Ոստրեն թունդ սիրահարված էր լուսնին: Լուսնահարի պես նա սիրատոչոր հայացքը հառում էր գիշերային լուսատուին, ու անվերջ նայում էր ու նայում: Դարան մտած ագահ ծովախեցգետինը նկատեց, որ ամեն անգամ, երբ ամպի տակից դուրս է գալիս լուսինը, ոստրեն, աշխարհում ամեն ինչ մոռացած, կրնկի վրա բաց է անում իր խեցեփեղկերը: Եվ նա որոշեց ոստրեին ուտել: Մի անգամ գիշերը, երբ լուսինը նոր էր դուրս եկել, ոստրեն իր սովորույթի համաձայն, հայացքը հառեց նրան, ու հայիլ-մայիլ եղած անշարժացավ տեղում: Ծովախեցգետինը, իր բռնաչանչին մի քար հարմարեցնելով` ճարպկորեն նետեց ուղիղ ոստրեի բացված խեցու մեջ: Լուսնալույսի սիրահարը փորձեց փակել սադափե փեղքերը, բայց արդեն ուշ էր: Նետած քարը խանգարում էր խեխճին:
- Ո`րն է առակի ասելիքը:
- Առակի ասելիքը այն էր, որ եթե դու ինչ- որ զգացմունք ունես, պետք չի գնալ դրա մասին բոլորին ասել: Մարդ պետք է փորձիոր վոչմեկին իր զգացմունները գաղտնի պահել, որովհետև ինչ- որ մեկը կարող է իմանալ և նախանձել, և ցավ պատճառել:
- Թվարկիր հերոսներին և բնութագրիր յուրաքանչյուրին մեկ բառով:
- Ոստրե-Ոստրեն- նա սիրահարվաս էր լուսնին, նա շատ շատ նզգույշ էր, նա չկարողացավ այնպես անել, որ ոչ մեկ նրա երբեմն զգացմունքների մասին չիմանա: Լուսին-Լուսինը- շատ թիթիզ էր, նա նկատել էր, որ ոստրեն նրան է սիրահարվել, նա շատ է թիթիս է, և թիթիզություններ էր անում: Ծովախեցգետին-Ծովախեցգետինը շատ նախանձում էր, ագահ էր:Նա նախանձում էր նրան , ոստրեինն, նա ել է սիրահարվել է լուսնին, և այդ պատճառով ծովախեցգետինը ոստրեին ցավ էր պատճառել:
- Համառոտիր տեքստի առաջին և չորրորդ նախադասությունները:
- Ոստրեն սիրահարված է:, Նան որոշեց:
- Դուրս գրիր 5 գոյական, 5 ածական:-Գոյական- լուսին,Ոստրե,Դարան ,ծովախեցգետին, հայացք : Ածական- սիրատոչոր, սադափե, թունդ, ագահ,բացված:
- Դուրս գրիր ածանցավոր և բարդ գոյականներ /3-ական/-Ածանցավոր-Փեղքեր, հայացք, լուսին: Բարդ-Ծովախեցգետին, խեցեփեղկ, բռնաչանչ:
- Դուրս գրել 5 բայ՝ նշելով դեմքը, թիվը, ժամանակը:-Հառում էր-III դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ: Անշարժացավ-III դեմք, եզակի թիվ, ներկա շարունակական: Նայում էր-III դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ: Նթիվ, ներկա շարունակական: ետեց-III դեմք, եզակի , Փորձեց-III դեմք, եզակի թիվ, ներկա շարունակական: