Արուճի եկեղեցի

Արուճի եկեղեցի

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագապ  լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։  Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր մամիկոնյանը . 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավ-արևելյան կողմում։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։

 

 

 

 

Реклама
Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատուն

Արուճի քարավանատունը (իջևանատունը) թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարյան այս ճանապարհամերձ հյուրատունը գտնվում էր Բագրատունյաց մայրաքաղաք Անին և Դվինը իրար կապող ճանապարհին, որը Հայաստանով անցնող Մետաքսի ճանապարհի մի հատվածն էր։ Այս ճանապարհն անցնում էր Արարատյան հարթավայրի բնակավայրերով` պտտվելով Պարսկաստանի, Բյուզանդական կայսրության, Վրաստանից հյուսիս և Կասպյան ու Կենտրոնական Ասիայից արևելք ընկած տարածքներով։ Միջնադարյան իջևանատները կառուցվում էին մայրուղիների, առևտրային ճանապարհների վրա, մեծ քաղաքներում, վանքերում։ Դրանք մեծ նշանակություն ունեին միջազգային քարավանային առևտրի զարգացման համար։

Իջևանատունը մեկ մուտք ունեցող լայն շինություն էր. մուտքի բացվածքն այնքան մեծ էր նախատեսված, որ դրանով անցնեին բեռնավորված կենդանիներ (ուղտ, ավանակ, ձի)։ Միաժամանակ այն պատսպարում էր նաև մարդկանց` քարավանապետերին և նրանց սպասավորներին։ Արուճի քարավանատան կենտրոնական սրահը նախատեսված էր կենդանիների համար (ամուր կերամաններով և ջրամաններով), մինչդեռ կողային սրահները նախատեսված էին տերերի ու սպասավորների համար։ Դատելով Հայաստանում պահպանված քարավանատների թվից և չափերից` դրանք մեծ կարևորություն են ունեցել և գտնվել են նշանավոր երթուղիների վրա։ Ողջ Հայաստանով մեկ կարելի է հանդիպել քարավանատների մնացորդների. դրանցից հատկապես լավ պահպանված և վերակառուցված են Անիի սահմանի (Շիրակի մարզ) մոտ գտնվող Ջրափի գյուղի և Գեղարքունիքը Վայոց ձորին կապող Սելիմի լեռնանցքի քարավանատները.

ԱԳԱՐԱԿԻ ՀՆԱՎԱՅՐԸ

ԱԳԱՐԱԿԻ ՀՆԱՎԱՅՐԸ

Ագարակի հնավայրը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի մոտակայքում, Երևան-Գյումրի (M1) ավտոճանապարհի հարևանությամբ` ճանապարհի աջ և ձախ կողմերում: Հնավայրի միջին բարձրությունը ծովի մակարդակից` 1088 մետր է, իսկ աշխարհագրականկոորդինատներն են` հյուսիսային լայնության 40°17’43”, արևելյան երկայնության 44°16’41”: Այն իրենից ներկայացնում է ժայռափոր և քարափոր կառույցների վաղ բրոնզեդարյան հսկա համալիր: Ագարակում կհամոզվեք, որ մարդկային երևակայությունը սահմաններ չի ճանաչում: Ամբողջ հնավայրի տարածքում տուֆի հսկայածավալ զանգվածները մարդկանց կողմից վեր են ածվել քարակոփ կառուցվածքների: Այստեղ հսկայական մակերեսի վրա ամբողջ քարաժայռերն ու հարթակների ճակատայինմասերն անգամ մշակված են:Առկա են բազում ժայռախորշեր, աստիճանահարթակներ, վիմափոր դամբարաններ, բազում նշանակության կերտվածքներ: Այստեղ իրար հաջորդում են փողոցները, տները, ծիսական, կենցաղային կերտվածքները, բազում են պայտաձև, կլոր փորվածքները, դրանք իրար հետ կապող առուները, զոհարանները… և այս ծիսապաշտամունքային հնավայրի տարածքը կազմում է շուրջ 200 հա: Դեռևս մ.թ.ա. III հազարամյակի սկզբին, այս տարածքը եղել է քարակոփ կերտվածքներից կազմված հսկայական պաշտամունքային համալիր, որի տարածքում փորված բազմապիսի կլորավուն, թասիկանման, տաշտականման ավազաններից, ՙլաբիրինթոսներից՚, զոհասեղաններից և այլ կառուցվածքներից բաղկացած միավորները, օգտագործվել են ժամանակին այստեղ իրականացված ծիսական արարողությունների համար։ Այս ամենը նախատեսված են եղել ծիսական նվիրաբերությունների, զոհաբերությունների և այլ արարողությունների համար: Ագարակի հնավայրը ավելի հին է, քան եգիպտական բուրգերը, և այստեղ բնակատեղի է եղել նաև Երվանդունիների և Արտաշեսյանների թագավորության ժամանակաշրջանում, ինչպես նաև` զարգացած և ուշ միջնադարում, քանի որ տարածքում առկա են նաև քրիստոնեական ծեսով թաղումներ, ինչը վկայում է, որ միջնադարում տարածքը օգտագործվել է որպես գերեզմանոց: Իսկ Ագարակը որպես բնակավայր առավել զարգացած է եղել մ.թ.ա. 4-ից մ.թ. 4-րդ դարերում: Այդ ժամանակաշրջանում բնակավայրում եռուզեռ էր. ծաղկում էին արհեստները, առևտուրը….Պեղումների ընթացքում շատ են գտնվել հելլենական և հռոմեական շրջանների դրամներ, ինչը վկայում է, որ այստեղ նաև տարանցիկ առևտուրն է զարգացած եղել: Փաստորեն, այն որպես բնակավայր հին է, նաև` երկարակյաց է, քանզի այստեղ հանդիպում ենք բազմաշերտ մշակույթների: Հնավայրը 2001 թվականից պեղվում է ՀՀ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի կողմից:

Գրքերի ճամփորդությունը

Գրքերի ճամփորդությունը

Իմ շրջիկ գրադարանը

Այսոր մեզ հյուր եկավ ընկեր Մարի:Նա շատ գրքեր էր բերել որ մենք կարդանք:Ընկեր մարին մեզ բացատրեց որ չի՝ կարելի գրքերը պոկել,չի կարելի գրքերի մեջ գրել,և չի կարելի ճմրթել գրքերը:Ես ընտրեցի «Փոքրիկ  Իշխանը»:Փոքրիկ  Իշխանը գրել է «Անտուան դը Սենտ-էքզյուպերը:  Մեզ տվել են ժամանակ 15-20 մենք կարդացինք և պատմեցինք:Շատ հետաքրքիր եր կարդալ:Խորուրդ եմ տալիս կարդալ Փոքրիկ  Իշխանը շատ հետաքրքիր եր և ծիծաղելի: