Рубрика: Без рубрики, մայրենի

Ուսումնական պարապմունք

I. Առյուծն ու նապաստակը

imagesԱռյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ. որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և  վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

1. Ընտրիր այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ պատճառաբանիր:

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

Ես համաձայնվեցի այս մտքին,որովհետև առակում գրված էր, որ առյոծը  ուզում էր ուտել նապաստակին, բայց իր կողքով անցնում էր եղջերուն,նա թողեց նապաստակին և գնաց եղջերուի ետևից, երբ նա չբռնեց եղջերուին կրկին ընկավ նապաստակի ետևից և տեսավ որ նա չքացել էր:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

2. Լրացրու միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՞ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առակը այն մարդկանց մասին է, որոնք  խորամանկ են, պարծենկոտ  և հոգով թույլ:ՈՒրիշների միջոցով հեռվից ծանոթանում են տվյալ անձի ինքնույնությունով, և ցույց են տալիս թե մեծ գործեր կարող են անել,բայց  երբ գալիս է պահը, փաղչում են և արդարանում:

 

3.  Վերնագրի՛ր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:

«Վախկոտ և խորամանկ որսորդը»

Խորամանկ որսորդը ցույց է տալիս որ ինքը ուժեղ է և կարող է մեծ գործեր անել,բայց երբ գալիս է պահը նա փաղչում է, և արդարանում , որ իր ուզածը ուրիշ բան էր:

Реклама
Рубрика: Без рубрики, մայրենի, մայրենի 5դասարան

ԾՆՈՒՆԴ ՎԱՀԱԳՆԻ

 

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Կարդա այսպես.

ծովն — ծովըն

զկարմրիկն — ըզկարմրիկըն

ի բոցոյն — ի բոցույն

Բառարան

երկնէր — երկնում էր (ծնում էր)

երկին — երկինք(ը)

ծովն ծիրանի — ծիրանի ծովը

երկն — երկունքը

ի ծովուն — ծովում, ծովի մեջ

ունէր — 1. բռնել էր 2. ուներ

զկարմրիկն եղեգնիկ — կարմիր եղեգնիկին

ընդ եղեգան փող — եղեգնի փողով

ելանէր — ելնում էր

ի բոցոյն — այն բոցից

վազէր — վազում էր

աչկունք — աչիկները

արեգակունք – արեգակներ

Հարցեր և առաջադրանքներ

Գույն մատնանշող բառերը դուրս գրիր: Ո՞րն է բանաստեղծության մեջ իշխող գույնը:

Կարմիր  երկն ի ծովում  ունէր եղեգնիկ:

Վահագնին նկարագրող պատկերները դուրս գրիր և ըստ դրանց ինքդ նկարագրիր նրան:-

Եւ իբոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,


Եվ աչկունքն էին արեգակունք:

Նա ուներ  կրակե մազեր, նա ուներ կրակ մորուք,և նրա աչքերը արեգակի նման է :

Ինչո՞ւ էր Վահագնն այդպիսին (ուշադրություն դարձրու նախորդող պատկերներին և պատասխանիր ըստ դրանց):

Նա ամեն օր այդպիսին է, որովհետև նա կայծակի և կրակի  Աստվածն է:

Քո կարծիքով, այս ծնունդն իրակա՞ն է, երևակայակա՞ն, թե՞ ինչ — որ բան խորհրդանշող:

Դա ծնունդ չե, դա  երևակայական է:

Բանաստեղծությունն այնպես խմբագրիր, որ կրկնվող բառեր ու արտահայտություններ չլինեն: Բարձրաձայն կարդա և՛ բանաստեղծությունը, և՛ քո խմբագրածը. Փորձիր հասկանալ` թե ի՞նչ են տալիս կրկնությունները:

Բանաստեղծությունն աշխարհաբար դարձրու:

Рубрика: Без рубрики, մայրենի, մայրենի 5դասարան

1-ին ստուգում

 1.Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր: /2մ./

Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ , ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան; Ուղտը պատասխանեց.

-Ո՜ւզ,ո՜ւզ:

Ուղտը նրանց էլ միայն <<ուզ>> ասաց: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:

Հենց այդ <<ուզն>> էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

-Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր: 

Ուղտը պատասխանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Ձին գնաց ու պատմեց մարդուն:  Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը նրանց էլ միայն <<ուզ>> ասաց: Հենց այդ <<ուզն>> էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

 

  1. Տրված բառերն այբբենական կարգով դասավորի՛ր: /2մ./

    Խրճիթ, եղնիկ, որս, արշալույս, դդում, կաղնի, փոթորիկ, դափնի,  քարայր:

    Արշալույս, դափնի, դդում, եղնիկ, Խրճիթ, կաղնի,  որս, փոթորիկ, քարայր:

    1. Հաշվի՛ր՝ տրված բառերի մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա: /2մ./

    Երեկո-5 տառ, 6 հնչյուն

    Արջ-3 տառ, 3 հնչյուն

    Եղևնի- 5 տառ, 7 հնչյուն 

    Որսորդ-6 տառ, 7 հնչյուն 

    Վերև-4 տառ, 5 հնչյուն

    Ողնաշար-7 տառ, 8 հնչյուն 

    1. Տրված բառերը վանկատի՛ր: /2մ./

    Ներքև-ներ-քև

    Արևային-ա-րե-վա-յին

    Երևան-Ե-րե-վան

    Գլխարկ-Գըլ-խարկ

    Կածան-կա-ծան

    Գրիչ-գը-րիչ

    Վերջնական-վերջ-նա-կան

    Կտրտել-կը-տըր-տել

 

Գլուխ բազմիմաստ բառով նախադասություններ կազմի՛ր: /2մ

Այսոր իմ  գլուխը ցավում է:

 

 

 

Рубрика: Без рубрики, Մայրենի 2016-2017 Սեպտեմբեր ամիս, մայրենի

Սեպտեմբեր ամսվա անելիքներ.

Սեպտեմբերի 1-4

Առցանց դաս

Սիրելի 4- 5-րդցի, առաջարկում ենք մասնակցել այս առցանց դասին: Մասնակցելով կիմանաս, թե որն է հայերենի առաջին նախադասությունը, և թող այն դառնա քո այս ուսումնական տարվա մեկնարկը:

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

 Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

 Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
 զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը

 Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Զ մասնիկը կարդացվում է  զը  բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

Ճանաչել իմաստություն և խրատը, իմանալ հանճարի խոսքերը:

Հ.Գ. Չմոռանաս աշխատել բլոգում:

Աղբյուրը՝ Սուսան Մարկոսյան «Գրաբար»

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

2. Յուրաքանչյուր տառախմբի հնչյունները վերադասավորիր այնպես, որ բառ ստանաս.

Գրանեձ, նումե, ատնկա, անեծր,

Սե, ահուրտս, մե, նաջ, սե, ահուրտս,

Վոծ, րաբթույնու, նշրհոք ու եսր,

Խոճ ապրևգ մե ռաել երվուտս:

Գրանեձ -գանձեր

նումե-ունեմ

ատնկա-անկատ

անեծր-անծեր

Սե-ես

ահուրտս-հարուստ

մե-եմ

նաջ-ջան

սե-ես

Վոծ-ծով

րաբթույնու-բարություն

նշրհոք ու եսր-շնորք  ու  սեր

Խոճ-ճոխ

ապրևգ-պարգև

մե-եմ

ռաել-առել

երվուտսմ- վերուստ

  • Իսկ հիմա… Ուշադիր կարդա ստացված քառատողը: Գիտես՝ ով է գրել և որ բանաստեղծության առաջին քառատողն է: Սովորիր անգիր:
  • Համացանցի օգնությամբ գտիր բանաստեղծությունը, տեղադրիր քո բլոգում և մի քանի անգամ կարդա:
  • Պատմիր բանաստեղծությունը /գրավոր/:
  • Փորձիր վերաբերմունք արտահայտել բանաստեղծության վերաբերյալ /հավանեցիր, հեղինակի ապրելակերպը քեզ դուր եկավ, համոզեց…/

Հիշեցում՝ Հայոց լեզուն ունի 36 հնչյուն, 39 տառ:

Է—է /էկրան, էջ/, ե /սեր, դեղ/

Ո—օ /օրինակ, օր/, ո /կով, մորթի/

Առաջադրանքներ՝

Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+եղնիկ /6/, փո+ փունջ/7/, աշ+ աշուն/8/, բա+բանբանկ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:

մուր-մուրճ-ամուր,վազ-ավազ-վազք,տար-օտար-տարի,ական-բական-ականջ,

շուն-աշուն-շունչ,այր-մայր-այրի,ավար-տավար-ավարտ:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է /ե/, ը, ի, ու, օ /ո/:

Օրորոց-6տառ,6հնչյուն

 եղինջ-5տառ, 6հնչյուն

հևիհև-5տառ, 7հնչյուն

օթևան-5տառ, 6հնչյուն

երկյուղ-6տառ, 7հնչյուն

երբեմն-6տառ, 8հնչյուն

սերկևիլ-7տառ, 8հնչյուն

, պարգև-5տառ,6հնչյուն

խխունջ-5տառ, 6հնչյուն

պատշգամբ-8տառ, 9հնչյուն

ճակնդեղ-7տառ, 8հնչյուն

Ա. Գրիր բառեր, որոնց մեջ լինեն երկու կամ ավելի միայն ա կամ միայն օ /ո/ ձայնավորները.

Օրինակ՝ ավազան, բողբոջ:

դատարան,ավազ,արարատ,անտառ,դասարան,դողդոջ,տրտունջ:

Բ. Տեղադրիր համապատասխան ձայնավորներ և յուրաքանչյուր տարբերակում ստացիր երեքական բառ.

Ս+ր, թ+փ, ծ+ռ, թ+ք, +ր:

սուր-սար-սեր

թուփ-թափ-թեփ

ծառ-ծուռ-ծոր

թուք-թեք-թոք

օր-իր-ուր

Գ. Գրիր ութական բառ, որոնց մեջ՝

Նույն բաղաձայնը կրկնվի

Լինի երեք տարբեր ձայնավոր

Բառամիջում լինի երկու կից բաղաձայն:

Օրինակ՝ թաթ, իրավունք, խոճկոր:

թութ,խճուղի,ձկնորս

 

Рубрика: Без рубрики, մայրենի, Իմ գրադարանը

Ամառային արձակուրդներին կարդացած ամենա հետաքրքիր գիրքը

Ես ամառային առձակուրդներին կարդացել եմ  Րաֆֆու «Սամվել»պատմական վեպը,որը ինձ

շատ  հուզեց,որրովհետև գիրքը սկզբից մինչև վերջ ներշնչված էր գրողի Հայրենասիրական

ոքով:Այնտեղ վեպի գլխավոր հերոսը ՝Սամվելն  է, որը շատ հայրենասեր տղա էր: Վեպը ներառված է հայկական ուսումնական ծրագրի մեջ։ Դրա հիմնական գաղափարներից են հայրենասիրությունը և ազատագրական պայքարի կոչը։ Բոլոր հերոսները հայրենասիրություն են խորհրդանշում, նույնիսկ կանայք, ովքեր (Աշխենը, Համազասպուհին, թագուհի Փառանձեմը) պատրաստ են իրենց արյունը թափել հանուն հայրենիքի։

Գործողությունը տեղի է ունենում դարի Հայաստանում, երբ պարսից արքա Շապուհը գերում էԱրշակ Բ-ին և Հայաստանը մնում է անպաշտպան։Մերուժան Արծրունին և Վահան  Մամիկոյանը դավաճանում են հայրենիքը և սկսում են ծառայել Շապուհին։ Վահան Մամիկոնյանի որդի Սամվելը, իմանալով հոր դավաճանության մասին, որոշում է եղբոր՝Մուշեղ Մամիկոնյանի հետ պաշտպանել Հայաստանը։ Սամվելը սպանում է իր հորը հայրենիքը և կրոնը դավաճանելու համար։ Իսկ հայկական եկեղեցում պարսկացած մոր արյունով հանգցնում է վերջին պարսկական կրակը իր հայրենիքում։

Ինց  դուր եկած հատվածներն են՝

Սամվելը  Թախծալի  աչքերով  նայեց կրակի վրա, նայեց և մոգերի վրա:Փոփոխությունը չափազանց անմխիթարական էր:Մտաբերեց, որ այժմյան ատրուշանը այն եկեղեցին էր, որտեղ աղոթոլ էին յուր  նախնիքը, և որի սուրբ ավազանից ինքը ծնունդ էր   առել:-Մա՛յր,-

Ասաց նա խռովալ ձայնով,-ես ինձ բոլորովին  դժբախտ եմ Համարում, որ վերադառնալով իմ

Հայրենական ամրոցը ,ամեն կարգ, ամեն սրբություն  պանգարված եմ գտնում:Եթե ցանկանում ես որ ես քո որդին լինեմ ,Հանգցրո՛ւ այդ կրակը:Մոր  աքերը  վառվեցան բարկության բոցով:-Ես աստվածապան լիներ կարող չեմ,Սավել,- պատասխանեց նա, զայրացած կերպով  Հրաժարվելով:-Եթե դու իմ որդին ե,պետք է երկրպագություն տաս այն սրբությանը,որ պաշտում է քո մայրը:

-ՈՒրեմն, ես կսպանեմ քո աստուծուն,մա՛յր:

-Չե՛ս համարձակվի, Սամվել:

Մոգերն ու մոգպետը երկյուղից մի կողմ քաշվեցան :Սամվելի  մարգիկը շրջապատեցին նրանց:Բազմությունը ապշած կերպով նայում էր, թե ի՛նչո վ կվերջանա մոր և որդու կռիվը:

Տիկինոջ դրանիկների մի քանիսը իրանց ձեռքը տարան դեպի սրերը և զայրացած դեմքով սպասում էին նրա  հրամանին :Սամվելի մարդիկը նկատեցին այդ,իրանք նույնպես ձեռքները

Տարան դեպի սրերը:Անզուսպ կատաղությունը տիրեց դժբախտ որդուն:Նրա սպառնական դեմքը այդ րոպեում ահռելի եր:Խորին վրդովմունքով դարձավ դեպի մայրը, ասելով.

— Կրկնում եմ, մայր, հանգցրո՜ւ այդ կրակը…

— Անկարելի է, Սա՜մվել…

— Կրկնում եմ, հանգցրո՜ւ այդ պղծությունը, եթե ոչ…

— Եթե ոչ, ի՞նչ կանես…

— Քո արյունով կհանգցնեմ…

— Անիրա՛վ…

— Թող մարդիկ ինձ անիրավ կոչեն, թո՜ղ մարդիկ ինձ եղեռնագործ կոչեն, ահա՜ այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանե և ուրացող մորը…

Վերջին խոսքերի հետ` նա ձեռքը տարավ դեպի մոր գլուխը, բռնեց երկար գիսակներից, քարշ տվեց կրակի սեղանի մոտ: Սուրը շողաց, տաք արյունըթափվեցավ սեղանի վրա…

Բազմության միջից լսելի եղան ուրախաձայն աղաղակներ.

— Արժանի՛ էր…

Բառակապակցություննե

Ծածկյալ մտքեր

Լեռնային ցանց

Անձուկ հյուսվածքի

Մարմնացած անհամբերություն

Ուրախ նժույգ

Զանգակաձև  կոճակներ

Ընտիր նժույգներ

Փոթորկային գիշերին

Արքայական կալվածք

անթափանցիկ մառախուղով

գույնզգույն խճեր

բնության պատկերներ

Փոթորկային գիշերին հաջորդեց գարնանային խաղաղ, հովասուն առավոտը: Ողական ամրոցը շրջապատող ծառազարդ բլուրները մխում էին ձյունի պես ճերմակ գոլորշիներով: Սար ու ձոր, դար ու դաշտ պատած էր անթափանցիկ մառախուղով: Օդի մեջ լողացող ջրային շիթերը, արեգակի առաջին ճառագայթներից, վառվում էին միլիոնավոր ոսկյա հուլունքների նման: Ծառերի տերևները, խոտերի ծղոտները, հովիտների նախշուն ծաղիկները, ցողված անձրևային կաթիլներով, կարծես սփռված լինեին գույնզգույն գոհարներով:

նկարագրող տողերը

Նրա մոտ կանգնած էր Աշխենը: Նազելի օրիորդի մտահույզ հայացքը դարձրած էր դեպի սգավոր աղբյուրը, որ, պարզ արծաթփայլ վտակի նման, դուրս հոսելով մի ժայռի ճեղքվածքից, ցած էր թափվում և , համբուրվելով ու գրկելով յուր ուղին զարդարող գույնզգույն խճերի հետ, արագ վազում էր, և յուր թախծալի շշնջյունով, կարծես, ասում էր ափերին, «Մնաք բարյա՛վ, մենք այլևս չենք տեսնվի…»:

 

— Այժմ կասեմ քեզ, սիրելի Աշխեն, թե ինչո՞ւ համար եկա կամ ո՞ւր եմ գնում: Երկու սիրելիներ դրած են իմ առջև, մեկը վտանգի մեջ գտնվող հայրենիքը, մյուսը, վտանգի մեջ գտնվող կինը` դու: Երկուսն էլ ինձ համար հավասար չափով պաշտելի են, երկուսն էլ ինձ համար հավասար չափով անգնահատելի են: Երկուսի ձայնն ևս կոչում են ինձ: Երկար ես տանջվում էի այն մտքով, թե դեպի ո՞րը դիմեմ: Երկուսի համար ևս ես ուխտել եմ անկեղծ անձնազոհություն: Բայց իմ զգացմունքները դժվարացնում են ինձ վճռել, թե ո՞րին պետք է նվիրել առաջին զոհը: Ահա՜, իմ սրտագին ըղձերը, իմ ամենաջերմ փափագները թափում եմ քո առջև, սիրելի Աշխեն, դու ցույց տո՜ւր ինձ ճանապարհը , թե դեպի ո՛րը գնամ: — Դեպի հայրենիքի փրկության գործը, — պատասխանեց օրիորդը ոգևորված ձայնով: — Դու ինձ արժան չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան հեղեղների հետ, որ պիտի թափվին մեր աշխարհի ազատության համար: Եվ ոչ ես արժան կլինեմ քեզ, եթե նույնը չանեմ…:

Ես մեծ հետաքրքրությամբ ընթերցեցի  Րաֆֆու «Սամվել»պատմական վեպը:Խորուրդ եմ տալիս որ բոլորը ընթերցեն  այս գիրքը:

 

Рубрика: Руски язик, թարգմանություներ, Ամառային դպրոց ուսումնական նախագիծ, մայրենի

Իրերի կարևորությունը

Греческая притча

Часто, обращая внимание на множество предметов, продаваемых на торгу, Сократ говорил:

— В скольких вещах я не имею нужды!

При этом повторял стихи:

— Серебро и пурпур полезны для актёров, а не для жизни.

Իրերի կարևորությունը

Հաճախ, ուշադրություն դարձնելով շուկայում վաճառվող շատ իրերին, Սոկրատը ասում է.

-Ինչքան իրերի կարիքը ես չունեմ!

Դրա հետ մեկ տեղ կրկնելեվ հետևյալ տողերը՝

-Արծաթը և փայփլուն իրերը օգտակար են դերասաններին, բայց ոչ թե կյանքին:

Рубрика: Без рубрики, հայոց լեզու, մայրենի, մայրենի թեսթեր

Լուսինն ու Ոստրեն

Ոստրեն թունդ սիրահարված էր լուսնին: Լուսնահարի պես նա սիրատոչոր հայացքը հառում էր գիշերային լուսատուին, ու անվերջ նայում էր ու նայում: Դարան մտած ագահ ծովախեցգետինը նկատեց, որ ամեն անգամ, երբ ամպի տակից դուրս է գալիս լուսինը, ոստրեն, աշխարհում ամեն ինչ մոռացած, կրնկի վրա բաց է անում իր խեցեփեղկերը: Եվ նա որոշեց ոստրեին ուտել: Մի անգամ գիշերը, երբ լուսինը նոր էր դուրս եկել, ոստրեն իր սովորույթի համաձայն, հայացքը հառեց նրան, ու հայիլ-մայիլ եղած անշարժացավ տեղում: Ծովախեցգետինը, իր բռնաչանչին մի քար հարմարեցնելով` ճարպկորեն նետեց ուղիղ ոստրեի բացված խեցու մեջ: Լուսնալույսի սիրահարը փորձեց փակել սադափե փեղքերը, բայց արդեն ուշ էր: Նետած քարը խանգարում էր խեխճին:

  1. Ո`րն է առակի ասելիքը:
  2. Առակի ասելիքը այն էր, որ եթե դու ինչ- որ զգացմունք ունես, պետք չի գնալ դրա մասին բոլորին ասել: Մարդ պետք է փորձիոր վոչմեկին  իր զգացմունները գաղտնի պահել, որովհետև ինչ- որ մեկը կարող է իմանալ և նախանձել, և  ցավ պատճառել:
  3. Թվարկիր հերոսներին և բնութագրիր յուրաքանչյուրին մեկ բառով:
  4. Ոստրե-Ոստրեն- նա սիրահարվաս էր լուսնին, նա շատ շատ նզգույշ էր, նա չկարողացավ այնպես անել, որ ոչ մեկ նրա երբեմն զգացմունքների մասին չիմանա:                Լուսին-Լուսինը-  շատ թիթիզ էր, նա նկատել էր, որ ոստրեն նրան է սիրահարվել, նա շատ է թիթիս է, և թիթիզություններ էր անում: Ծովախեցգետին-Ծովախեցգետինը շատ նախանձում էր, ագահ էր:Նա նախանձում էր նրան , ոստրեինն,  նա ել է սիրահարվել է լուսնին, և այդ պատճառով ծովախեցգետինը ոստրեին ցավ  էր պատճառել:
  5. Համառոտիր տեքստի առաջին և չորրորդ նախադասությունները:
  6. Ոստրեն սիրահարված է:, Նան  որոշեց:
  7. Դուրս գրիր 5 գոյական, 5 ածական:-Գոյական- լուսին,Ոստրե,Դարան ,ծովախեցգետին, հայացք :  Ածական- սիրատոչոր, սադափե,  թունդ, ագահ,բացված:
  8. Դուրս գրիր ածանցավոր և բարդ գոյականներ /3-ական/-Ածանցավոր-Փեղքեր, հայացք, լուսին:   Բարդ-Ծովախեցգետին, խեցեփեղկ, բռնաչանչ:
  9. Դուրս գրել 5 բայ՝ նշելով դեմքը, թիվը, ժամանակը:-Հառում էր-III դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ: Անշարժացավ-III դեմք, եզակի թիվ, ներկա շարունակական:         Նայում էր-III դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ:   Նթիվ, ներկա շարունակական: ետեց-III դեմք, եզակի , Փորձեց-III դեմք, եզակի թիվ, ներկա շարունակական: