Рубрика: Без рубрики, Մայրենի 7

Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Սիրում եմ այն մարդկանց,ովքեր սիրում են կյանքը՝ հարուստ բոլոր գույներով ու ելևեջներով, բոլոր դժվարություններով ու հետաքրքրություններով: Նրանց ովքեր նպատակասլաց են, արդար ու մանուկի պես վճիտ: Հաճելի է շփվել այն մարդկանց հետ,ովքեր սխալներ, կամ սայթակումներ թույլ չեն տալիս և քայլում են առաջ: Ընդունելի է նաև մտերիմների և լավ ընկերների կողմից լսել ճշմարտացի  քննադատություն: Դա տալիսե ուժ և հնարավորություն ուղվելու և շրջապատի նկատմամբ  վերածվել հաճելի անձնաորության: Սովորաբար մարդիկ սիրում են պարզ,անմիջական  և ընկերական մարդկային հարաբերություններ:

Реклама
Рубрика: Մայրենի 7, Գրականություն

Կորսված օրեր: Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրան ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը:

Ցանկացած մարդ պետքե հոգատարություն, ուշադրություն, սեր և հարգանք պետքե ցուցաբերի բոլոր այն մարդկանց, ովքեր նույնը ցուցաբերում են իր հանդեպ:

Համաձա՞յն եք արտահայտված գաղափարի հետ:

Այո

Բնութագրեք Էռնեստ Կաձիրային:

Կաձիրան մի հարուստ և գործարար անձ էր, որը թաղված լինելով իր անձնական խնդիրները կարքավորելով անմոռացությամն  էր մատնել իր մտերիմներին և  ընկերներին:

Գրեք խոհեր՝ կապված ստեղծագործության հետ:

Նա շատ խնդրեց վերադառցնել իրեն վերջին երրեք արկղերը ու չստացավ, դա նշանակում է ջերմ հարաբերություններ հաստատելու համար անրհրաժեշտ լինել հոգատար, ուշադիր ու սիրալիր բոլոր այն մարդկանց նկատմամբ ովքեր նույն կերպ վերաբերվում են Ձեզ:

Սա պատմվա՞ծք է, թե՞ նովել: Հիմնավորեք:

Սա պատմվածք է,որովհետև պատմության բոլոր հերոսներն հորինված են,նովելն կամ ձոնը դա պատմություն է,որը նվիրվում է իրական հերոսների:  


Լրացուցիչ կրթություն

Կարդալ Մարիո Բենեդետիի`Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս

Շարադրել մտքերը նույն թեմայով`Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս: