Рубрика: Русский язык 7

Самостоятельная работа.

  1. Вспомните, что такое басня, расскажите все, что вы о ней знаете. 

Басня это короткая  рассказ или история,о котором ест много полезных  вещей.Он нам учить все что нельзя делать. 

Что такое книгопечатание? Что вы можете рассказать об истории книг, их эволюции? 

  1. Вставьте вместо точек нужный глагол.
    а) в прошедшем времени.
    1. Вчера студентка долго читала  текст. Когда  она прочитала текст, она
    выполнила упражнение. ( читать, прочитать)
    2. Мы переводили  текст и  перевили   его правильно. ( переводить, перевести)
    3. Ты долго  делали упражнения? Нет, я сделала  упражнения быстро. (делать,
    сделать)
    4. Когда я отвечала  , преподаватель слушал. Когда я отвечал, преподаватель
    объяснил мои ошибки. ( отвечать, ответить)
    5. Наконец, мы учимся  новые слова. Мы долго выучили новые слова. ( учить,
    выучить)
    6. Когда я жил в Екатеринбурге, я каждый день писала письма, а ты написала
    Только одно письмо. ( писать, написать)
    б) в будущем времени.
    1. Что ты будешь   делать  вечером? Мы быстро будем сделать упражнение. ( делать, сделать)
    2. Вы будите переводит  текст? Когда вы будите перевести  текст, прочитаю его. ( переводить,
    перевести)
    3. Мы долго будем учить  слова. Когда мы будем выучить слова, мы пойдем гулять. (учить,
    выучить)
    4. Выберите правильную форму.
    1. Завтра у нас тест по грамматике и мы весь вечер … падежи.
    1. будем повторять
    2. повторим
    2. Он … домашнее задание и пойдет в кино.
    1. будет выполнять
    39
    2. выполнит
    3. Завтра я весь день … текст и учить новые слова.
    1. буду переводить
    2. переведу
    4. Я … книгу и отдам ее тебе.
    1. буду читать
    2. прочитаю
    5. Летом студенты … экзамены и потом отдыхать два месяца.
    1. будут сдавать
    2. сдадут
    6. Все лето я … на рынке и помогать отцу.
    1. буду работать
    2. поработаю
    7. Мы … тест два часа.
    1. будем писать
    2. напишем
    8. Сейчас я … новый урок и пойду гулять.
    1. буду повторять
    2. повторю
    9. Мы … билеты и пригласим преподавателей в театр.
    1. будем покупать
    2. купим

5. Составьте предложения со словами и словосочетаниями:

Обложка, помчаться, взяться, печатать, переписывать, электронные книги,

У вас на книге  красивая обложка.

Он помчаться в школу,потому что  его брать дрался с девушкой.

Я взяться за уроки,потому что осталось немного времени.

Мне сказали,чтобы я запечатал  эти бумаги,и понос в класс.

Учитель сказал,чтобы я не переписала на контрольную роботу.

Мне доктор посоветовал,чтобы  я не читала электронные книги,ото будут болеть глаза.

6. Вспомните пройденные орфограммы, вставьте на месте пропусков необходимые буквы:

Объективная рецензия, безъядерная зона, необъятные просторы, объегорить покупателя, отъявленный лгун, предъявлять документы, всё предусмотреть, объёмный портфель, предосенний период, предъюбилейные приготовления, рассечь, расцвёл, восстать, здоровье; бегать, расщепить, беспросветный, сделка;беспримерный, всплеск, сберечь, здание; безмолвный, истратить, возвратить, расхвалить, беззаботный, безграничный, расцеловать, цирк, цыганский, цифра, цитата, циклон, цыпленок, безграмотный Рукою погоняет, а другою слезы утирает. Один со страху помер, другой ожил. Журавль ходит по болоту, нанимается в работу. Так работаем, что недосуг носу утереть. С камня лык не надерешь. В зиму шубы не занимают. На чужой каравай рот не разевай, а пораньше вставай да свой затевай. Не все то золото, что блестит

7. Закончите предложения, используя конструкцию от +
сущ. в Родительном падеже. 
1. Трава засохла от восторга. 2. Публика ликовала боль в сердце.3. Раненый стонал,8 часов времени. 4. Газеты
пожелтели от засуха 5. Она даже заплакала от радость. 6 из за  компьютера у оператора покраснели глаза.
Материал для справок: работа с компьютером, боль, время.
радость, засуха, восторг.

8. Закончите предложения.,
1. Из-за дождя,мы все намокли до нитки. 2. Из-за плохого настроения,я чуть вазу не сломала. 3. Из-за невнимательности,я разбил стул,и окно. 4. Из-за тебя, я проиграл на чемпионате,и я обиделся. 5. От усталости,у меня болела  голова. 6. От боли,я упала в обморок,и у меня болела зубы. 7. От восторга, я чуть не упала. 8. Мы просто валились с ног, от экзамена.

Реклама
Рубрика: Ֆիզիկա,լաբառատոր աշխատանք, Ֆիզիկա,տնային աշխատանքներ

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Հավասարաչափ շարժում:Արագություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

22.10-26.10;29.10-2.11

Դասեր.9,10

Թեման.

Մեխանիկական շարժում:Շարժման հարաբերականություն:Հավասարաչափ  շարժում:Արագություն:Նյութական կետ:Շարժման հետագիծ:Ճանապարհ:

Լաբորաորիայում քննարկվող հարցեր.

1.Ինչն են անվանում մեխանիկական շարժում

Եթե ուշադիր նայենք մեր շուրջը, ապա կնկատենք, որ որոշ մարմիններ գտնվում են դադարի վիճակում, օրինակ` սեղանը, որի մոտ նստած եք, կամ պահարանը, պատից կախված նկարը և այլն: Որոշ մարմիններ էլ շարժվում են, օրինակ` ժամացույցի սլաքները պտտվում են, բաց ծորակից հոսող ջուրը թափվում է բաժակի մեջ, ծառի ճյուղից պոկված խնձորն ընկնում է ներքև և այլն: Այս բոլոր շարժումները միմյանցից տարբեր են, բայց դրանք ունեն մեկ ընդհանուր հատկություն` բոլոր մարմինները տարածության մեջ փոխում են իրենց դիրքերը:

2.բերել մեխանիկական շարժման օրինակներ

Մեխանիկական շարժման օրինակներ են՝ վազվզող երեխաները, քայլող մարդիկ, սլացող ավտոմեքենաները, թռչող թռչունները, լողացող ձկները, տեղաշարժվող կենդանիները,մոլորակների ու արբանյակների շարժումը տիեզերքում և այլն:

3.որ մարմինն են անվանում հաշվարկման մարմին

Հաշվարկման մարմինները այն է,որի մեկ այլ մարմինը կատարում է շարժում:

4.Ինչն են անվանում նյութական կետ

Նյութական կետը այն է,որ այն զանգված ունեցող մարմինը, որի չափերը անվերջ փոքր և որոնց կարելի է անտեսել։

5.Որ դեպքում մարմինը կարելի է համարել նյութական կետ,.որ դեպքում՝ոչ

6.Ինչն են անվանում շարժման հետագիծ

Շարժման հետագիծը այն է,որը մարմնի շարժման ընթացքում անցած ձանապարհն է:

7.Ինչն են անվանում մարմնի անցած ճանապարհ

 

8.Ինչով է տարբերվում հետագիծն անցած ճանապարհից:

9.որ շարժումն են անվանում ուղղագիծ հավասարաչափ

10.Որ մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը

11.Ինչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում

12.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

13.Ինչպես որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը

14.Ինչպես որոշել հավասարաչափ շարժման ժամանակը,եթե հայտնի են մարմնի արագությունն ու ճանապարհը,գրել բանաձևը:

Սովորել.Է.Ղազարյանի դասագրքից սովորել էջ 21-ից մինչև էջ 34-ը

Լրացուցիչ առաջադրանք

Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I>>-ից

էջ17-ից մինչև էջ24-ը

Рубрика: Русский язык 7

Русская работа

Разделительный твердый знак. 

Въезд в город. На стене объявление. Предъявил документы. Разыскал товарища. Разъяснил задание. Разъяренный зверь. Подъемный кран. Выезд из города. Необъятная степь. Съедобный гриб, взъерошенный воробей, подъемный кран, съежился от холода, отъезд, въезжать.

Е\и в корнях. 

Собираешь, отдираешь, замер, запирает, протереть, блестеть, выжигал, расстелить, протирал, замирает, продерешь, блистать, соберешь, запер, расстилать, выжег, расстилать, убирать, замереть, стирать, выберут, выбирают учеников, запреть ворота, зап…рать на ключ, ум…реть от ран, ум…рать от болезни, выт…рать ноги, выт…реть доску, нач…нать выступление, прин…мать рез…люцию, выч…тать из зарплаты, расст…лить скатерть, соб…рательный обр…з, бл…стательная победа, бл…стящий успех, нач…нающий спортсмен, изб…рательная кампания, соб…рёмся к…мпанией, заж…гательная речь, пол…гаться на случай, зам…рать от страха, новое словосоч…тание,

И\ы после ц. 

Крепкие мышц…, длинные ресниц…, ваши сверстниц…, строительство гостиниц…, артисты ц…рка, надвигающийся ц…клон, мощная ц…тадель, нефтяная ц…стерна, участвовать в демонстрац…и, получить компенсац…ю, опасная провокац…я, постоянная дезинформац…я; идти на ц…почках, ц…ганский танец, ц…кнуть на шалунов.

Рубрика: Без рубрики, Գրականություն

Ջանի Ռոդարի: Սև քթերի երկիրը:

Կարդացեք հեքիաթը:

Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

Կրպակ-Փոքրիկ խանութ: 

Պանդոկապանը-ճաշարանապետ, գինետնատեր, օղետնատեր, կրպակավոր, կապելապետ:

Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:

Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր ունեին` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:

Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.

— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:

— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:

— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:

— Աստծո՛ սիրուն, — բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, — նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:

— Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:

— Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:

— Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:

— Ես պանդոկապան եմ, սիրելի պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:

Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:

Ուղիղ կեսօրին, մի ոստիկան ինձ կանգնեցրեց:

— Քաղաքացի՛, — ասաց ինձ խստորեն,- դուք խախտել եք օրենքը: Հետևե՛ք ինձ:

Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:

-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:

— Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:

— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:

— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:

— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:

— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:

— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:

Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:

Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ:

Рубрика: Գրականություն

Խորխե Բուկայ Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա:

Դա ընդամենը փայտի մի կտոր էր, որ միայն մի քանի սանտիմետր էր խրված հողի մեջ: Չնայած շղթան հաստ էր և ամուր, ինձ համար ակնհայտ էր, որ այդպիսի կենդանին, որն ընդունակ է ծառեր արմատախիլ անելու, հեշտությամբ կարող էր այդ ցիցը հանել ու փախչել:
Ինձ համար հանելուկ էր մնացել` ի՞նչն էր նրան պահում, ինչո՞ւ նա չէր փախչում:

Երբ դեռ հինգ-վեց տարեկան էի, հավատում էի մեծահասակների իմաստնությանը: Չեմ հիշում` այս հարցերը ես տվեցի ուսուցչի՞ս, հայրիկի՞ս, թե՞ հորեղբորս: Նրանցից մեկն ինձ բացատրեց, թե փիղը չի փախչում, քանի որ նա վարժեցված է:
Այդ ժամանակ ես տվեցի միանգամայն ակնհայտ հարց. «Եթե փիղը վարժեցված է, էլ ինչո՞ւ են նրան շղթայում»:
Հիշում եմ, որ ոչ մի բավարար պատասխան չստացա: Ժամանակի ընթացքում մոռացա փղին էլ, նրա հետ կապված հարցերն էլ և այդ մասին հիշում էի միայն մարդկանց շրջապատում, ովքեր գոնե մեկ անգամ այդ հարցն իրենց տվել են:

Մի քանի տարի առաջ հայտնաբերեցի, որ, հուրախություն ինձ, բավականին խելացի մի մարդ գտել է հարցի պատասխանը` կրկեսային փիղը չի փախչում, որովհետև նա մանկուց կապված է նմանատիպ ցցի:
Աչքերս փակեցի և պատկերացրի ցցին կապված նորածին անպաշտպան փղին: Վստահ եմ, որ այն ժամանակ փղիկն ամբողջ ուժով ձգել է` փորձելով ազատվել: Բայց, չնայած թափված ջանքերին, ոչինչ չի ստացվել, քանի որ ցիցն այն ժամանակ բավականին ամուր է եղել:
Պատկերացնում էի, թե ինչպես է նա երեկոյան ուժասպառ ընկնում, իսկ առավոտյան փորձում նորից ու նորից… Մինչև, իր համար սարսափելի մի օր, նա հնազանդվել է իր ճակատագրին՝ ընդունելով սեփական անզորությունը:
Այդ հսկա և հզոր փիղը կրկեսից չի փախչում, քանի որ խեղճըկարծում է, թե չի կարող:

Նրա հիշողության մեջ մնացել է անզորության այն զգացողությունը, որն ապրել է ծնվելուց անմիջապես հետո:
Եվ ամենավատն այն է, որ այդ հիշողությանը նա երբեք չի կասկածում:
Նա այլևս երբեք չի փորձել իր ուժը կիրառել:

-Այսպիսին է կյանքը, Դեմիան: Բոլորս էլ ինչ-որ բանով նման ենք կրկեսի փղին. այս կյանքում մենք կապված են հարյուրավոր ցցերի, որոնք սահմանափակում են մեր ազատությունը:
Ապրում ենք` համարելով, որ «չենք կարող» անել բազում գործեր, ուղղակի, որովհետև, շատ վաղուց, երբ դեռ փոքր էինք, փորձել ենք ու չենք կարողացել:
Այն ժամանակ վարվել ենք այս փղի նման, մեր հիշողության մեջ գրանցել ենք այսպիսի հրահանգ. «Չեմ կարողացել, չեմ կարողանում և երբեք չեմ կարողանա»:
Մենք մեծացել ենք այս հրահանգով, որն ինքներս ենք մեզ տվել, և դրա համար էլ երբեք չենք փորձել ցիցը հանել:
Երբեմն, շղթայի ձայնը լսելիս, հայացք ենք ձգում ցցին և մտածում.
Չեմ կարողանում և երբեք էլ չեմ կարողանա:

…. Եվ միակ ձևը պարզելու, որ դու կարող ես ինչ-որ բանի հասնել, նոր փորձ անելն է, որի մեջ կներդնես քո ամբողջ ոգին:
Քո ամբողջ ոգին:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Ջրի կաթիլը:Հանս Քրիստիան Անդերսեն

Դուրս գրեք անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ բացատրեք:

Ոստոստում-ցատկոց, ցատկռտուք, ոստյուն, թռիչք, դմպլտոց:

Ի՞նչ նմանություն ունեն հեքիաթում նկարագրված քաղաքի մարդիկ իրական կյանքի հետ:

Այս հեքիաթի մարդիկ շատ նախանձ և չար էին,նրանց մարդիկ նման են մեզ նման,բայց քչերը:Մեր երկրում էլ են  նախանձում և չար հայացքով նայում են նրանց:Անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում իրական կյանքում էլ են այդպիսզի մարդիկ հանդիպվում,այս հեքիաթը շատ էր նման երկրի վատ կողմի հետ:

Ո՞րն է հեքիաթի փոխաբերական իմաստը:

Անշուշտ, տեսած կլինեք խոշորացույց` կլոր, կորնթարդ, որի միջով բոլորիրերն իրենց իրական չափերից հարյուր անգամ մեծ են երևում: Եթենայես պատահական ջրափոսից վերցրած կաթիլին, կտեսնես հազարավորզարմանալի գազանիկներ, որոնք ջրի մեջ առհասարակ նկատելի չեն, թեևկան ու այնտեղ են, իհարկե:

Նայում ես մի այդպիսի կաթիլի, ու քո առաջ, ոչ ավել, ոչ պակաս, միամբողջ ափսե էակներ են վխտում, զեռում, թռչկոտում, կծում միմյանցառջևի կամ ետևի թաթիկը, մերթ այս հանգույցը, մերթ այն վերջույթը, բայց այդուհանդերձ յուրովի ուրախանում ու զվարճանում են:

Լինում է, չի լինում մի ծերուկ է լինում, որին բոլորը կոչում են Հոգսեն Զննող: Նրա անունն էր, ինչ արած:  Նա իր հոգսն էհամարում զննել ամեն ինչ` դրանցից դուրս կորզելով այն ամենը, ինչ հնարավոր է: Իսկ եթե չէր հաջողվում դրան հասնելսովորական ճանապարհով, դիմում էր կախարդության:

Նա, ուրեմն, մի անգամ նստել ու խոշորացույցով զննում էր հենց ճահճից վերցրած ջրի մի կաթիլ: Աստված իմ Աստված, ո՜նցէին այդ գազանիկներն այդտեղ վխտում ու եռուզեռում: Հազարավո՜ր, հազարավո՜ր, ու բոլորն էլ ոստոստում էին, վազվզում,կծոտում, խփշտում ու խժռում մեկմեկու:

— Նողկալի է,- բացականչեց ծերուկ Հոգսեն Զննողը:- Հնարավոր չէ՞ դրանց մի կերպ հանդարտեցնել, կարգ ու կանոն մտցնելդրանց կյանքի մեջ, որպեսզի յուրաքանչյուրն իմանա իր տեղն ու իրավունքները:

Ծերուկը մտածեց-մտածեց, բայց ոչ մի հնար չգտավ: Ստիպված էր կախարդության դիմել:

— Արի կլինի` դրանց ներկեմ, որպեսզի լավ աչքի զարնեն,- ասաց ու նրանց վրա քիչ կաթեցրեց կարմիր գինի հիշեցնող ինչ-որհեղուկ. բայց դա գինի չէր, այլ վհուկի արյուն, և այն էլ` ամենաառաջնակարգ: Բոլոր տարօրինակ գազանիկները հանկարծկարմրավուն երանգ առան, և ջրի կաթիլն այժմ կարելի  էր մի ամբողջ քաղաքի տեղ դնել, ուր զեռում են մեերկ վայրենիներ:

— Ինչ բանի ես. դա ի՞նչ է,- հարցրեց ծերուկին մի այլ կախարդ, որն անուն չուներ և հենց դրանով էլ տարբերվում էրմյուսներից:

— Կարո՞ղ ես` կռահիր,- արձագանքեց  Հոգսեն Զննողը:- Թե որ կռահես ինչ է` քեզ կնվիրեմ: Բայց գլխի ընկնելը հեշտ չէ,մանավանդ որ չգիտես` ինչն ինչոց է:

Անանուն կախարդն աչքը մոտեցրեց փքապակուն: Ա ՜յ քեզ բան. նրա աչքի առաջ մի ամբողջ քաղաք էր փռված` վխտացողմարդկանցով լեցուն, բայց բոլորն էլ մերկ էին դեսուդեն վազ տալիս: Խելքից դուրս բան էր. սարսափ, զարհուրանք: Բայցամենազարհուրելին այն էր, որ նրանք անխղճաբար հրմշտում, բոթում, ճանկռոտում, խածնում ու պատառ-պատառ էին անումիրար: Ով ցածում էր` անպատճառ փորձում էր վեր մագլցել, ով վերևում էր` ցած էր ընկնում:

— Մի տե՜ս, մի տե՜ս, հրե ՜ն այն մեկի ոտքն իմից երկար է, թող կորչի, թող վերանա: Իսկ սա՜. ականջի հետևի ելունդիննայեք. մանր ու ցավոտ: Ուրեմն թող ավելի ցավի:

Ու նրանք կծոտում էին խեղճին, պատառոտում ու խժռում այն բանի համար, որ մանրիկ ուռուցք ուներ: Տեսնեն` ինչ-որ մեկնիր համար նստել է զգաստ, կարմիր օրիորդի պես, ոչ մեկին չի դիպչում, միայն թե իրեն չդիպչեն: էդ էր պակաս. վրա էինպրծնում, քաշքշում, ոտնատակ տալիս, մինչև որ հետքն անգամ չմնա:

— Զարհուրելի զվարճանք,- ասաց անանուն կախարդը:

— Իսկ քո կարծիքով ինչ է դա: Կարո՞ղ ես գուշակել,- հարցրեց Հոգսեն Զննողը:

— Այստեղ գուշակելու ոչինչ էլ չկա: Պարզ երևում է,- պատասխանեց մյուսը.- Սա Կոպենհագենն է կամ մի որևէ ուրիշ մեծքաղաք. ախր դրանք իրար շատ են նման… Սա մեծ քաղաք է:

— Դա ճահճաջրի կաթիլ է,- բարբառեց Հոգսեն Զննողը:

Рубрика: Без рубрики, Գրականություն

Լրացուցիչ կրթություն

  1. Կարդացե՛ք առակը և գրե՛ք ձեր հետևությունը:

Մի անգամ ուսուցիչը հարցրեց աշակերտներին.

— Գերանի վրա նստած էր երեք գորտ, նրանցից մեկը որոշեց թռչել ջրի մեջ: Քանի՞ գորտ
մնաց գերանի վրա:

— Երե՞ք, — անվստահ պատասխանեց աշակերտներից մեկը:

— Իհարկե, երեք գորտ, – ժպտաց ուսուցիչը,- որովհետև գորտը միայն որոշեց թռչել, բայց նա դրա համար ոչ մի բան չձեռնարկեց:

Այս առակում գորտը որոշում էր թռնել ջուրը,բայց նա ոչ մի բան չձեռնարկեց:Եթե մենք ուղակի երազենք,մենք չենք կարողանալ նպատակների հասնել:Պետք է ձեռնարկել,ոչ թե ընդամենը որոշել:

2. Կարդացե՛ք առակը և գրե՛ք ձեր հետևությունը:

Պրոֆեսորը մի բաժակ ջուր վերցրեց և սկսեց դասը: Նա բաժակը բարձրացրեց այնպես, որ բոլորը տեսնեն այն, և հարցրեց ուսանողներին.

-Ի՞նչ եք կարծում` որքան է կշռում այս բաժակը:

Ուսանողները սկսեցին տարբերակներ առաջարկել: Մոտավորապես 200 գրամ, իսկ մյուսը, թե՝ ոչ-ոչ, 300 գրամ:

-Անկեղծ ասած, ես ինքս էլ հստակ չգիտեմ պատասխանը, մինչ չկշռեմ այն:  Բայց էականը դա չէ, այլ այն, թե ինչ տեղի կունենա, եթե ես այս բաժակը մի քանի րոպե պահեմ ձեռքումս:

-Ոչինչ, – պատասխանեցին ուսանողները:

-Իրոք, ոչ մի վատ բան չի լինի: Իսկ ի՞նչ կլինի, եթե բաժակը ձեռքումս պահեմ մոտավորապես 1 ժամ:

-Ձեր ձեռքը կսկսի ցավել:

-Իսկ եթե այն պահեմ 1 օ՞ր:

-Ձեր ձեռքերը կքարանան, մկանները կսկսեն ցավել, և գուցե Ձեզ հարկավոր լինի հիվանդանոց տանել:

– Իսկ ըստ ձեզ՝ բաժակի քաշը կփոխվի, եթե ես այն պահեմ ձեքռումս մի ամբողջ օր:

– Իհարկե ոչ,-պատասխանեցին ուսանողները:

– Այդ դեպքում, ի՞նչ է պետք անել,- հարցրեց պրոֆեսորը:

-Պարզապես բաժակը դրեք սեղանին,- ուրախ պատասխեց մի ուսանող:

-Միանգամայն ճիշտ ես,- պասախանեց պրոֆեսորը: – Նույն կերպ է նաև  մեր կյանքի բոլոր խնդիրների հետ:

Մտածեք որևէ խնդրի մասին մի քանի րոպե, և այն կհայտնվի ձեր կողքին: Մտածեք մի քանի ժամ նույն խնդիր մասին, և այն կսկսի ձեզ կրծել: Իսկ եթե մտածեք մի ամբողջ օր, այն ձեզ պարզապես կանշարժացնի:

Կարող եք օրերով մտածել խնդիրների մասին, բայց դա ձեզ ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Դրանից խնդրի քաշը չի փոքրանա:

Խնդիրները պահանջում են արագ լուծումներ, իսկ եթե չես կարողանում լուծել դրանք, ապա դիր մի կողմ, մոռացության մատնիր այն և թույլ մի տուր, որ այն ամբողջությամբ կլանի քեզ:

Այս առակում ասում է,որ այն խնդիրները որոնք քեզ պետք չէ,դիր մի կողմ:Իսկ որ խնդիրներն քեզ հարկավոր են,պետք է  լուծել:Ես այդքան էլ համաձայն չեմ այս առակի հետ,որովհետև եթե մենք թողնենք այն խնդիրներն հետագա օրերում այդ խնդիրներն պետք է շտապ ուծել,եթե մենք  չլուծենք, ապա կարող է ուրիզ խնդիրնե ավելանալ և իրավիճակը բարդացնի:

Рубрика: Գրականություն

Ճերմակ օձը: Հովհ. Թումանյան

  1. Կարդալ հեքիաթը:
  2. Դուրս գրել անծանոթ բառերն ու բառարանի օգնությամբ բացատրել:

Շավիղ-Նեղ ճանապարհ, արահետ, կածան: 

Մեզանից շատ առաջ մի իմաստուն թագավոր է լինում։ Ոչ մի բան չի մնում նրանից ծածուկ․ ամենագաղտնի բաների մասին էլ կարծես թե քամին նրան տեղեկություն էր տալիս։ Էս թագավորը մի տարօրինակ սովորություն է ունենում. ամեն ճաշի, երբ սեղանը վեր են քաղում, ծառան մի ծածկած աման է ներս բերում, ու թագավորը ամանը բաց չի անում, մինչև որ ծառան էլ չի գնում, ու ինքը չի մնում մեն–մենակ։

Էսպես քաշում է բավական ժամանակ։ Մի անգամ էլ էս տանող ծառային էնպես մի հետաքրքրություն է տիրում, որ էլ չի կարողանում ինքն իրեն դիմադրի, ամանը առնում է տանում իրեն սենյակը։ Սենյակի դուռն զգույշ դնում է, ամանի խուփը ետ քաշում։ Տեսնում է միջին մի եփած ճերմակ օձ։ Էլ չի կարենում իրեն պահի, մի կտոր կտրում է, դնում բերանը։ Լեզվին է տալիս թե չէ՝ հանկարծ պատուհանի տակիցը մի զվարթ ղժվժոց է լսում։ Ականջ է դնում, տեսնում է՝ ճնճղուկներ են, զրույց են անում, զանազան պատմություններ են պատմում անտառներից ու դաշտերից։

Դու մի՛ ասիլ՝ էս մեր ծառան օձի միսն ուտելուն պես կենդանիների լեզուն հասկանալու շնորհք է ստացել։

Էնպես է պատահում, որ հենց էդ ժամանակ թագուհու հրաշալի մատանին կորչում է, ու կասկածն ընկնում է էս նույն հավատարիմ ծառայի վրա, որ ամեն տեղ ազատ ելումուտք ուներ։ Ասում են՝ կա չկա, սա է գողացել մատանին։

Թագավորը ծառային կանչում է իր մոտ, սպառնում, որ եթե մինչև մյուս օրը գողի անունը չտա՝ գլուխը կթռչի։ Էս ծառան ինչքան երդում-կրակն է ընկնում, թե ինքն անմեղ է, բան չի դառնում։ Էսպես սպառնալիքով էլ բաց է թողնում ու մինչև մյուս օրը ժամանակ է տալիս։ Ահուդողով խեղճը բակն է իջնում, միտք է անում, թե ինչ անի, որ պրծնի էս փորձանքից։

Գնում է տեսնում՝ բադերը բակում ջրափին հավաքված, իրար կողք կտրած հանգստանում են։ Տափակ կտուցներով մաքրում են փետուրներն ու մի հետաքրքրական զրույց են անում։ Պատմում են, թե էսօր որը որտեղ է որոնել առավոտը ու ինչ համով կեր է գտել իր համար։ Մինը վեր է կալնում, թե.

— Իսկ ես ագահի նման կուլ տվի թագուհու մատանին, որ պատուհանի տակ ընկած էր, դրանից ստամոքսս մի տեսակ ծանր է, ճնշում է․․․

Ծառան տեղնուտեղը վրա է թռչում էս ասող բադի վզիցը բռնում, վազում խոհանոց։ Խոհարարին ասում է.

— Հապա մի էս բադը մորթի․․․ բավական գերացել է․․․

— Հա՛, ճիշտ ես ասում,— պատասխանում է խոհարարը, ձեռքին ծանր ու թեթև անելով,— ուտելու համար բավական նեղություն է տվել իրեն։ Խորոված անելու ժամանակն է։

Ասում է ու վիզը թռցնում։ Փորն իստակեղիս, ըհը՛, դուրս է գալիս թագուհու կորած մատանին։

Իհարկե, սրանով էլ պարզվում է հավատարիմ ծառայի անմեղությունը։ Բայց որովհետև թագավորն էլ ուզում էր իր մեղքը մի տեսակ քավի, առաջարկում է նրան մի բան խնդրի, ինչ որ սիրտը կուզի։ Խոստանում է՝ պալատական ինչ պաշտոն էլ ուզի՝ տա։

Ծառան հրաժարվում է ամեն պատվից ու պաշտոնից, միայն խնդրում է, որ իրեն մի ձի տա, մի քիչ ծախսի փող և ազատություն, որ գնա ճանապարհորդի, աշխարհք տեսնի։

Թագավորը համաձայնվում է. ձի էլ է տալիս, ճամփու ծախս էլ ու մեր ծառան ճանապարհ է ընկնում գնում։

Գնում է, գնում, շատ է գնում, թե քիչ, էդ էլ աստված գիտի, մի ջրի ափից անց կենալիս տեսնում է՝ երեք ձուկը, ոնց է եղել, ընկել են ափի ծանծաղուտը, եղեգնուտի մեջ թպրտում են ու անջուր տանջվում։ Թեկուզ և ասած է «անխոս ձուկը», սակայն մեր հերոսը պարզ լսում է, թե իրեն տեսնելուն՝ պես ինչպես են խոսում էն ձկներն ու գանգատվում իրենց դառը վախճանի վրա։

Էս որ լսում է է, մեղքը գալիս է։ Ձիուց իջնում է, սրանց վեր առնում, ետ ածում ջուրը։ Խեղճ կենդանիները ուրախ–ուրախ սուզվում են ջրի տակը, ապա գլխիկները դուրս են հանում ու կանչում.

— Մենք քու արած լավությո՛ւնը չենք մոռանալ, ազնիվ տղա․ երբևիցե մի օր էլ մենք քեզ պետքը կգանք։

Երիտասարդը էստեղից վեր է կենում գնում։ Մի քիչ գնում է, մին էլ թվում է, թե հենց իրեն ոտների տակից մի բարակ, նվազ ձեն է գալիս։ Ներքև է նայում, տեսնում է՝ մրջյունների մի բազմություն է ղժվժում գետնի վրա, ականջ է դնում, որ խեղճերը սարսափած լաց են լինում ու էսպես խոսում.

— Ա՜խ, ինչ կլիներ, որ էս մարդիկ ու կոպիտ կենդանիները մեզնից հեռռւ ման գային։ Հիմի էս հիմար ձին, առանց ափսոսալու, իր ծանր սմբակներով կկոխկռտի իմ մարդկանց ու մեր բնակարանները։

Երիտասարդի մեղքն եկավ։ Ձիու գլուխը ծռեց դեպի կողքի շավիղը, իսկ մրջյունների թագավորը ետևից կանչեց.

— Շնորհակալ եմ, բարի հոգի։ Թե աստված կտա, քո պարտքի տակ չենք մնալ մենք։

Էն նեղ շավիղն էլ, որ բռնում է տղեն, դեպի անտառն էր տանում։ Անտառն է մտնում, տեսնում է՝ երկու պառավ ագռավ իրենց ճուտերին բներից ներքև են թափում ու կռավում են.

— Հենց միշտ հո մենք չենք ձեզ կերակրելու։ Գնացեք, ձեզ համար կեր ճարեցեք, ապրեցեք։

Թշվառ ճուտերը, խոտերի մեջ թափված, թևերին են անում ու խղճալի ճվճվում.

Մենք խեղճ ճուտեր, փոքրիկ ձագեր,
Ո՞ւրտից գտնենք մեզ տեղ ու կեր,
Ո՛չ թև ունենք, ո՛չ բուն ունենք,
Մենք ո՜ւր գնանք, մենք ի՞նչ անենք․․․

Երիտասարդի մեղքը գալիս է, առանց երկար ու բարակ մտածելու ունեցած-չունեցած հացը հանում է, տալիս ագռավի ճուտերին, որ ուտեն։

— Շնորհակալ ենք,— կանչում են ագռավի ճուտերը։— Քո արած լավությունը մի օր ետ կվճարենք։

Ու վեր է կենում երիտասարդը էս տեղից ճամփա ընկնում, գնում։ Գնում է, գնում, հասնում է մի մեծ քաղաք։ Տեսնում է էս քաղաքում ժողովուրդն իրարով է անցել, լցվել փողոցները, մի անասելի–անպատմելի աղմուկ-աղաղակ, հարահրոց։ Մինն էլ ձի նստած՝ փողոցեփողոց անց է կենում ու կանչում.

— Թագավորի աղջիկը իրեն համար փեսացու է ընտրում։ Ով ուզում է նրա փեսան դառնա, մի դժար գործ պետք է կատարի, թե կատարեց՝ լավ, թե չէ հո՝ գլուխը կթռչի։

Շատերն էին փորձել թագավորփ աղջկա առաջարկը կատարելու, միայն իրենց կյանքն էին զուր խորտակել։ Բայց մեր երիտասարդը հենց թագավորի աղջկանը տեսնում է թե չէ՝ էնպես է խելքը կորցնում նրա գեղեցկությունից, որ ամեն փորձանք ու ամեն վտանգ մտքիցը հանում է, գլխիցը ձեռք է քաշում, ներկայանում թագավորին, թե՝ քո աղջիկը ուզում եմ։

Էստեղից թագավորի հրամանով տղային տանում են ծովի ափը ու մի ոսկի մատանի գցում ծովի մեջ։ Թագավորն ասում է.

— Էս մատանին պետք է ծովի անդունդից հանես։ Թե հանեցիր, հո իմ աղջիկը քոնն է, թե չէ՝ առանց մատանի լուս աշխարհք դուրս եկար, նորից կգցեն ծովը, մինչև որ կա՛մ հանես, կա՛մ խեղդվես։

Ամենքը ափսոսում են գեղեցիկ երիտասարդին, որ մենակ կանգնած էր ծովի ափին։ Ու ծովափին կանգնած՝ նա միտք է անում, թե՝ ինչ անեմ, տեր, աստված։ Հենց էս ժամանակ տեսնում է ալիքների մեջ երեք ձուկը լողում են դեպ իրեն․ էն երեք ձուկը, որոնց կյանքը ինքը փրկել էր մի ժամանակ։ Մեջտեղի ձուկը բերանում բռնած մի խեցի է բերում, բերում է, բերում, դնում երիտասարդի առաջին։ Երիտասարդը վերցնում է, տեսնում է՝ ոսկի մատանին մեջը։ Ուրախ-ուրախ մատանին առնում է, տանում տալիս թագավորին, էն հուսով, թե խոստացած պարգևը պիտի ստանա։ Բայց գոռոզ թագավորի աղջիկը հենց որ իմանում է, թե երիտասարդը ծագումով իրեն հավասարը չի՝ երեսը շուռ է տալիս ու մի նոր խնդիր առաջարկում։ Իջնում է այգին ու ինքն իր ձեռքով տասը տոպրակ կորեկ շաղ տալիս, ասում է.

— Մինչև էգուց առավոտ արևի ծագումը պետք է էս կորեկը հավաքես, էնպես, որ ոչ մինը չկորչի։ Թե հավաքեցիր, հո լավ, թե չէ՝ գլուխդ կթռչի։

Այգում նստում է ու միտք է անում երիտասարդը, թե ինչ հնար գործ դնի, որ կարողանա էս մի առաջարկն էլ գլուխ բերի։ Ոչ մի ճար ու հնար չի գտնում ու տխուր-տրտում նստած սպասում է, թե հրես առավոտը լուսին կգան կտանեն գլուխը տալու։

Միտք է անում, միտք, մինչև թմրում է, քունը հաղթում է ու էս մտքի մեջ էլ քնում է։ Առավոտը աչքը բաց է անում, որ տասը տոպրակ կորեկ կողք կողքի դիմհար տված առաջին շարած են, գետնին էլ մի հատ կորեկ չի մնացել։ Դու մի՛ ասիլ՝ էդ գիշեր մրջյունների թագավորն իր անթիվ ու անհամար մրջյուններով եկել է, ու երախտագետ մրջյունները շաղ տված կորեկը հավաքել են, լցրել տոպրակները, իրար կողքի շարել։

Թագավորի աղջիկն ինքն իր ոտով գալիս է այգին, իր աչքովը տեսնում է, որ երիտասարդը իր էս առաջարկն էլ է կատարել, զարմանում է, բայց իր գոռոզությունից չի կոտրվում, ասում է.

— Թեև երկու առաջարկս էլ կատարեցիր, բայց դու չես կարող դառնալ իմ ամուսինը, մինչև ինձ համար չբերես կյանքի ծառի խնձորը։

Երիտասարդը իր օրումը լսած էլ չի լինում, թե ինչ բան է կյանքի ծառը կամ որտեղ է բուսնում։ Վեր է կենում, մի ճամփա ընկնում, գնում, թե՝ որտեղ դուրս կգամ՝ դուրս։

Գնում է, աշխարհքեաշխարհք անց է կենում, մի իրիկուն էլ մտնում է մի անտառ, հոգնած մի ծառի տակ նստում է ու ննջում։ Հանկարծ լսում է, որ գլխի վերևը ծառի տերևները խշխշում են։ Էս խշխշոցն ու վերևից մի ոսկի խնձորի՝ իր բուռն ընկնելը մին է լինում։ Սրա հետ միաժամանակ երեք ագռավ ծառի ծերիցը թռչում իջնում են ծնկներին ու ասում.

— Մենք էն երեք ագռավների ձագերն ենք, որ դու մի ժամանակ սովամահից ազատեցիր։ Երբ մեծացանք ու իմացանք, որ դու կյանքի ծառի խնձորին ես ման գալիս, թռանք, ծովերն անցկացանք, սարերն անցկացանք, հասանք աշխարհքի ծերը, ուր բուսնում է կյանքի ծառը, ու էս խնձորը բերինք քեզ համար։

Երիտասարդը ուրախանում, աշխարհքով մին է լինում, խնձորն առնում է ու բերում տալիս թագավորի աղջկանը։ Թագավորի աղջիկն խնձորն էլ որ տեսնում է, ասում է.

— Էլ խոսք չունեմ։

Խնձորը կես են անում, միասին ուտում, ու էստեղ աղջկա սիրտը լցվում է սիրով դեպի երիտասարդը։ Ամուսնանում են ու երջանիկ, բախտով-թախտով միասին ապրում մինչև իրենց խորին ծերությունը։

Рубрика: քիմիա 7

Գիտելիքի ստուգում

Գիտելիքի ստուգում

    1. Ինչ է ուսումնասիրում քիմիան
  1. Քիմիան ուսումնասիրում է նյութերը, դրանց հատկությունները և բաղադրիչները: 2.Ինչ բնագիտական առարկաներ գիտեք
  2.  Ֆիզիկա,քիմիա,կենսաբանություն,աստղագիտություն,էկոլոգիա,աշխարհագիտություն,բնագիտություն և այլն:
  3. 3.Ինչ է մարմինը,նյութը,բերել օրինակներ
  4. Ֆիզիկական-քար,կտոր,կամ,արծաթ,երկաթ և այլն:
  5. Քիմիական-քանոն,ապակի,համակարգիչ,արձան,բաժակ և այլն:ջ
  6. 4.Անվտանգության կանոնները
  7. Անվտանգության կանոնները
  8.  5.Քիմիական սարքեր և նրանց հետ աշխատելու կանոնները
  9. Քիմիական սարքեր
  10. 6.Նյութի հատկությունները,ֆիզիկական,քիմիական,ֆիզիոլոգիական
  11. Երևույթներ,ֆիզիկան և քիմիական,բերել օրինակներ
  12. Ֆիզիկական-տերևի ընկնեիս,քարը գլորվելիս,ինքնաթիռը երկնքում,ծաղիկը ընկնելիս:
  13. Քիմիական-աղը լուծվեիս,շաքարավազը լուծելիս,շաքարավազը այրվեիս:
Рубрика: քիմիա 7

Գործնական աշխատանք Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Ֆիզիկական և քիմիական երևույթներ

Քննարկվող հարցեր

  1. Ինչ է երևույթը

Երևույթը դա այն է,որը կատարվում է բնությունում:

  1. Որ երևույթն է կոչվում ֆիզիկական,բերել հինգական օրինակներ

Ֆիզիկական երևույթներ դա այն է,որ այդ պահին նոր նյութ չի առաչանում,այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:

Օրինակ՝ տերևի ընկնելը,քամու փչելը,գնդակը ընկնելիս,ապակին կոտրվելիս,ծաղիկը աճելուզ:

  1. Որ երևույթն է կոչվում քիմիական,բերել հինգական օրինակներ

Քիմիական երևույթները դա այն է,որ մենք ստանում ենք նյութեր,այսինքնգույնի,հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում:

  1. Որոնքն են քիմիական ռեակցիաների հատկանիշները:                                Ցանակացած փոփոխություն բնությանմեջ կոչվում է երևույթ: Երևույթները լինում ենֆիզիկական և քիմիական: Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը:

 Ֆիզիզկական երևույթներ` ապակու, կավի, բաժակիկոտրվելը…

Քիմիական երևույթներ` որոնց ժամանակառաջանում են նոր նյութեր` ռեակցաներ:

 Քիմիական առեակցիաների հատկանիշները` գույնի,հոտի համի փոփոխություն, էներգիայի անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում                                                  Գործնական աշխատանք`ֆիզիկական և քիմիական երևույթների ուսումնասիրում

  1. Ֆիզիկական երևույթներ Քիմիական ռեակցիաներ

                                        Հարցեր և վարժություններ 

1 Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: 
2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).]

ա) սառույցի հալվելը

գ) ջրի գոլորշիանալը

բ) պղնձի սևանալը տաքացնելիս

դ) բաժակի կոտրվելը
 3. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ: 

  1. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).  

ա) ջրի եռալը

 բ) արծաթե զարդի սևանալը

 գ) երկաթի ժանգոտվելը 

դ) կաթի թթվելը

  1. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

Քիմիական երակցիանները դա հոտի համի փոփոխություն, էներգիայի  անջատումկամ կլանում, ստվածքի առաջացում և գազի անջատում:

  1. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Պետք է զգուշ լինել,որ նյութերը չթափել:

Տնային առաջադրանքներ

  1. Թարմ պատրաստված մուգ թեյի բաժակի մեջ լիմոնի կտոր դրե՛ք և խառնե՛ք: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 

Փոխվում է հոտը,համը և գույնը:

  1. Բաժակի մեջ կիսով չափ ջո՛ւր լցրեք, ջրում լուծե՛ք կես թեյի գդալ խմելու սոդա և ավելացրե՛ք լիմոն: Ի՞նչ է նկատվում: Երևույթը քիմիակա՞ն է, թե՞ ֆիզիկական: 
  2. Դա քիմիական փորձ է:
    Տնային`սովորել`էջ 40-43,վարժ էջ 44,45-46