսրությունը բանակաթեմերի և փոխեց կայսրության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի:Բյուզանդական կայսրությունը գոյատևեց ավելի քան հազար տարի՝ 4-րդ դարից մինչև 1453 թ․-ը։ Իր պատմության մեծ մասի ընթացքում Բյուզանդիան մնում էր իր ժամանակի հզորագույն պետություններից մեկը, չնայած տարածքային լուրջ կորուստների Բյուզանդա-Սասանյան և Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով։ Արաբական նվաճումներից հետո կայսրությունը 10-րդ դարի վերջում Հայկական հարստության օրոք վերանվաճեց կորցրած տարածքների մի մասը և դարձյալ վերածվեց Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների մեկի։1071 թ․-ի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ թուրքերին զիջեց կայսրության սիրտը՝ համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը: Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183-1185 թթ.) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թ․-ին, երբ խաչակիրները Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և երկիրը մասնատվեց մանր հունական ու լատինական իշխանությունների։ Չնայած 1261 թ․-ին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային վերելքի հետ:14-րդ դարում պարբերաբար բռնկվող քաղաքացիական պատերազմների պայմաններում, կայսրությունը չկարողացավ դիմագրավել հզորացող Օսմանյան պետությանը: Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կոստանդնուպոլսի և կայսրության մնացորդների՝ 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելուց հետո։

Աղբյուրներ`

Վարդան Մամիկոնյան

Ավարայրի ճակատամարտ կամ պարզապես բախում հայ – պարսկական ուժերի միջև

Ավարայրի ճակատամարտ. մանրամասներ (տեսադասախոսություն)

Վահան Մամիկոնյան

Վահանանց պատերազմը

Ուսումնական ֆիլմ «Ակոռիի ճակատամարտ»

Ներսեհապատի ճակատամարտը

Նվարսակի պայմանագիր

Բյուզանդիա

Բյուզանդական կայսրություն

15 քիչ հայտնի պատմական փաստեր Բյուզանդական կայսրության մասին

Բյուզանդական կայսրություն: Կայսրության պատմությունը

Բյուզանդական կայսրություն

Ինչու՞ անհետացավ Բյուզանդական կայսրությունը

Փ/Ֆ «Բյուզանդական կայսրություն»

Փ/Ֆ «Բյուզանդական կայսրության կործանումը»

Рубрика: Պատմություն 7

Դաս.Աշխ.

 

  • Բնութագրեք Աշոտ Երկաթին;

Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910–ին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։

Սահմանեք «Անկախություն» հասկացությունը և նրանից ածանցյալ, հայոց պատմության Բագրատունյաց շրջանը բնութագրող 5 հասկացություն;

Պատմեք անկախության վերականգնման գործընթացի մասին:

 

Рубрика: Պատմություն 7

Պատ. Աշխ.

Բնութագրեք V դարի երեք հայ հանճարներին: Ձեր ընտրությունը հիմնավորեք;

Համեմատեք V դարի հայ պատմիչներին;

Կորյուն- երկի հեղինակ, որը համարվում է հայ գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործունեության մասին տեղեկությունների հիմնական սկզբնաղբյուրը։

Ագաթանգեղոս-երկի հեղինակ, որտեղ ներկայացված է IV դարի սկզբին Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման պատմությունը, այդ ուղղությամբ Տրդատ Գ Մեծի և Գրիգոր Լուսավորչի գործունեությունը։

Փավստոս Բուզանդերկի- հեղինակ, որտեղ պատմիչը շարադրել է 330-ից առ 387 թվականը ընկած Հայաստանի պատմությունը։

Եղիշե-երկում մանրամասն շարադրել է 451 թ. Սասանյան Պարսկաստանի դեմ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ հայերի ապստամբության պատմությունը։

Ղազար Փարպեցի- երկը և Հայաստանի մարզպան Վահան Մամիկոնյանինուղղված նամակը եզակի սկզբնաղբյուրներ են V դարի Հայաստանի պատմության ուսումնասիրության համար։ Հատկապես արժեքավոր է «Պատմություն Հայոցի» երրորդ մասը, որտեղ շարադրված է 481-84 թթ. Սասանյան Պարսկաստանի դեմ Վահան Մամիկոնյանի գլխավորած ապստամբության պատմությունը։

Մամբրե Վերծանող- ըստ Թովմա Արծրունու՝ իր Մովսես անունով եղբոր հետ գրել է մի համառոտ «Պատմություն», որը, սակայն, չի հասել մինչև մեր ժամանակները։

Պատմեք Մեսրոպ Մաշտոցի գործունեության և դրա պատմական նշանակության մասին:

Рубрика: Պատմություն 7

Դաս. Աշխ.

Սահմանեք «Ինքնավարություն» հասկացությունը և հիմնավորեք, որ IX դարի Հայաստանում վերկանգնվել էր ինքնավարությունը;

 

Համեմատեք VIII-IX դարերի ազատագրական պայքարի ղեկավարներին Թեոդորոս Ռշտունու հետ;

Արաբական արշավանքները Հայաստան տեղի են ունեցել 642-650 թվականներին։ Նախապես պարտության մատնելով դարավոր պատերազմներից հոգնած երկու տերություններին՝ Բյուզանդական կայսրությանը և Սասանյան Պարսկաստանին՝ արաբները արշավեցին Հայաստան։ Արաբական հետագա արշավանքներից խուսափելու նպատակով ժամանակի հայկական վերնախավը Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ պայմանագիր է կնքում խալիֆայության հետ, որով Հայաստանը ընդունում է նրա գերիշխանությունը, իսկ խալիֆայությունը պարտավորվում է հարգել նրա ինքնիշխանությունը:

Պատմեք VIII-IX դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

Рубрика: Պատմություն 7

Դաս. աշխ.

Սահմանեք VI-VII դարերի Հայաստանի 6 կարևորագույն հասկացությունները;

Բնութագրեք Թեոդորոս Ռշտունուն;’

Եղել է Հայաստանի մարզպանը արաբական առաջին արշավանքների ժամանակ։ Սասանյան Պարսկաստանի՝ արաբների կողմից գրավվելուց և դրա հետևանքով Մարզպանական Հայաստանի փաստացի անկախություն ձեռք բերելուց հետո Թեոդորոս Ռշտունին իր ձեռքում է կենտրոնացրել երկրի պաշտպանությունը։

Պատմեք VI-VII դարերում Հայաստանում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մասին:

Рубрика: Պատմություն 7

« Մեսրոպ Մաշտոց» հետազոտական աշխատանք

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է կիսաազնվական Վարդանի ընտանիքում: Ստացել է հունական հիմնավոր կրթություն, տիրապետել է նաև ասորերենին, պարսկերենին, վրացերենին: Մոտ 389 թ-ին հաստատվել է Վաղարշապատում, պաշտոնավարել արքունիքում՝ որպես ատենադպիր ու թարգմանիչ, այնուհետև նվիրվել է ռազմական գործին: 394 թ-ին դարձել է վանական, իր աշակերտների ուղեկցությամբ կատարել է քարոզչական շրջագայություններ տարբեր գավառներում, տարածել քրիստոնեական վարդապետությունը, Աստվածաշունչը բանավոր թարգմանել է հայերեն՝ հասկանալի դարձնելու համար:
Այդ առաքելության ընթացքում նա լրջորեն մտահոգվել է երկրի վիճակով, գիտակցել լեզվի, եկեղեցու, դպրոցի, ավանդույթների և մշակույթի կարևորությունը ժողովրդի ինքնության պահպանման համար. Հայաստանի պարսկական հատվածում (387 թ-ին Հայաստանը բաժանվել էր Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև) հետզհետե ուժեղանում էր պարսկերենի ազդեցությունը, իսկ բյուզանդական մասում հունարենը դարձել էր պետական լեզու: Հայ ժողովրդին ձուլման վտանգից փրկելու նպատակով Մաշտոցը կազմել է հրատապ ծրագիր՝ հայերեն թարգմանել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարողություններն անել հայերենով, ստեղծել ինքնուրույն հայերեն գրականություն, ամրացնել երկրի՝ 2 մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում:
Մաշտոցի այս ծրագիրն ընդունել ու խրախուսել են Հայոց կաթողիկոս Սահակ Պարթևը և Վռամշապուհ արքան: Վերջինս, տեղյակ լինելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն նշանագրեր կան, պալատական Վահրիճին ուղարկել է դրանք բերելու: Մաշտոցը որոշ ժամանակ այդ տառերով հայոց լեզու է ուսուցանել իր աշակերտներին, սակայն պարզվել է, որ այդ նշանագրերը բավարար չափով չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Սահակ Պարթևի երաշխավորությամբ և Վռամշապուհ արքայի հրամանով Մաշտոցն իր մի խումբ աշակերտների հետ ուղևորվել է Ասորիք, եղել Ամիդ, Սամոսատ և Եդեսիա քաղաքներում, հայոց գրի մասին խորհրդակցել է ասորի հոգևորականների հետ, բայց, աջակցություն չստանալով, ինքն է ձեռնամուխ եղել այդ գործին: Մաշտոցի կենսագիր Կորյունի վկայությամբ՝ 405 թ-ին Եդեսիայում «նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր ու սքանչելի ծնունդներ՝ հայերեն լեզվի նշանագրեր»:
Մաշտոցն անթերի որոշել է հայերենի բառակազմիչ հնչյունների իրական համակարգը՝ առաջնորդվելով մեկ հնչյունին՝ մեկ տառ սկզբունքով, դասավորել տառերը հունական այբուբենի հերթականությամբ, յուրաքանչյուր տառի տվել անուն (այբ, բեն, գիմ…), թվային արժեք (Ա = 1, Ժ = 10, Ճ = 100, Ռ = 1000…), սահմանել գրության՝ ձախից աջ ուղղությունը: Մաշտոցյան կատարյալ այբուբենին միջնադարում ավելացվել են միայն «օ» և «ֆ» տառերը: 
Գրերն ստեղծելուց հետո Մաշտոցը մեկնել է Սամոսատ, հմուտ գրիչ-գեղագիր Հռոփանոսի օգնությամբ կատարելագործել դրանց գծագրությունը: Նոր տառերն ուսուցանել է իր օգնականներին և այնտեղ հունական կրթություն ստացող հայ պատանիներին, իսկ 2 աշակերտների՝ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ ձեռնարկել է Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը՝ սկսելով Սողոմոնի առակներից: 
406 թ-ին նորաստեղծ գրերով Մաշտոցը վերադարձել է Հայաստան: Նրան մեծ ցնծությամբ են դիմավորել Վաղարշապատ մայրաքաղաքում:
Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է Թարգմանչաց շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ: 
Կորյունի վկայությամբ՝ Մաշտոցը նշանագրեր է ստեղծել նաև վրացիների ու աղվանների համար:
Բացի թարգմանական գործերից՝ Մեսրոպ Մաշտոցը գրել է մայրենի լեզվով առաջին հոգևոր բանաստեղծություններն ու երգերը՝ դնելով հոգևոր երգեցողության հիմնաքարը, նաև ճառեր, քնարական բանա ստեղծություններ, քարոզներ և ուղերձներ: Մաշտոցի ու նրա աշակերտների գործունեությամբ սկզբնավորվել է հայոց ոսկեդարի (V դար) վիթխարի գրական-մշակութային շարժումը:
Մեսրոպ Մաշտոցը սրբացվել է դեռևս կենդանության օրոք և դասվել Հայ եկեղեցու տոնելի սրբերի կարգը: Տոնացույցում նրա անունը հիշատակվում է 3 շարժական տոներում: Օշականում Մաշտոցի գերեզմանի վրա կառուցված եկեղեցին սրբազան ուխտատեղի է: Սերունդները Մաշտոցին անվանել են Երկրորդ Լուսավորիչ Հայոց, որովհետև Գրիգոր Լուսավորիչը քրիստոնեացրել է հայ ազգը, իսկ Մեսրոպ Մաշտոցն ազգայնացրել է քրիստոնեությունը:
Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին գրել են նրա աշակերտներ Կորյունն ու Մովսես Խորենացին, միջնադարյան մի շարք մատենագիրներ: Հետագայում նրա մասին գրվել են գիտական աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ: 
Մաշտոցի անունով կոչվել են Մատենադարանը, պողոտա և համայնք, ուսումնական հաստատություններ Երևանում, փողոցներ, դպրոցներ՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում, հիմնարկներ ու կազմակերպություններ՝ ՀՀ-ում և Սփյուռքում: 
Սահմանվել են ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց», Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ- Սուրբ Մեսրոպ» շքանշանները: