ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

Հարցեր և առաջադրանքներ՝

  1. Բացատրիր հետևյալ բառակապակցությունները՝ քնքշաբույր ծաղիկներ- ծաղիկ որ ունի քնքուշ բույր , հրեղեն խաղ-մարզական խաղ, պայծառ աչքեր-կրակի  աչքեր:
  2. Պատմիր բանաստեղծական գարնան մասին:

Գարունը եկավ,ծաղիկները սկսեցին արդնանալ իրենց գեղեցիկ բուրավետ հոտերով,առաջին տերևներն են բացվում ծառերի վրա, արևի  շողերն է երևում երկնքից, և ձյունն է հալվում  հեղեղում է անտառ ու դաշտ, և սիրով սպասում եմ գարնան գալուն:

3.Շարունակիր՝ համբույր- համբուրել, ողջույն-ողջունել, գույն-գույնավորել, բույր-բույրվել: Ինչ փոփոխություն /հնչյունափոխություն/ նկատեցիր:

Реклама
Ձմեռ պապիկ

Ձմեռ պապիկ

Ես ձմեռ պապիկն եմ, ես ապրում եմ հեռու Լափլադիայում,Ձյունանուշիկի հետ , շատ եմ սիրում աշխարհի  բոլոր մանուկներին,ես նամակներ եմ ստանում բոլոր երեխաներց, և նրաց ցանկությունները կատարում եմ:Ես ապրում եմ մի հսկա տան մեջ ամբողջ տարին հավաքում եմ իմ բոլոր  երեխաների նվերները:Երբ բացում եմ մանուկների նամակները ուրախանում եմ անկեղծ:Ես ունեմ բազմաթիվ  օգնականներ, որոնց օգնությամբ դասավորում եմ երեխաների նվերները:Երբ գալիս է Նոր տարվա գիշերը ես այցելում եմ աշխարի բոլոր մանուկներին:Իմ եղնիկների միջոցով արագ հասնում եմ բոլոր երեխաների մոտ:Եռադուն ժամանակ է սկսում:Երեխաները ինձ դիմավորումեն երգ ու պարով ու ծիծաղով:Բոլորի նվերները սիրով հանձնում եմ նրանց և, շնորհավորում եմ ամանորը:

 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Կանաչ եղևնին

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում: Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց՝  հազիվ  մեկ եղևնի: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արեվի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեղճ  ու  անօգնական:
 
Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:Բարդին  արհամարհանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:Փոքրիկ  եղևնին  ավելի  կծկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:Եղևնին  լացակումած  շշնջաց.-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղևնին:Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:Առաջադրանքներ1 Բացատրիր ընդգծված բառերը։

Հանդերձ-հագուստ

Խրոխտալ-տերևներ

Հոխորտաց-ջղայնանալ

Ալեհեր -Ճերմակ մազ ունեցողՍարսռաց — ՄրսելԱղերսեց — աղաչել

2․Բնութագրի՛ր եղևնուն։Եղեվնին շատ բարի է , ընկերասեր,և կանաչ հագնված:

3․․ Հեքիաթից դուրս գրիր բարդուն բնորոշող արտահայտությունները։

4․ Տեքստից առանձնացրու բառակապակցությունները և դրանից երեքը գործածիր նախադասություններում։

Զմրուխտ  գարուն

փոքրիկ  եղևնին

հզոր  բարդի
գեղեցիկ  ծառ

աշնանային  զգեստ

ալեհեր ձմեռ

խոր աշուն

անսիրտ քամի

հզոր ճյուղեր

ջերմ  ժպիտ

Արևը ջերմ  ժպիտով նայում է մեզ:

Փոքրիկ եղեվնին նայում է,թե  ոնց է արևը իր ճուղերը տաքաացնում:

նաայում եմ ոնց են ծառերը աշնանային զգեստ հագնում:

4․ Նշված նախադասությունից դուրս գրիր հատկանիշ ցույց տվող բառերը։
Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

5․ Հեքիաթից դուրս գրիր մեկական պատմողական և հարցական  նախադասություն։
Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:
Ի՞նչ  ես  նորից  նվնվում:
6․ Համառոտիր նախադասությունները՝ թողնելով միայն գլխավոր անդամները։
Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:

Այգում և  անտառում երգում  էին  թռչունները:

Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:

Արևը ողջունում է  բողբոջներին:
Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն:
Բայց  ահա աշնան քամին  պոկոտեց և շպրտեց:
շնորհավոր 2017 թվական

շնորհավոր 2017 թվական

Եկավ 2017 թվականը:Ես ցանկանում եմ որ բոլոր երեխաները լսեն իրենց ծնողներին ,   թող բոլոր մարդիկ լինեն երջանիկ և   թող  երազանքները կատարվի բոլոր մադկանց ,  և 2017 թվականը լինի ամենալավ տարին,և խաղաղություն բերի բարիք բոլորին :

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ%d6%86%d5%a3%d5%bf%d5%a3