Рубрика: Без рубрики, ճանփորդություներ

Սուրբ Աստվածընկալ եկեղեցի

ԿԱԹՈՂԻԿԵ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

katoghike sb astvacacin

Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին (XIII դ.) գտնվում է Եղիպատրուշ գյուղում: Այն բավական ընդարձակ, դրսից քառակուսի, ներսից խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով  գմբեթավոր կառույց է: Եկեղեցու ներսի պատերին եղել են որմնանկարներ:

1976 թ. կատարվել են միջնադարյան այս համալիրի վերականգման աշխատանքներ: Կաթողիկեի պատերը ամրացվել են, թափված քարերը վերաշարվել: Նորոգվել է եկեղեցու գմբեթը: Նախատեսվում էր ամրացնել գավթի պատերը, ամբողջացնել գավթի անկյուններում կառուցված փոքրիկ մատուռները:

Եկեղեցին գործող չէ, Ս. Աստվածածնի վերափոխման տոնի օրը, այս եկեղեցու ուխտի օրն է:

Գյուղացիներն այն մեծ շուքով են նշում:

sb astvacacin

Գավիթ – Արևմտյան կողմից եկեղեցուն կից կառուցվել է ընդարձակ գավիթը: Գավթից կանգուն են միայն հյուսիսային և արևմտյան շքադռան պատերը: Բացի շքադռնից` գավիթը մուտք ունի նաև հյուսիսային պատի կողմից: Գավթի պահպանված մնացորդները թույլ են տալիս ասելու, որ այն պատկանում է քառասյուն գավիթների տիպին:

XIII դարի գավիթներից Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթը տարբերվում է աչքի ընկնող հավելումով: Նրա և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի ծածկի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատների ծածկի վրա կառուցված են երկու փոքր մատուռներ:

Գավիթն այժմ ամբողջովին փլված է, իսկ Կաթողիկե եկեղեցու, ինչպես նաև գավթի պատերին շինարարական որևէ արձանագրություն չի պահպանվել:

Թվագրված արձանագրությունը թույլ է տալիս ասելու, որ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XIII դարի սկզբին Արագածոտնի, Նիգ-Ապարանի տեր Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե Վաչուտյանի օրոք: Գավիթը կառուցվել է XIII դ. 20-ական թ. վերջերին ամենայն հավանականությամբ Քուրդ Ա. Վաչուտյանի կողմից:

  ԵՐՆՋԱՏԱՓ   ՀԱՄԱՅՆՔ

 Սբ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ  ԵԿԵՂԵՑԻ

sb astvacacin_ernjatap

Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Ապարանի շրջանի Երնջատափ գյուղում, շրջկենտրոնից մոտ 15 կմ հարավ-արևելք, Արայի լեռան հյուսիս-արևելյան ստորոտում:

Երնջատափ անունն առաջին անգամ հիշատակվում է 1644 թ.` Սահակ գրչի ցուցակում: Սակայն գյուղն ավելի հին է:

XIX դարի վերջին գյուղի կենտրոնում կառուցվել է եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցի: Շինության համար օգտագործվել է տեղական սև տուֆ: Պատերի շարվածքում կան հնագույն շինության բեկորներ: Աբսիդի երկու կողքերին կան ուղղանկյուն ավանդատներ: Ընդարձակ դահլիճը երկու շարք փայտե սյուներով բաժանվում է երեք նավի: Եկեղեցու տանիքը վերանորոգվել է 2006 թ. գյուղաբնակ ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի բարերարությամբ: Գործող չէ, չունի ուխտի օր:

Реклама