Անունդդ տալիս

Անունդդ տալիս

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ, —
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնուրյամբ բացատրի`ր:
  • Ալևոր-Ճերմակափառ, ձյունափառ, տարիքոտ
  • տարիքոտ-Բավական մեծ տարիք ունեցող, հասակն առած:
  • Գտիր այն մակնդիրներն, որոնք Հայաստանի բնությունն են ներկայացնում: Ըստ բանաստեղծության ինչպիսին է այն:
  • Արևոտ մի սար եմ հիշում,
    Ճակատին ձյունի պատառիկ,
    Սարն ի վար բարակ մի առու-
    Շուրթերին հայրեն ու տաղիկ,
    Ցորենի կանաչ արտի մեջ
    Առվույտի կապույտ մի ծաղիկ
    Եվ արտի եզրին՝ մենավոր
    Մի բարդու շրշյուն եմ հիշում:
  •  Տրված պատկերները բացատրիր.

լքված թոնիր;-Այդ թոնրում էլ հաց չի թխվում:

Մամռոտած խուփ;-երբ մարդ է մահանում,մի քանի օր նրանք հաց չեն ուտում է 

խոռոչում մասրենու վարսաթափ թուփ աշխարհի քարերին մաշված-

աշխարհից խռոված ցուպ-այդ իրը չի օկտագործվում:

  • Բանաստեղծության մեջ ինչ զգացում է արտահայտված:
  • տխրություն,հիշողություն:
  • Նկարիր բանաստեղծության էջը:
  • Բանաստեղծությունից դուրս գրիր 5 բայ` նշելով դեմքը, թիվը, ժամանակը:
Реклама
Ուշ աշնան երգը

Ուշ աշնան երգը

Չվող թռչուններն անցան գնացին
Պարան առ պարան,
Շարան առ շարան անցան գնացին:
Ականջների մեջ
Վերջին որոտի կանչերը տարան
Ու վերջին կանաչ-կարմիրը տարան
Իրենց թեերին:
Աչքերում իրենց թափուր մնացած
Բույն-օջախների պատկերը տխուր
Եվ կտուցներին` իրենց թափառիկ,
Անգուշակելի ծիվ-ծիվը տարան:
Չվող թոչուններն անցան գնացին
Շարան առ շարան…
Մնացողները կծիկ են դառնում
Թրջվելու վախից
Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:
Ծառերը մրսած մատ ների վրա
Իրենց քրքրված ստվեր-կմախքի
Կողերն են հաշվում:
Մի ուշքը շաղված շնչահատ քամի,
Շուրթերի վրա
Խոնավ շրշյունը խազալ-խաշամի,
Սատանան գիտի թե ո՞ւր է տանում:
Ցուրտ է, կմեռնի մամուռն անտառում:

Հարցեր և առաջադրանքներ`

  • Արձակ շարադրիր բանաստեղծությունը:
  • Չվող թռչուններն գնացին տաք երկրներ,իրենց խմբերով:Մյուս թռչուները մրսած մնացին,և թռչվատ: Վերջին որոտի կանչերը տարան  թռչուններ-թռչելու ընդունակություն ունեցող, թռչող, և վերջին կարմիր կանաչը տարան իրենց հետ:Իրենց աչքերը Բույն-օջախների պատկերը տխուր, ու իրենց կտուցներին` թափառիկ,ծիվ-ծիվը տարան:Չվող թռչուններն գնացին, իրենց շարանով…:Մյուս թռչուները մրսած մնացին,և թռչվատ:Եվ կամաց-կամաց բներն են քաշվում:Մրսած ծառերը  ների վրա  իրենց քրքրված ստվեր կմախքի կողերն են հաշվում:Սատանան գիտի թե ո՞ւր է տանում: Ցուրտ է, կմեռնի  անտառում:

Թվարկիր բանաստեղծության հերոսներին և դուրս գրիր նրանց բնութագրող դիպուկ բառերը, տողերը:

  • Ծառերը- Բազմամյա բույս
  • ուրտ-Սառը եղանակ
  • Որ պատկերը քեզ ավելի շատ դուր եկավ. պատճառաբանիր ընտրությունդ:
  • Չվող թոչուններն անցան գնացին
    Շարան առ շարան…
    Մնացողները կծիկ են դառնում
    Թրջվելու վախից
  • Ինձ դուր եկավ այս քառյակը, նա շատ հուզիչ է,որ թրչուները թռնում են գնում տաք երկրներ,իրանց խմբով: Իսկ մյուս թռչուերը մրսում են ցրտից,ու թացից թռչվում են:
  • Նկարիր բանաստեղծության էջը:
  • Դուրս գրիր բառակապակցությունները. որ բառակապակցությունն է քեզ զարմացրել, հիացրել:
  • Չվող թոչուններ
  • Շարան առ շարան
  • Անգուշակելի ծիվ
  • քրքրված ստվեր
  • մրսած մատ
  • Խոնավ շրշյունը
Քամու համբույրը

Քամու համբույրը

 ՅԳ

Քամու համբույրից դողաց մի տերև,
Շշուկով դիպավ իր հարևանին,
Խշխշաց հանկարծ իմ գլխի վերև
Ու տարուբերվեց հինավուրց կաղնին:

Կռացավ կաղնին նորից բարձրացավ,
Ճյուղերով դիպավ ուրիշ մի ծառի, —
Եվ շշուկն այսպես ծառից-ծառ անցավ,
Հասավ հեռավոր խորքերն անտառի:

Ալեկոծվում էր անտառը հուզված
Ու ոսկեզօծված գլուխն օրորում,
Իր մեծ գրկի մեջ քամու համբուրած
Փոքրիկ տերևն էր կարծես որոնում:

Խշշում էր անտառն ու տարուբերվում,
Երկինք էր հասնում խշշոցը նրա…
Իսկ քամին ուրախ սուլում էր հեռվում
Եվ ծիծաղում էր անտառի վրա

 

  1. Թվարկիր բանաստեղծության հերոսներին:

Քամի, տերև, կաղնի:

2, Ինչու էր քամին ծիծաղում անտառի վրա:

Քամին ծիծաղում էր անտառի վրա, որ շատ ուժեղ է:

3,Առանձին սյունակներով գրիր գոյականները, բայերը:

Քամի դողաց
տերև որոնում
գլուխ ոսկեզօծվում
կաղնի կռացավ
անտառ անցավ
երկինք դիպավ

4 Համառոտիր նախադասություն՝ Քամին ուրախ սուլում էր հեռվում:

Քամին սուլում էր:

Համո Սահյան

Համո Սահյան

ֆհ;ՀՀ

Ձկնիկն առվին խուտուտ տվեց,

Եվ առուն՝ պարզ ու անբիծ

Քրքջալով ուշաթափվեց

Ու ձորն ընկավ քարափից…

Զարկվեց քարին, ուշքի եկավ,

Շուրջը նայեց կասկածով

Եվ մի կապույտ ժպիտ շուրթին՝

Ճամփա ընկավ դեպի ծով:

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Արձակ պատմիր բանաստեղծությունը:
  2. Թվարկիր հերոսներին և բնութագրիր նրանց:                                                                           Ձուկն, առուն.   ծով
  3. Ձկնիկը շատ չարաճճի էր իսկ առուն պարզ էր և զուլալ:
  4. Հորինիր վերնագիր բանաստեղծության համար:                                                                                              << Ձկնիկն  և առուն  >>
  5. Ինչպե՞ս կնկարազարդեիր բանաստեղծությունը, պատմիր:                                                   Երքինքը պարզ էր հեռվից տաքացնում էր արևի շողերը լսվում էր ձորից իջնող առվի  քչքչոցը
  6. Հորինիր երկխոսություն ձկնիկի և առվի միջև:

Ձուկ-Արի միասին խաղանք:

Առու-Ոչ չեմ կարող խաղալ, եթե խաղամ կուշանամ ծով հասնելու իմ երազանքից:

Ձուկ-Խոստանում եմ մինչև մայրամուտ կուղեկցեմ դեպի ծով:

Համո Սահյան

Համո Սահյան

imgres

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի   շրջանի (այժմ՝ Սյունիկի մարզ) Լոր  գլուղում։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքում, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ Մասնակցել է նաև հայրենական մեծ պատերազմին (19411945 թթ.)։

Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում  Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում։ 1965-1967 թվականներին եղել է «Գրական թերթի» գլխավոր խմբագիրը։

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ։

Համո Սահյանի առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թվականին։ Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը՝ սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ։ Հաջորդ՝ «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը։

Պապը

Պապը

Պապը

Իմ պապը տնկել է

Մեր գյուղի շիվերը,

Իմ պապը պայտել է

Մեր գյուղի ձիերը:

Իմ պապը մեր գյուղի

Պատերը շարել է

Եվ բոլոր կամերը

Մեն-մենակ քարել է:

Ջրել է իր այգին,

Ու մարգը բահել է,

Եվ արդար քրտինքով

Իր տունը պահել է:

Իմ պապը վարել է,

Իմ պապը ցանել է,

Իսկ հնձի ժամանակ

Ձեռքի մեջ մանգաղի

Դաստակը ցավել է:

Իմ պապը հողի հետ

Խորհել ու խոսել է,

Ամպի հետ արտասվել,

Ջրի հետ հոսել է…

Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Թողել է նա մաճը

Եվ շունչը պահել է,

Եվ հետո քրտինքը

Ճակատին պաղել է:

Եվ պապը ակոսում

Պառկել ու քնել է,

Խառնվել այն հողին,

Որ իրեն սնել է:

 Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Ինչպե՞ս ես հասկանում՝

 Մի օր էլ, երբ հանկարծ

Ծալվել են ծնկները,

Զարմանքից քարացել,

Ամոթից շիկնել է:

Մի օր էլ հանկարծծալվեցին ծնկները: Նա շատ զարմացավ և կարմրեց ամոթից:

2. Կարդա՛ բանաստեղծության վերջին քառատողը և բացատրի՛ր:

Եվ վերջում պապը մեռավ:

3. Բնութագրիր պապին:

Պապը շատ բարի էր:

4. Փորձիր նկարագրել պապին:

Նրա մազերը սպիտակ է,նա ունի սև աչքեր:

5. Նկարագրիր գյուղի կյանքն ու գյուղացուն ըստ այս բանաստեղծության:

Գյուղը ուներ շիվեր, ձիեր, պատեր և կամեր, այգի: Այդ բոլորը կառուցել և պահել է պապը:

6. Գրիր երկխոսություն քո և քո պապի միջև:

-Բարև պապիկ:

-Բարև:

-Պապիկ դու սիրում ես շինել:

-Այո շատ եմ սիրում:

-Իսկ տատիկը քեզ  օգնում է:

-Այո նա ինձ օգնում է: