Рубрика: Մեդիալրագրություն

Բլոգ-բլոգոսփեռա

Բլոգը մի հարթակ է,որի բովանդակությունը թարմացվում են:

Գրառումները կարող են լինել՝մուլտիմեդիա,մուլտիմեդիան դա՝ տեքստ պատկեր:

Բլոգը բառը ծաքել է,web և log բառերից:Ընդունված է, բլոգ վարողներին անվանել բլոգերներ:Կան թեմաթիկ բլոգներ:

Ճանփորդական բլոգներ,որտեղ դու  ճամփորդում ես և պատմում ես քո տպավորությունները:

ժամանցային բլոգներ,որտեղ տեղադրում են ժամանցային նյութեր:

Մշակութային բլոգներ,որտեղ հեղինակները ներկայացնում են իրենց մշակութային նախասիրություները,և արվեստի աշխհարում եղած նորությունները:

գիտակրթական բլոգներ,որտեղ մարդիկ իրենց հոդվածներն են տեղադրում,պատմում են իրենց գրառումները:

կրոնական բլոգներ,որտեղ կրոնական թեմայով հոդվածներ գրեն,որտեղ աղոթքներ են:

Առողջապահական բլոգներ:

Ըստ բովանդակության լինում են՝տեքստային բլոգ,ֆոտո բլոգ,երաժշտական բլոգ,վիդիո բլոգ:

Реклама
Рубрика: Մեդիալրագրություն

Ձայնը և մեդիան. Ռադիո

1

Խոսքի ու ձայնի կարեւորությունըՁայն. ահա թե ինչի վրա է հիմնված ռադիոն: Ճիշտ ընտրված հաղորդավարը, երաժշտությունը, ձայնային անցումներն ամենակարեւորն են լսարանին գրավելու համար: Ունկնդիրը, միայն ձայնը լսելով, կարող է ստեղծել իր սիրելի հաղորդավարի կերպարը, եւ հաղորդավարի խնդիրն է այնպես անել, որ այդ կերպարը հաճելի ու հետաքրքիր լինի: Ռադիոն ավանդական լրատվամիջոցներից ամենամտերմիկն է համարվում: Երբ զանգում ես ռադիո, խոսում ես հաղորդավարի հետ,  մտքումդ գծում ես նրա կերպարը: Միաժամանակ կարող ես ստեղծել ինքդ քո կերպարը` ձայնով ու խոսքով: Այսպես` ե՛ւ հաղորդավարը, ե՛ւ ունկնդիրն իրենց ավելի անկաշկանդ են զգում: Բացի այդ, երբ ռադիոն լսում ես ականջակալներով, թվում է, թե հաղորդավարը խոսում է միայն քեզ հետ, երաժշտությունը հնչում է քեզ համար, դու կտրվում ես շրջապատի ձայներից:

Ռադիոն նաեւ ամենաքիչն է սահմանափակում մեր` օգտվողներիս գործողությունները. ռադիո կարող ես լսել ինչ-որ բան անելուն զուգահեռ`մեքենա վարելիս, ճաշ պատրաստելիս, զբոսնելիս…

Ինչ վերաբերում է լրատվությանը, Հայաստանում ռադիոն այս առումով կաղում է: Իհարկե, մի շարք մասնավոր ռադիոկայաններ ունեն լուրերի բաժին եւ խմբագրություն, բայց նրանց մեծ մասը հեռարձակում է լրատվական գործակալությունների ուղարկած նորությունները: Կարող ենք առանձնացնել «Ազատություն» ռադիոկայանն ու Հանրային ռադիոն, որոնք խոշոր լրատվական խմբագրություններ ունեն եւ համակողմանի լրատվություն են ապահովում:

Աուդիո մոնտաժն ավելի հեշտ է, քան վիդեոն, ինչն էլ հեշտացնում է ռադիոյի աշխատանքը, բայց եւ ավելի շատ հնարավորություն է տալիս փոխելու, աղավաղելու խոսքը:

Ամեն դեպքում, աշխարհում ռադիոն ամենաօպերատիվ լրատվության միջոցներից է համարվում, քանի որ ռադիոյում դեպքի վայրից տեղեկություն փոխանցելու համար միայն բջջայինը բավական է, ի տարբերություն, ասենք, հեռուստատեսության: Եվ, ի տարբերություն թերթի, ռադիոյում կարիք չկա սպասել հաջորդ օրվա թողարկմանը: Իհարկե, ինտերնետը օպերատիվության եւ անմիջականության առումով մրցակցությունից դուրս է:

Եթե մարդ կարող է թերթը մի քանի անգամ կարդալ, մտածել, վերընթերցել, ընդգծել հատվածներ, ապա դասական ռադիոն չես կարող լսել մի քանի անգամ: Ավելին, ռադիոյի դեպքում չկա նաեւ կադր, հետեւաբար, տեղեկությունն ընկալվում է միայն լսողությամբ: Կարեւոր է, որ տեղեկությունը փոխանցվի պարզ նախադասություններով, հասկանալի լեզվով, ճիշտ արտասանությամբ ու համապատասխան ձայնային ձեւավորմամբ:

Երաժշտությունը, ձայնային էֆեկտները ստեղծում են տրամադրություն, որը նաեւ կարող է ազդել ինֆորմացիայի ընկալման վրա. եթե տեղեկությունը հաղորդում են ուրախ երաժշտության տակ, ապա այն շատ ավելի դրական կարող է ընկալվել:

Ռադիոլրագրողի «հումքը» ձայնագրություններն են`մարդկանց ձայները, խոսքը, ինչպես նաեւ բնաձայները`շրջապատի ձայները, աղմուկը, երաժշտությունը… Այդ ամենն օգնում է փոխանցել միջավայրի տրամադրությունը, զգացողությունները, ստեղծել ներկայության պատրանք: Չէ՞ որ, եթե տեսանյութում այդ ամենն անում է կադրը, ապա ռադիոնյութում միայն ձայներն են օգնում «տեսնել» պատկերը:

Այս ամենն ավանդական ռադիոյի մասին էր: Բայց նոր մեդիան եւ տեխնոլոգիաները փոխում են նաեւ ռադիոյի աշխատանքը: Զանգերից բացի՝ ունկնդիրը կարող է ուղարկել տեքստային հաղորդագրություններ, ինտերնետային նամակներ, հաղորդագրություններ սոցցանցերում: Իսկ ինտերնետային ռադիոյի ծննդով՝ ռադիոն էլ դառնում է ոչ գծային, այսինքն, հաղորդումների տեւողությունը, հերթականությունը որոշում է ունկնդիրը` իր  հայեցողությամբ կայքից ընտրելով հաղորդում, երաժշտական նյութ: Կարող ենք մեր սիրած հաղորդումներն ու երգերը ներբեռնել հեռախոսի, համակարգչի մեջ եւ լսել ցանկացած ժամանակ:

Մեդիա բառարան

  • եթեր
  • ձեւաչափ
  • ձայնագրություն
  • մոնտաժ
  • աուդիո
  • բնաձայն
Рубрика: Մեդիալրագրություն

Ինչ է լուրը ինֆորմացիա

Լուրը կառուցելու համար մեզ անհրաժեշտ է երեք հարցերի պատասխան:

Լուրը, ինֆորմացիան պետք է սպառիչ պատասխանի առնվազն երեք հարցի՝ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ, ապա նաև՝ ինչպե՞ս, ինչու՞ հարցերին: Լուրի բովանդակության մատուցման հիմնական մոդելն անվանում  են շրջված բուրգ․ նախ հաղորդվում է ամենակարևոր տեղեկությունը, հետո ըստ կարևորության նվազման։ Լուրի առաջին պարբերությունն անվանում են լիդ (led), որը սովորաբար հաղորդում է ամենակարևոր և հետաքրքիր ինֆորմացիան։ Լուրը պիտի լինի հավաստի,վիճահարույց թեմաների շուրջ հնչեցվի առնվազն երկու հակադիր կարծիք, նախադասությունները լինեն կարճ, որպեսզի միանգամից ընկալվեն, իրադարձությունը պետք է ներկայացվի այնպես, կարծես պատմվում է անտեղյակ, բայց մտերիմ մարդու, պիտի ունենա տպավորիչ սկիզբ,հանրագումարի բերող վերջաբան։ Լուրը կամ նորությունը առաջին հերթին պետք է լինի թարմ, արդիական և կարևոր տվյալ լսարանի համար։ Նորություն լինելու համար տեղեկությունը պետք է նաև հետաքրքիր, արտառոց լինի։  Ինչպես ամերիկացի լրագրող Չարլզ Անդերսոնն է ասում․ Երբ շունը կծում է մարդուն, դա լուր չէ, երբ մարդն է կծում շանը՝ լուր է։

Լուրը պետք է կապված լինի լսարանի հետ։ Օրինակ այն, որ Կուբայում տասը տոկոսով բարձրացրել են ուսուցիչների աշխատավարձը կամ, ասենք, Լոնդոնում մետրոյի կայարան է վերանորոգվել, առանձնապես հետաքրքիր չէ հայաստանյան լսարանի համար, ու դժվար թե այս տեղեկություններն ընդգրկվեն հայաստանյան լրատվամիջոցների թողարկումներում։ Դրանք հետաքրքիր կլինեն, եթե կապվեն տեղի իրականության հետ կամ լինեն արտառոց․ ասենք ուսուցիչների աշխատավարձերը միլիոնների է հասել Կուբայում։

Լրատվությունը չի սահմանափակվում միայն տեղական նորություններով, միջազգային մակարդակում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք որևէ կերպ առնչվում են տվյալ լսարանին, ազդեցություն ունեն վերջինիս վրա կամ պարզապես հետաքրքրում են, նույնպես լուր են։ Լուրը լրագրական ժանրերից մեկն է միայն։ ԶԼՄ-ներում ամենից հաճախ հանդիպող մյուս ժանրերն են՝ հարցազրույց, ռեպորտաժ, հոդված, վերլուծություն, ակնարկ․․․

Այս ժանրերը լուրից ավելի ընդարձակ են՝ տեղեկատվության և ոճային առումով։  Լուրին բնորոշ հարցերին պատասխանելուց բացի այս ժանրերը կարող են ներառել հավելյալ մանրամասներ՝ պատմություն պատմության հետևում, անեկդոտներ, հետաքրքիր դրվագներ, հեղինակային կարծիք, մեջբերումներ և վիճակագրական տվյալներ։