Рубрика: Հայոց լեզու 7

Գործնական քերականություն

Դերանուներ

Դերանուն կոչվում են այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ` առանց դրանք անվանելու:

Դերանունները ութ տեսակի են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, որոշյալ, անորոշ, ժխտական:

Անձնական դերանունները մատնացույց են անում խոսող, խոսակից կամ մի երրորդ անձ` առանց դրանց անվանելու:

Անձնական դերանուններն են՝ եսինքս, մենք, ինքներս, դու, ինքդ, դուք, ինքներդ, նա, ինքը, նրանք, իրենք:

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա, հատկություն, քանակ, տեղ և ձև՝ առանց դրանք անվանելու:

Ցուցական դերանուններն են` սա, դա, նա, այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպես, այդպես, այնպես, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի, այսքան, այդքան, այնքան, նույնքան, այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, այստեղ, այդտեղ, այնտեղ:

Փոխադարձ դերանունները ցույց են տալիս փոխադարձ հարաբերությամբ միմյանց հետ կապված առարկաներ կամ անձեր՝ առանց դրանք անվանելու:

Փոխադարձ դերանուններն են` իրար, միմյանց, մեկմեկու կամ մեկմեկի:

Հարցական դերանունները արտահայտում են հարցում խոսողին ծանոթ անձի կամ առարկայի, սրանց հատկության, թվի, գործողության տեղի, ժամանակի, ձևի և այլնի մասին՝ առանց դրանք անվանելու:

Հարցական դերանուններն են` ո՞վ, ի՞նչ, ինչպիսի՞, ինչքա՞ն, ինչպե՞ս, ինչու՞, ո՞ր, ո՞րը, որքա՞ն, որչա՞փ, որպիսի՞, ո՞րերորդ, որտե՞ղ, ե՞րբ, ու՞ր, քանի՞, քանի՞սը, քանի՞երորդ:

Հարաբերական դերանունները նույն հարցական դերանուններն են, որոնք, սակայն, արտահայտում են ոչ թե հարցում, այլ մի նախադասություն կապում են մյուսին:

Որոշյալ դերանունները մատնացույց են անում առարկաների կամ անձերի հայտնի, որոշյալ ամբողջություն` միասնաբար կամ առանձին-առանձին վերցրած, առանց դրանք անվանելու:

Որոշյալ դերանուններն են՝ ամբողջ, ամեն, ամեն մի, բոլոր, յուրաքանչյուր, ողջ, համայն, ամենայն, ամբողջը, ամենը, ամեն ինչ, ամեն մեկը, ամեն ոք, ամենքը, բոլորը, յուրաքանչյուրը, յուրաքանչյուր ոք, ողջը:

Անորոշ դերանունները մատնացույց են անում անորոշ անձ, առարկա և կամ անձի ու առարկայի անորոշ հատկություն, քանակ` առանց դրանք անվանելու:

Անորոշ դերանուններն են` ինչ-որ, ինչ-ինչ, ոմն, մեկը, մեկնումեկը, մի, մի քանի, մի քանիսը, ուրիշ, այլ, այսինչ, այնինչ, որոշ, որևէ, ովևէ, երբևէ, երբևիցե, որևիցե:

Ժխտական դերանունները մատնացույց են անում ամբողջությամբ ժխտվող առարկաներ կամ անձեր, առանց դրանք անվանելու:

Ժխտական դերանուններն են` ոչ ոք, ոչինչ, ոչ մի, ոչ մեկը:

Դուրս գրել դերանունները.

Իսկ մենք միայն մի բան էինք մտածում․ մեր լավ Օսին կրկին տհաճ պատմության մեջ ընկավ։ Երևում էր, որ ֆրաու Վիլաուն կիսում էր մեր զգացմունքները, որովհետև աննկատելի գլխով արեց նախ մեզ, հետո՝ Օսիին։

Մենք,մեր,մեզ-Անձնական դերանուն

Որ-հարաբերական դերանուն 

Ժողովն ավարտվեց։ Բայց հանկարծ Օսին արագ բեմ վազեց ու ասաց․

― Տիկնայք և պարոնայք։ Շատ եմ խնդրում միջանցք դուրս գաք, այդ դեպքում միայն ինձ կհաջողվի համոզել Լիզային․․․

Ինձ-անձնական դերանուն

Նրա հետագա խոսքերը խլացան ուրախ քրքիջի մեջ։

Մենք վերջինը հեռացանք դահլիճից, անվերջ Օսիին էինք նայում։ Նա բոլորովին հանգիստ էր թվում։

Մենք-Անձնական դերանուն

Նա-Ցուցական դերանուն

Կարծում էինք, թե բոլորն արդեն ցրված կլինեն տները, և շատ զարմացանք, տեսնելով, որ և՛ աշակերտները, և՛ ծնողները համբերությամբ սպասում էին Օսիին։ Խմբերի բաժանված՝ նրանք կանգնած էին բոլոր ազատ տեղերում։ Խոսակցությունը հիմնականում հավերի բազմացման և այն մասին էր, որ թռչուններն ընդհանրապես շատ դյուրահավատ են։

Բոլորն-որոշյալ դերանուն

նրանք-Անձնական դերանուն

Աննին թաքուն մոտեցավ դահլիճի դռանն ու բանալու անցքից նայեց, բայց ոչինչ տեսնել չկարողացավ։ Հինգ րոպե անց դուռը կամաց բացվեց ու զամբյուղը ձեռքին, դահլիճից դուրս եկավ Օսին։ Բաճկոնի կոճակներն արձակված էին, մազերը գզգզված, բայց դրա փոխարեն նրա գլխին թառել էր Լիզան։

նրա-Անձնական դերանուն

Որպեսզի հավին չվախեցնենք, մենք ոչ մի ձայն չհանեցինք։ Ե՛վ միջանցքում, և՛ աստիճաններին մեռելային լռություն էր։

Օսին կրկին վերադարձավ դահլիճ, որովհետև մոռացել էր լույսը մարել։ Լսվեց երեք ճրթոց, ու դահլիճը մթնեց։

մենք-Անձնական դերանուն

Գլուխը բարձր պահած, Օսին հանդիսավոր քայլերով անցավ մեր կողքից ու աստիճաններով ցած իջավ։ Երբ նա բակ դուրս եկավ, բոլորս նետվեցինք պատուհանների մոտ։ Լիզան դեռ նստած էր Օսիի գլխին, իսկ բակի երկայնքով շարվել էին ապշահար ծնողները․․․

մեր-Անձնական դերանուն

նա-ցուցական դերանուն

բոլորս-Որոշյալ դերանուն

Ահա, ըստ էության, ողջ պատմությունը Օսիի ու նրա Լիզա հավի մասին։ Հարկ է նաև նշել, որ դիրեկտորից հանդիմանանքի ոչ մի խոսք չլսեցինք, իսկ ֆրաու Վիլաուն հաջորդ օրը Օսիին գրատախտակի մոտ կանչեց, և նա փայլուն կերպով լուծեց խնդիրը։

որ-հարաբերական դերանուն 

նա-ցուցական դերանուն

նրա-անձնական դերանուն

― Գերազա՛նց, Օսի, ― ասաց ուսուցչուհին ու նշանակեց դասամատյանում։

Իսկ մի քանի օր անց տեղական լրագրում երևաց ոչ մեծ մի հոդված՝ «Անմոռանալի երեկո» վերնագրով։ Այստեղ բոլոր ծնողների անունից ասված էր, որ երեկոյի ամենահրաշալի, ամենաուրախ իրադարձությունը Օսիի ու նրա վարժեցրած հավի ելույթն էր։

նրա-անձնական դերանուն

Реклама
Рубрика: Հայոց լեզու 7

29.10 -02.11 (աշնանային նախագծեր)

  • Ո՞րն է պատմվածքի ասելիքը:

2. Կարդալ «Արծիվը» պատմվածքը:

  • Բնութագրեք մարդուն ըստ պատմվածքի: Մեղադրեք, արդարացրեք նրան:

3.Կրկնել բանաստեղծությունները.

4. Աշխատում ենք նախագծերով:

  • «Թարգմանում ենք» ամսագիր
  • «Չաչանակ» մեդիա-բլոգ
  • «Գրական մեդիա» ամսագիր
  • «Լուսատիտիկ»
  • տեսագրում ենք Վ. Տերյանի, Հովհ. Թումանյանի, Եղ. Չարենցի, այլ բանաստեղծների բանաստեղծություններից
  • աշնանային օրագիր
  • առաջարկում եմ կարդալ
  • ռադիոնյութերի, տեսանյութերի ստեղծում
  • ռադիոթատրոն
  • գրաբարյան ընթերցումներ
  • կարդում են արևմտահայերեն, միջին հայերեն
  • իմ նոր ընկերները, ուսուցիչները…
  • Երևանը 2800 տարեկան է
  • Ես սեբաստացի եմ
  • կարդում և ձայնագրում ենք տարբեր բանաստեղծների բանաստեղծություններ
  • հարցազրույցներ
  • մենախոսություններ տարբեր թեմաների շուրջ
  • անհատական, ընտանեկան ռադիո, տեսաֆիլմ
  • շարադրել մտքերը տարբեր թեմաներով
  • թարգմանություններ (ռուսերենից, անգլերենից…)
  • ընթերցած նյութի վերլուծություն (ոչ միայն գեղարվեստական)
  • ֆլեշմոբ՝ 6-8-րդ դասարաններ
  • այլ նախագծեր
Рубрика: Հայոց լեզու 7

Հովհ. Թումանյան «Զգույշ պետք է լինել»1

Հերիք չի, որ հայոց գրականությունը ունի իր երդվյաը թշնամիները, որոնք իրենց փեշակ են շինել հայհոյել ու անվանարկել հայ գրողներին, կա և մի այլ անախորժ դեպք, երբ վշտացնում ու վիրավորում են նրանց առանց չար դիտավորության, մինչև անգամ բարեկամությունից ու սիրուց՝ հրապարակական քննության նյութ առնելով նրանց ապրուստն ու նյութական անապահովության խնդիրը։ Վիրավորական ու դատապարտելի մի սովորություն, կրկին պատճառներով․ առաջինը, որովհետև այդպես չի, երկրորդը, որ տգեղ է։

Այդ անապահովության անախորժ ողբերը հաճախանում են մանավանդ հոբելյանների ժամանակ։ Ահա նորից հոբելյան, նորից մեզ ծանոթ վիրավորական կարեկցությունները և նորից ստիպված ենք հիշեցնելու, թե՝ զգույշ եղեք։ Եթե դուք զալիս եք ողջունելու մի տաղանդավոր գրողի իր երեսուն տարվա գրական հոբելյանի օրը և գալիս եք ձեր դրամական ու այլ ձևի նվերներով, այղ հիրավի նրա համար հո չի, որ նա սոսկ մի անապահով մարդ է։ Եթե այդ լիներ պատճառը, էլ ինչո՞ւ օտարները գումարներ կնվիրաբերեին իրենց ունևոր գրողներին այդպիսի դեպքերում։ Բայց թողնենք օտարներին։ Այո՛, շատ ու շատ է ցանկալի, որ այդպիսի օրերը դրամականի խնդիրը չգար մեջտեղ, և ով ավելի շատ կցանկանար, որ այդպես լիներ, եթե ոչ հենց ինքը գրողը։ Ամեն մինը, որ կարծում է, թե անհարմար մի բան կա, չգիտեմ ինչու կարծում է, թե միայն գրողն է, որ չի գգում այդ։ Գտեք ձեր գրականությունը պահելու և ձեր հարգանքն արտահայտելու հարմար ու վայելուչ ձևը։

Այդտեղ էլ հո գրողը չի մեղավոր, որ դուք չեք կարողանում գրականություն պահել կամ արժանավայել կերպով ցույց տալ ձեր հարգանքը։

Մտածում եք գրողի մասին, հոբելյան եք տոնում, չպետք է մոռանաք, որ նա զգալ գիտի, պետք է միշտ ի նկատի ունենաք նրա ինքնասիրությունը, նրա հոգու հպարտությունը, նրա սրտի քնքշությունը, այլապես կարող եք աղավաղել ու աղճատել այն, որ ամենասուրբն ու ամենանուրբն է նրա մեջ և որ ամենաթանկը պիտի լինի ձեզ համար։

Տողերիս գրելու առիթը տվեց «Тиф. листок»-ում տպած մեր սիրելի նկարիչ Գ․ Բաշինշաղյանի հոդվածը Շիրվանզադեի հոբելյանի առիթով, որի մեջ խոսում է վիպասանի նյութական կացության մասին, թեև բարեկամավարի ու սիրով, բայց և այնպես ծանր տպավորություն է անում։

Ցավում ենք մանավանդ, որ Բաշինջաղյանն է այդպես խոսում։

Զգույշ պետք է լինել։

Հովհ. Թումանյան հոդվածի ասելիքն այն է,որ չի կարելի մարդկանց նեղացնել,թե ինչ պայմաններում են ապրում:

Рубрика: Հայոց լեզու 7

Առակների վերլուծություն

Կրիան ու կարիճը

Առակի ասելիքն այնում է,որ բոլոր մարդիկ տարբեր բնավորություններ ունեն և պետք չէ ամեն անգամ հավատալ և  օգնել:Եթե նա բարի մարդ է,ուրեմն կարելի է օգնել,իսկ եթե վատ մարդ,ուրեմն պետք չէ նրան մեղադրել,պետք է նրան հասկանալ:Պետք է ավելի լավ իմանալ մարդկանց,իսկ  հետո նրա սովորությունները:

Աշխարհը և մենք

Առակի ասելիքն այնում էր,որ մենք ենք մեր թշնամիները:Պետք է առաջինով հաղթահարել հենց քեզ,իսկ հետո ուրիշներին:

Рубрика: Հայոց լեզու 7

Մայրիկն և խարդախությունը

Լինում է չի լինում մի այրի կին է լինում:Նա ուներ տասը այծ և մի որդի:Ամեն օր նրա մայրիկը մի շերեփ ջուր էր խառնում կաթի հետ և փող էր տալիս հարևաններին,իսկ  որդին տանում էր այծերին արածելու:Մեկ անգամ որդին նրան հարցրեց թե, ինչու՞  ես դու ջուրը խառնում կաթի հետ և փող ես տալիս հարևաններին:Մայրիկը պատասխանեց.

-Որդի մեր կաթը շատ քիչ է,ես նրա համար եմ անում,որ կաթը ավելի շատ լինի,որ մենք կարողանանք ապրել ձմռանը:

Երբ որդին տարել էր այծերին արածելու,երկնքում ծնվեց մի փոքրիկ ամպ և սկսվեց հեղեղ,անձրև էր գալիս,ու բոլոր այծերին սրբեց տարավ գետ:

Որդին դատարկ ձեռքերով վերադարնում էր տուն,իսկ նրա մոտ մնացել էր փայտը:

Մայրիկն նրան հարցրեց,թե ինչու՞ ես դու արևին եկել և ուր են այծերը:

Որդին պատասխանեց.

-Մայրիկ,այն մի շերեփ ջուրը որ դու խառնում էիր կաթի հետ,մեր գլխին եկավ:Եկավ հեղեղը և տարավ այծերին, սրբեց լցրեծ գետը:

Առակի իմաստը

Հեղինակը ասելիքը այն է,որ խաբեությամբ պատճառով,դու ուրիշներին ես վատություն անում և գալու է մի օր երբ դու ես տուժվելու:

Рубрика: Հայոց լեզու 7

Спасение самого себя,իմ փրկությունը

Жил-был человек, державший домашний скот. От одного мудреца он выучился понимать язык животных и постепенно начал подслушивать их разговоры.

Կար-չկար մի մարդ,նա տանը պահում էր կատու:Մի իմաստուն մարդուց,ինքը սովորել էր կենդանիների լեզուն և քայլ առ քայլ սկսում էր լսել իրենց խոսաքցությունը:

Как-то раз этот человек услышал, как петух сказал собаке, что лошадь совсем скоро околеет. Чтобы не нести убытки, человек заблаговременно продал лошадь.

Մեկ անգամ այդ մարդը լսեց,թե ինչպես է աքլորը ասել շանը,որ ձիերը շատ շուտով կմահանա:Որ չտանել վնասները,մարդը նախապես  վաճառեց ձիուն:

Спустя некоторое время, подслушав разговор петуха с собакой и узнав, что скоро подохнет его мул, человек продал его.

Մի որոշ ժամանակ անց, լսելով  խոսաքցությունը աքլորի և շունի, նա իմացավ,որ շատ շուտով կմահանա իր կովը և մարդը վաճառեց նրան:

Он был крайне доволен и полагал, что ценность знания заключается в том, чтобы помогать человеку в повседневных делах.

Ինքը շատ գոհ էր և հավատում էր,որ խելացի լինելու արժեքը այն է,որպեսի օգնել մարդուն ամենօրյա հարցերում: 

Но однажды петух сказал собаке, что их хозяин вскоре умрет. В панике человек бросился к мудрецу за советом. Мудрец сказал:

Բայց մեկ անգամ աքլորը ասաց շանը,որ իրենց տերը շատ շուտով կմահանա:Շոկի մեջ էր մարդը վազելով գնաց իմաստուն մարդու մոտ,որ իրեն խորուրդ տա ինչ անել:Իմաստունը ասաց:

— Теперь ты можешь заранее продать себя!

—Իսկ հիմա դու կարող ես շատ շուտ  ծախել քեզ!

Поистине, знание, помогающее видеть свойства окружающих, бесполезно, когда дело касается величайшей заботы человека — его самого.

Իրականում խելքը օգնում է նայել հատկությունները շրջադատի,անօգուտ է,երբ հարցը վերաբերվում է հայտնի գործերը մարդկանց— հենց այդ է:

Рубрика: Հայոց լեզու 7

Пастух и отара Հովիվը և գայլերի հոտ

—Пастух! Почему твою отару Волки вместо Собак охраняют?

— Такое вот хозяйство в наследство досталось.

— Так наведи порядок.

— Как здесь наведёшь?! Волков-то много, а я — один!


—Հովիվ! ինչու քո շներն չեն պահպանում,այլ մի հոտ գայլեր?

—Այդեսին է մեր տերերը ժառանգությունից հասել:

—Այդպես է,ուրեմն կարգի բեր:

—-Ինչպես այստեղ կարգի կբերես?! Գայլերը  շատ են,իսկ ես մենակ!