Рубрика: Без рубрики, Մայրենի 2016-2017 Սեպտեմբեր ամիս, մայրենի

Սեպտեմբեր ամսվա անելիքներ.

Սեպտեմբերի 1-4

Առցանց դաս

Սիրելի 4- 5-րդցի, առաջարկում ենք մասնակցել այս առցանց դասին: Մասնակցելով կիմանաս, թե որն է հայերենի առաջին նախադասությունը, և թող այն դառնա քո այս ուսումնական տարվա մեկնարկը:

Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

 Կարդա այսպես.

զիմաստութիւն — զիմաստություն
զխրատ — ըզխրատ
զբանս — ըզբանըս
հանճարոյ — հանճարո

 Բառարան

զիմաստութիւն — իմաստությունը
 զխրատ — խրատը
բան — խոսք
զբանս — խոսքերը

 Հարց և առաջադրանք

Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:

Զ մասնիկը կարդացվում է  զը  բաղաձայնից առաջ:

Նախադասությունը գրավոր փոխադրիր:

Ճանաչել իմաստություն և խրատը, իմանալ հանճարի խոսքերը:

Հ.Գ. Չմոռանաս աշխատել բլոգում:

Աղբյուրը՝ Սուսան Մարկոսյան «Գրաբար»

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

2. Յուրաքանչյուր տառախմբի հնչյունները վերադասավորիր այնպես, որ բառ ստանաս.

Գրանեձ, նումե, ատնկա, անեծր,

Սե, ահուրտս, մե, նաջ, սե, ահուրտս,

Վոծ, րաբթույնու, նշրհոք ու եսր,

Խոճ ապրևգ մե ռաել երվուտս:

Գրանեձ -գանձեր

նումե-ունեմ

ատնկա-անկատ

անեծր-անծեր

Սե-ես

ահուրտս-հարուստ

մե-եմ

նաջ-ջան

սե-ես

Վոծ-ծով

րաբթույնու-բարություն

նշրհոք ու եսր-շնորք  ու  սեր

Խոճ-ճոխ

ապրևգ-պարգև

մե-եմ

ռաել-առել

երվուտսմ- վերուստ

  • Իսկ հիմա… Ուշադիր կարդա ստացված քառատողը: Գիտես՝ ով է գրել և որ բանաստեղծության առաջին քառատողն է: Սովորիր անգիր:
  • Համացանցի օգնությամբ գտիր բանաստեղծությունը, տեղադրիր քո բլոգում և մի քանի անգամ կարդա:
  • Պատմիր բանաստեղծությունը /գրավոր/:
  • Փորձիր վերաբերմունք արտահայտել բանաստեղծության վերաբերյալ /հավանեցիր, հեղինակի ապրելակերպը քեզ դուր եկավ, համոզեց…/

Հիշեցում՝ Հայոց լեզուն ունի 36 հնչյուն, 39 տառ:

Է—է /էկրան, էջ/, ե /սեր, դեղ/

Ո—օ /օրինակ, օր/, ո /կով, մորթի/

Առաջադրանքներ՝

Ա. Տեղադրիր համապատասխան հնչյուններ և ստացիր բառեր /փակագծերում տրված թիվը նշում է ստանալիք բառի առավելագույն քանակը/.

Եր+եղնիկ /6/, փո+ փունջ/7/, աշ+ աշուն/8/, բա+բանբանկ /9/

Բ. Յուրաքանչյուր բառի սկզբին, ապա՝ վերջին կցիր մեկական հնչյուն և ստացիր երկու նոր բառ.

Մուր, վազ, տար, ական, շուն, այր, ավար:

մուր-մուրճ-ամուր,վազ-ավազ-վազք,տար-օտար-տարի,ական-բական-ականջ,

շուն-աշուն-շունչ,այր-մայր-այրի,ավար-տավար-ավարտ:

Գ. Որոշիր բառերի հնչյունների և տառերի քանակը: Նկատի առ նաև արտասանվող, բայց չգրվող ը հնչյունը:

Օրորոց, եղինջ, հևիհև, օթևան, երկյուղ, երբեմն, սերկևիլ, պարգև, խխունջ, պատշգամբ, ճակնդեղ:

Ձայնավոր հնչյուններն են՝ ա, է /ե/, ը, ի, ու, օ /ո/:

Օրորոց-6տառ,6հնչյուն

 եղինջ-5տառ, 6հնչյուն

հևիհև-5տառ, 7հնչյուն

օթևան-5տառ, 6հնչյուն

երկյուղ-6տառ, 7հնչյուն

երբեմն-6տառ, 8հնչյուն

սերկևիլ-7տառ, 8հնչյուն

, պարգև-5տառ,6հնչյուն

խխունջ-5տառ, 6հնչյուն

պատշգամբ-8տառ, 9հնչյուն

ճակնդեղ-7տառ, 8հնչյուն

Ա. Գրիր բառեր, որոնց մեջ լինեն երկու կամ ավելի միայն ա կամ միայն օ /ո/ ձայնավորները.

Օրինակ՝ ավազան, բողբոջ:

դատարան,ավազ,արարատ,անտառ,դասարան,դողդոջ,տրտունջ:

Բ. Տեղադրիր համապատասխան ձայնավորներ և յուրաքանչյուր տարբերակում ստացիր երեքական բառ.

Ս+ր, թ+փ, ծ+ռ, թ+ք, +ր:

սուր-սար-սեր

թուփ-թափ-թեփ

ծառ-ծուռ-ծոր

թուք-թեք-թոք

օր-իր-ուր

Գ. Գրիր ութական բառ, որոնց մեջ՝

Նույն բաղաձայնը կրկնվի

Լինի երեք տարբեր ձայնավոր

Բառամիջում լինի երկու կից բաղաձայն:

Օրինակ՝ թաթ, իրավունք, խոճկոր:

թութ,խճուղի,ձկնորս

 

Реклама