Рубрика: Без рубрики, Կենսաբանություն 7

7-րդ դասարանի առաջադրանք. Թեմա՝ Կենսաբազմազանություն, Կենդանի օրգանիզմների դաակարգումը.

Picture1

7-րդ դասարանցիներ ջան 1-ին նկարից օգտվելով փորձում եք գտնել հետաքրքիր ինֆորմացիա դասակարգման որևէ միավորի, օրինակ՝ կենդանիների մասին և հրապարակում ձեր բլոգներում կամ տեսանյութի, կամ սլայդի ձևով: 2-րդ նկարը տեղադրել եմ, որ փորձեք գտնել այդ կենդանին կամ ույսի դասակարգման համակարգում, որտեղ է գտնվում, այսինքն՝ որ տեսակի, որ ցեղի, որ ընտանիքի և այլն:

Ալոճենի

Վարդազգիների ընտանիքին պատկանող թուփ է, կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Տերևները պարզ են, հերթադիր կտրտված եզրերով։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են 8-10մմ տրամագծով, կարմրաբոսոր, ալրանման պտղամսով, 3-4 սերմերով։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղակալում՝ օգոստոսին։Ալոճենի (լատիներեն անվանումը՝ Crataegus L., հայկական տարանունները՝ ալոճի, ալուչ, հալոճի, սզնի), վարդազգիներիընտանիքին պատկանող թուփ է կամ ոչ մեծ ծառ, փշոտ ճյուղերով։ Ալոճենու տերևները պարզ են հերթադիր։ Ծաղիկները սպիտակ են, երբեմն էլ կարմրավուն։ Պտուղները մանր են, կարմրաբոսոր, 3-4 սերմերով։ Ցեղի անունը ծագել է հունարեն «Կռատաիոս» բառից, որ նշանակում է ուժեղ։Ծաղիկները՝ ծաղկաբույլերով հավաքում են մինչև լրիվ բացվելը, իսկ պտուղները՝ աշնանը, այսինքն՝ լրիվ հասունանալուց հետո։ Ալոճենու բուժական հատկությունների մասին դեռևս մեր թվարկության առաջին դարում նշել է հույն բժիշկ Դիոսկորիդը, իսկ ժողովրդական բժշկության մեջ շատ վաղուց պտուղներն օգտագործվել են թեյի, փոշու կամ կիսելի ձևով, ծաղիկները՝ թեյի մեջ, սրտային մի շարք հիվանդությունների, գլխապտույտների, հևոցի, անքնության ժամանակ և այլն։

Без названия    images

Реклама