Рубрика: Մայրենի 6-րդ դասարան, Չաչանակ TV

Ճամբարային 7-րդ օր:Հովհաննես Թումանյանի Անուշ պոեմը

Հովիվ Սարոն և Անուշը սիրում են միմյանց: Նրանք երջանիկ են իրենց սիրով: Սակայն երջանկությունը չի հասնում իր ծաղկունքին:  Անուշը սիրում է Սարոյին,  սակայն  գեղջկական պարկեշտությունը  թույլ չի  տալիս  նրան լիովին տրվել իր զգացմունքներին:  Դա թախիծով է լցնում ջահել աղջկա հոգին:  Դժբախտության աղոտ նախազգացումը հանգիստ չի տալիս նրան: Աղջիկը  համոզված է, որ ինքը դժբախտ է լինելու, քանի որ «մանուկ օրից են դեռ իրեն անիծել»:
Գյուղական հարսանիքի ժամանակ Սարոն, Անուշի սիրուց ինքնամոռաց, ընկերական կռիվ-մրցույթի ընթացքում, հակառակ «հնոց ադաթի»,  ամբոխի առաջ գետին է զարկում  Մոսիին ` Անուշի եղբորը: Նահապետական սովորույթի համաձայն դա մեծ վիրավորանք է:
Անուշի սերը խոր ու անսահման է, և նա, դուրս գալով նախապաշարված միջավայրի դեմ, փախչում է Սարոյի հետ:
Պակաս անձնուրաց չէ նաև Սարոյի սերը: Նա տառապում է Անուշի կարոտից: Նրա ողբերգությունը խորանում է հատկապես ճակատագրական «կոխից» հետո: «Դուշման» դարձած ընկերոջից հալածված` նա թափառում է իր սիրած հանդերում, որոնք նրա համար դժոխք են դարձել: Նա զգում է, որ անդարձ կորել է իր և Անուշի երջանկությունը, ցանկանում է մեռնել: Սակայն անձնվեր սիրահարը վախենում է իր մահով վշտացնել սիրած աղջկան:Սարոն զոհ է գնում Մոսիի գնդակին, որն այդկերպ սրբում է իր վիրավորանքը: «Հնոց ադաթը» մահից հետո էլ չի ներում իր դեմ դուրս եկած Սարոյին: Իգիթի մարմինն ամփոփում են հայրենի գետի եզերքին, հեռու իր պապերի շիրիմներից:Մոսին, ինչպես իր միջավայրի բոլոր մարդիկ, նահապետական սովորությունների գերին է: Նա չէր ուզում դժբախտացնել իր քրոջն ու ընկերոջը, բայց նաև չէր կարող ձեռնոց նետել հասարակական կարծիքին: Նրան ոճրագործության է մղում միջավայրի ծաղրը: Սարոյի սպանությունը, սակայն, հանգիստ չի բերում նրա հոգուն, այլ մատնում է նրան հավիտենական տառապանքի:Սարոյի մահից հետո կյանքը Անուշի համար դատարկվում է:  Նա կորցնում է  հոգեկան հավասարակշռությունը  և հանգիստ գտնում հարազատ գետի ալիքների մեջ:

Реклама