Рубрика: Без рубрики, Հովանես Թումանյան, մայրենի 5դասարան

Հովհաննես Թումանյան ԻՄ ՍԵՐԸ

Реклама
Рубрика: Без рубрики, Հովանես Թումանյան

ԻՄ ՍԵՐԸ

Ես սիրել եմ վարդը տըժգույն
Սիրուց տանջված այտերի,
Մելամաղձոտ խաղաղություն
Զույգ սևորակ աչքերի։

Ես պահել եմ սրտիս խորքում
Մի լուռ գաղտնիք սիրային,
Եվ այն երբե՜ք, ոչ մի երգում
Հայտնելու չեմ աշխարհին։

Բայց և պահել անկարող եմ,
Օ՜, դրժվար է համբերել,
Չասել՝ ինչով բախտավոր եմ,
Չասել՝ ինչպե՜ս եմ սիրել։

Рубрика: Без рубрики, Հովանես Թումանյան, մայրենի 5դասարան

Ա՜Խ, Ի՜ՆՉ ԼԱՎ Է ՍԱՐԻ ՎՐԱ

Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
Անրջային, թեթևասահ,
Ամպ ու հովերն անուշ անուշ:

Ահա բացվեց թարմ առաոտ,
Վարդ է թափում սարուն-քարին,
Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
Շնչում բուրմունք եդեմային:

Ա՜խ, ի՜նչ հեշտ են սարի վրա
Սահում օրերն անուշ անուշ,
Շվին փչեց հովիվն ահա
Աղջիկն ու սերն անուշ անուշ:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:Հիմնավորիր պատասխանդ:Ա՜խ, ի՜նչ լավ են սարի վրա
    Անցնում օրերն անու՜շ անու՜շ,
    Անրջային, թեթևասահ,
    Ամպ ու հովերն անուշ անուշ:
  2. Դուրս գրիր բնության պատկերները:
  3.  Ահա բացվեց թարմ առաոտ,
    Վարդ է թափում սարուն-քարին,
    Շաղ են շողում ծաղիկ ու խոտ,
    Շնչում բուրմունք եդեմային:  
  4. Բացատրիր հետևյալ պատկերը.

Ահա բացվեց  թարմ առավոտ-լույսը բացվեց թարմ առավոտով:

Վարդ է թափում սարին, քարին-սարերի և քարերի  վրա  ամենուրեք վարդեր են բացվել:

4. Բանաստեղծության մեջ ի՞նչն է ավելի շատ՝ զգացմո՞ւնքը, թե՞ մտածմունքը:

զգացմո՞ւնքը

5. Դուրս գրիր 5 գոյական` նշելով տեսակը, թիվը, հոլովը, առումը: /օրինակ` շվին- գոյական, իր, հասարակ գոյական, եզակի թիվ, ուղղական հոլով, որոշյալ առում/

ծաղիկ-գոյական,իր,հասարակ գոյական,եզակի թիվ,ուղղական հոլով,անորոշ առում:

Աղջիկն-գոյական,անձ,հասարակ գոյական,եզակի թիվ,հայցական հոլով,որոշյալ առումով:

քարին-գոյական,իր,հասարակ գոյական,եզակի թիվ,տրական հոլով, որոշյալ առում:

Վարդ-գոյական,իր,հասարակ գոյական,եզակի թիվ,ուղղական հոլով, անորոշ առում:

խոտ-գոյական,իր,հասարակ գոյական,եզակի թիվ,ուղղական հոլով,անորոշ առում:

Ամպ-գոյական,իր,հասարակ գոյական,եզակի թիվ,ուղղական  հոլով,անորոշ առում:

Рубрика: Без рубрики, Հովանես Թումանյան

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

 

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Рубрика: Հովանես Թումանյան

Հովհաննես Թումանյան Ախթամար

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ծովն է մըտնում առանց նավակ,
Բազուկներով առնացի
Ջուրը ճողփում, լող է տալի
Դեպի կըղզին դիմացի:

Խավար կըղզուց պարզ ու պայծառ
Մի լույս կանչում է նըրան,
Մի վառ փարոս նըրա համար,
Չըմոլորի իր ճամփան:

Սիրուն Թամարն ամեն գիշեր
Այնտեղ կըրակ է անում,
Եվ ըսպասում է անհամբեր
Այնտեղ` մոտիկ դարանում:

Ծըփում ծովն ալեծածան,
Ծըփում է սիրտը տըղի.
Գոռում է ծովն ահեղաձայն,
Նա կըռվում է կատաղի:

Եվ Թամարը սըրտատըրոփ
Արդեն լըսում է մոտիկ
Ջըրի ճողփյուն, ու ողջ մարմնով
Սիրուց այրվում է սաստիկ:

Լըռեց: Ծովի խավար ափին
Կանգնեց սեւ-սեւ մի ըստվեր…
Ահա եւ նա… իրար գըտան…
Կասկածավո՜ր լուռ գիշեր…

Միայն ալիքը Վանա ծովի
Մեղմ դիպչում են ափերին,
Հըրհըրելով հեռանում են
Շըշունջներով անմեկին:

Նըրանք ասես փըսփըսում են…
Ու աստղերը կամարից
Ակնարկելով բամբասում են
Լիրբ, անամոթ Թամարից…

Բամբասում են կուսի սըրտում…
Ժամ է արդեն… ու կըրկին
Մինն ալեկոծ ծովն է մըտնում,
Մյուսն աղոթում եզերքին…

«Ո՞վ է ջահել էն խիզախը,
Որ հենց հարբած իր սիրով,
Սըրտից հանած ահն ու վախը
Ծովն անցնում է գիշերով։

Ծովն անցնում է մյուս ափերից
Մեր Թամարին համբուրում…
Աղջի՞կ խըլի նա մեր ձեռի՜ց…
Ի՞նչի տեղ է մեզ դընում…»։

Էսպես ասին վիրավորված
Կըղզու միջի ջահելներ
Ու Թամարի ձեռքով վառած
Լույսը հանգցրին մի գիշեր:

Մոլորվեցավ խավար ծովում
Լողորդ տըղան սիրահար,
Ու բերում է հողմը, բերո՜ւմ
Հառաչանքներն՝ «Ա՜խ, Թամա՜ր…»։

Մոտ է ձայնը. խոլ խավարում,
Ժայռերի տակ սեպացած,
Ուր ամեհի ծովն է գոռում,
Մերթ կորչում է խլացած,
Ու մերթ լըսվում ուժասպառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Առավոտյան ծովը ծըփաց,
Ափը ձըգեց մի դիակ,
Նըրա շուրթին, պաղ, կարկամած,
Ասես մեռած ժամանակ
Սառել էին երկու բառ.
«Ա՜խ, Թամա՜ր…»։

Այն օրվանից սըրա համար
Կըղզին կոչվեց Ախթամար։