Рубрика: ռուսերեն 6 դասարան

Домашняя работа

7 — 11 мая

  • Прочитайте один из рассказов:

«Друг детства»

«Он живой и светится»

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

7(մայիս)

Քննարկիր հետևյալ առակները: Ո՞րն է նրանց գաղափարը: Վերնագրիր առակները:

  1. Տեսնելով Սոկրատին, որը սնվում էր արմատներով, մի մարդ ասաց.

— Եթե դու ծառայեիր մեր թագավորին, դու երբեք չէիր սնվի արմատներով:

— Իսկ եթե դու բավարարվեիր արմատներով, քեզ պետք չէր լինի ծառայել քո թագավորին,- պատասխանեց փիլիսոփան:

Այս առակը ասում է,որ պետք է բավարարվես այնով,որ դու ունես,ոչ թե ուրիշի կամքով ապրել: 

Վերնագիր ՝Ազատություն,թե …..

2.Վաղուց, շատ վաղուց ծերունին իր թոռնիկի առջև բացեց  կյանքի ճշմարտությունը:

— Յուրաքանչյուր մարդու մեջ պայքար է մղվում, որը նման է գայլերի կռվին: Մի գայլը մարմնավորում է չարությունը՝ նախանձ, խանդ, ափսոսանք, եսասիրություն, գոռոզություն, ստախոսություն: Մյուս գայլը՝ բարին՝ համերաշխություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն, հավատարմություն:

Թոռնիկը, մինչև հոգու խորքը հուզված ծերունու բառերից, մտածեց, ապա հարցրեց

— Իսկ ո՞ր գայլն է վերջում հաղթում:

Ծերունին ժպտաց և պատասխանեց.

— Միշտ հաղթում է այն  գայլը, որին դու կերակրում ես:

Ես համաձայն եմ այս առակի հետ,որ դու ում  տալիս ես համերաշխություն, սեր, հույս, ճշմարտություն, բարություն, հավատարմություն նա միշտ հաղթում է,իսկ ում դու տալիս ես նախանձություն, խանդ, ափսոսանք, եսասիրություն, գոռոզություն, ստախոսություն նա միշտ կրվում է :

Վերնագիր՝ Երրկու գայլեր մեկը լավ,իսկ մյուսը վատ

3. Մի անգամ ուսուցիչը հարցրեց երեք աշակերտներին.
— Ինչո՞ւ է կոտրվում պատուհանի ապակին, երբ նրա վրա քար են նետում:
— Որովհետև քարը ծանր է, — պատասխանեց առաջին աշակերտը:
— Որովհետև ապակին փխրուն է,- պատասխանեց երկրորդը:
— Որովհետև ձեռքը, որը նետում է քարը, ուժեղ է, իսկ հարվածը՝ դիպուկ,- պատասխանեց երրորդը:
— Ձեզնից ոչ ոք չտվեց հստակ պատասխան,-ասաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր:
Սովորեք ապրել բաց սրտով, և ոչ մի թշնամաբար արձակված նետ չի կոտրի այն, այլ կանցնի հոգու նուրբ հյուսվածքի միջով:

Ես այս առակի հետ համաձայն եմ:Առակը իմաստը այն էր ,որ պետք է ապրել բաց սրտով ու ուրախությամբ,որ ոչմի վատություն քեզ չդիպչի:

Վերնագիր՝ Ապրիր ուրախ և երջանիկ:

Рубрика: English 6-1 class

English

Yes-ես

tele-թել

hay-հայ-այ

car-քար

snickers-սնիկերս

cow-կով

short-շորտ

march-մարտ

line-լայն

oil-ո՜

mood-մոստ

foot-բութ

mama-մամա

blou-բոլորը

 

 

Рубрика: Պատմություն

Պատմություն Տն.Աշ

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Թվարկել I-III դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել;
1.Հայ ժողովրդի համառ դիմադրությունը Հռոմեական դրածոներին` օտարազգի արքաներին:
Ես ընտրել այս, որովհետև մ. թ. արշալույսը դարձավ Արտաշեսյան թագավորական տոհմի մայրամուտը: Եվ մի քանի տասնամյակ հարևան մեծ ու անկուշտ դրածոներն էին, որ ուզում էին լցնել Հայկական գահի դատարկությունը: Դրա մեջ մեծ եռանդ ունեին Հռոմեական տիրակալները, որոնց դավերով Հայաստանը կորցրել էր իր քաղաքական ու տնտեսական երբեմնի հզորությունը: Հայ ժողովուրդը չէր կարող մոռանալ կատարվածը, և պատահական չէր այն համառ դիմադրությունը, որ ցուցյ էր տրվում Հռոմի դրածոներին` ինչ տոհմի ու ազգության էլ նրանք պատկանէին:
2. Արշակունյանց արքայատոհմի հաստատվելը Հայոց գահին:
Ես ընտրել եմ այս, քանի որ Հռոմի դեմ անընդհատ պայքարում էին հայերը նրանք այդ պատճառով բարեկամություն կնքեցին հարևան Պարթևական տերության հետ: Եվ հայրեը իրենց թիկունքում ունենալով հզորացած Իրանը իրենց պատնեշեց Հռոմեական կայսրությունից և հիմք ստեղծեց Արշակունյանց տոհմի ժառանգ Տրդատի օգնությամբ վերականգնել սեփական թագավորությունը, որը նրանց հաջողվեց:
3. Հռանդեայի պայմանագիր կնքելը
Ես ընտրել եմ այս, որովհետև 63թ.-ին Հռոմը Հռանդեայում կրած պարտությունից հետո արևելքի հրամանատար է նշանակում Կորբուլոնին պատերազմելու և հաշտության բանակչություններ վարելու լիազորությանբ: 64թ.-ին Հռոմեական և հայ պարթևական հրամանատարության միջև կնքվում է այս պայմանագիրը: Պայմանագիրը կնքվում է Հռոմեական բանակի պարտության վայրում` Հռնդայում: Այս պայմանագրով Տրդատը ճանաչվել է հայոց թագավոր, վերականգնվել է Մեծ Հայքի նախկին սահմանները և ինքնուրույնությունը, հռոմեական և պարթևական զորքերը հեռացվել են Հայաստանից, Տրդատը պարտավորվել է մեկնել Հռոմ և թագ ստանալ Ներոնից:
4. Արտաշատի վերականգնումը Ներոնի կողմից արված նվիրատվությունով:
Սա ևս կարևոր իրադարձություն էր, որովհետև գոռոզ կայսրը, որը հանձինս Հայաստանի ցանկանում էր տեսնել Հռոմի պրովինցիա, մեծ շուգով դիմավորեց պարթև Արշակունի գահատոհմի ժառանգին` Հայոց արքա Տրդատին: Նա ևս մեծ տոնակատարություն կազմակերպեց և Հայոց Արտաշատ մայրաքաղաքը, որը ավերել էին Հռոմեական զինվորները վերականգնելու համար նվիրեց 50 միլիոն դինար: Այդ փողով Արտաշատ մայրաքաղաքը դարձավ ավելի գեղեցիկ ու շքեղ:
5. Մծբինի պայմանագիրը:
Ես ընտրել եմ այս, քանի որ ըստ այս պայմանագրի Հայստանը պիտի ազատվեր իր նոր տիրակալներինց`Պարսկաստանից: 297թ.-ին պարթև Ներսեհ արքայից-արքայի բանակը գլխվին ջարդվեց: Ինքը վիրավոր գերի ընկավ: Հուսահատ Սասանյան թագավորն շտապեց Մծբինում հաշտության դաշինք կնքել, որի շնորհիվ ուղիղ 40 տարի Հայաստանը պիտի վայլեր խաղաղության դաշինքը: 

2.Համեմատել մ. թ. ա. II-I և մ. թ. I-III դարերի հայկական իրականությունները:

3.Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով:
Ինձ համար պատմության մեջ փոփոխություն մցրած և ընթացքը փոխած շատ մեծեր կան, բայց բոլորից շատ ես գտնում եմ, որ հայոց պատմության մեջ ամենագլխավորը և զորավորը դա Տիգրան II Մեծն էր: Ըստ իս նա նշանավոր էր նրանով, որ Տիգրան Մեծի օրոք մենք ունեինք Միջերկրական ծովից մինչև Կասմից ծովն ընկած հայրենիք: Տիգրանն էր, որ միավորեց բոլոր Հայկական հողերը: Նա ավարտեց պապի` Արտաշեսի սկսված և անավարտ թողած գործը: Իզուր չէ, որ նրա մասին գրեցին ու դեռ գրվում են օտարերկրյա հեղինակների կողմից օպերաներ և վեպեր: Ք. ա. 95թ.-ին հայկական գահ բարձացած Հայաստանի ամենանշանավոր պատմական դեմքերից մեկն էր Տիգրան Մեծը: Տիգրան II-ը մինչև գահ բարձրանալը պատանտ էր պարթևների մոտ: Նա սահմանակից գավառներից 70 հովիտ պարթևներին զիճելով ազատվում է պատանտությունից և վերադառնալով հայրենիք 45 տարեկանում դառնում է թագավոր: Նրա օրոք երկիրը հասնում է իր քաղաքական հզորության ամենաբարձր կետին և դառնում առաջավոր Ասիայի հզոր տերություններից մեկը: Նա պետական-վարչական ու ռազմական բացառիկ ունակություններ ունեցող դիվանագիտական հմտությամբ օշտված տաղանդավոր և եռանդուն զորավար-միապետներից մեկն էր: Նա շուտով դառնում է արևելքի խոշոռ նվաճողներից ու դաժան բռնապետներից մեկը: Նա նախ զարգացնում է բանակը օգտագործելով հայ ստրկատիրական ավագանին, երկրի տնտեսական հնարավորությունները, կոտակված պաշարները կարողանում է կարճ ժամանակամիւջոցում ստեղծել ժամանակի մեծ և ուժեղ բանակենրից մեկը: Նրա օրոք բանակում հետևակ կռվողները-դարձան ձիավոր: Երբ բանակը մի ետղ էր հավաքվում նրանց վահանակների ու զենքերի փայլատակումից բախչում էր թշնամին: Հայաստանի հզորացման մեջ նրա օրոք կարևոր դեր խաղաց հայ ժողովրդի կազմավորման գործընթացի ավարտումը և հայկական հողերի միավորումը մի միասնական պետությաքն կազմի մեջ: Իմ կարծիքով տիգրանը կարողացավ հասնել մեծ հաջողությունների և որոշակի փոփոխություններ մցնել պատմության մեջ, որովհետև նա լավ էր հասկանում, որ երկրի ուժը ոչ միայն ժողովրդի միավորումն էր, այլև ամրապնդումը կենտրոնական իշխանության ներքո: Նա համախմբվում էր միևնույն լեզվով խոսող մարտիկների վստահելի մադրկանց և ուներ համախմբված կայուն ու մարտունակ բանակ: Քանի որ մենք գիտենք, որ բանակի կազմավորումով ավարտվում է պետության կառուցումը: Տիգրանը կարողացավ բանակաշինությամբ հետագայում 25 տարվա նվաճումներով ստեղծել հզոր պետություն: Նա նաև շինարար արքա էր: Զգալով, որ այդ հզոր երկրի մայրաքաղաք Արտաշատը մնացել էր հյուսիսում, իսկ Անտիոկը, որտեղ նստած էր իրնքը դուրս էր երկրից, ոորոշեց կառուցել նոր մայրաքաղաք` Տիգրանակերտը, որը կառուցեց Աղձնիք նահանգում, որտեղ ինքն օծվել էր թագավոր: Ռազմական բռնի ուժով ստեղծավ այս պետությունը պահելու համար Տիգրանը ստեղծեց փոխարքայություններ, որտեղ կառավարում էին իրեն հարազատ մարդիկ: Տաղանդավոր դիվանագետ, պետական և ռազմական գործիչ Տիգրան II մեծի 40-ամյա կառավարման տարիները <<95-ից 55>> նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական և մաշակույթային վերելքով, Հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: Մեծ Հայքի հպատակ ու դաշնակից երկրներից` Պարթև Արշակունիները արքայից-արքա տիտղոսը զիճեցին Հայոց թագավորին և նրա ժառանգներին: Նրա խելամիտ քայլով Մեծ Հայքը պահպանեց իր տարածքները, ժողովուրդը փրկվեց կորժանումից և շարունակեց խաղաղ ապրել: Սա ցույց է տալիս Տիգրանի մեծ դիվանագետ լինելը, իսկ Տիգրանի հարգված և ճանաչված լինելու մասին խոսում է այն փաստը, որ հռոմը գերադասեց պայմանագիր կնքել ծերունի հոր, քան թե երիտասարդ որդու հետ: Կարդալով Տիգրանի թե’ նվաճումենրը, և թե’ բոլոր քայլերը գտնում եմ, որ նա ժամանակի հզորներից մեկն էր հավասար Մակեդոնացուն, Կեսարին և հետագայում պատմության մեջ իրենց ուրույն տեղը ուենցած այն մեծերին, որոնց շնորհիվ երկրները ունեցել են, որոշակի դիրք և հզորություն պատմության մեջ: 

4.Ուսումնա-հետազոտական աշխատանքների թեմաները՝ «Հռոմեական պատմության առանձնահատկություն՝ եռապետություններ», «Հին աշխարհի կայսրությունները», «Հռոմեական կայսրեր. հանճարեղ և հիվանդ», «Ստրուկների պայքարի գագաթնակետը. Սպարտակի ապստամբությունը», «Կրոնը Հին աշխարհում», «Քրիստոնեության ակունքները և առաքյալները», «Հին Հռոմի ճարտարապետությունը և շինարարական տեխնոլոգիաները», «Վերգիլիոսը և նրա «Էնեական» պոեմը», «Քվինտոս Հորացիոս Փլակոս. Հռոմեական գրականության գագաթներից մեկը», «Ճարտասանական արվեստն անտիկ աշխարհում», «Պլինիոս Ավագ. Հանրագիտակ գիտնականը», «Պարթև Արշակունիները հայոց գահին», «III դարի հայ-պարսկական պատերազմները», «Տրդատ և Գրիգոր. առասպել և իրականություն»

Рубрика: Պատմություն

Հետազոտական աշխատանք

«Տիգրան Մեծ. կայսրապաշտությունից հայրենապաշտություն»

Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծը (հայտնի նաեւ որպես Տիգրան Բ)՝ հայոց թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։ Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։

Նրա հզորանալն աստիճանաբար սկսում է անհանգստացնել Հռոմին՝ ժամանակի հզորագույն կայսրությանը։ Մի շարք ճակատամարտերի ու ձգձգվող պատերազմական դրության հետեւանքով Տիգրանն ի վերջո պարտություն է կրում հռոմեական մեծ զորավար Պոմպեոսից, սակայն, այնուամենայնիվ, պահպանում է հռոմեացի ժամանակակիցների հարգանքը եւ մինչեւ մահը շարունակում կառավարել Հայքը՝ գահը փոխանցելով որդուն՝ Արտավազդին։

Հետաքրքիր փաստ

Իր պատկերը կրող դրամների վրա Տիգրան Մեծի թագին պատկերված է մի աստղ, որն ըստ ենթադրությունների՝ ոչ այլ ինչ է, քան Հալլեի գիսավորը, որը երեւացել էր նրա գահակալության ընթացքում։

Рубрика: Պատմություն

Հետազոտական աշխատանք

«Տրդատ և Գրիգոր. առասպել և իրականություն»
Տրդատ Գ-ն սկզբում թշնամանքով էր վերաբերվում քրիստոնյաներին: Հալածանքների ենթարկվեց անգամ նրա մերձավորներից Գրիգոր Պարթևը, որը հրաժարվել էր պսակներ դնել Անահիտ աստվածուհու արձանին:

Նա կտտանքների ենթարկվեց և նետվեց Խոր Վիրապի արքունի բանտ, որտեղ մնաց 15 տարի: Գրիգոր Պարթևի բանտարկության 13-րդ տարում Հայաստան եկան քրիստոնեության քարոզիչ Հռիփսիմյանց կույսերը՝ Հռիփսիմեն, Գայանեն և նրանց ընկերուհիները: Այս տարիների ընթացքում քրիստոնյաների նկատմամբ Հայոց թագավորի վերաբերմունքն աստիճանաբար մեղմացել էր: Սակայն, Դիոկղետիանոս կայսեր պահանջով Հայոց թագավորն ստիպված եղավ հալածել Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց կույսերին, որոնց մեծ մասը զոհ գնաց դրան: Սակայն Հռիփսիմյանց կույսերի նահատակության տարում Գրիգոր Պարթևն ազատվեց Խոր Վիրապի բանտից, իսկ քրիստոնյաները դադարեցին հալածվել:

Տրդատ արքան արդեն մտմտում էր քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու մասին: Ազատություն ստացած Գրիգորին թույլ տրվեց Վաղարշապատում Հռիփսիմյանց կույսերի նահատակության վայրերում մատուռներ հիմնել, որոնց վրա VII դ. նրանց անուններով եկեղեցիներ կառուցվեցին:

 

Ստրուկների պայքարի գագաթնակետը. Սպարտակի ապստամբությունը

 

Սպարտակը գլադիատոր էր հին Հռոմում, ծնվել էր Մ․ Թ․ Ա․ 109թ-ին Ապպենինյան թերակղզում։ Նա թագավորական ընտանիքից էր, և հռոմեացիները նրան գերավարել էին և դարձրել գլադիատոր։ Այդ պատճառով էլ նա ըմբոստ էր։
Գլադիատորները այն ստրուկներն էին, որոնց իրար հետ կռվեցում էին (երբեմն էլ կենդանիների)։ Նրանց կռվելիս վերևում նստած կայրերը նայում էին ու հաճույք ստանում։ Ըստ երևույթին, այդ սովորույթը փոխ էին առել իրենց նախնիներից՝ էտրուկսներից։ Կաին հատուկ բանտ-դպրոցներ, որտեղ սովորեցնում էին գլադիատորներին՝ որպեզի դառնան ճարպիկ  ու ուժեղ։ Նրանց կռվեցնում էին անֆիթատրոններում (օրինակ՝ Կոլիզեումում) և կռվի ժամանակ նրանց ոչ միայն կայսրն էր դիտում, այլ ուրիշ հարուստներ և պաշտոնյաներ։
Մ. Թ. Ա. 74 թվականին Սպարտակի գլխավորությամբ մոտ 70 ստրուկ փախել է Կապուա քաղաքի գլադիատորների բանտ-դպրոցից և թաքնվել Վեզուվ լեռան վրա: Ապստամբների ջոկատը համալրելով փախստական ստրուկներով` Սպարտակը հետագայում ստեղծել է ավելի քան 70-հզ-անոց կազմակերպված բանակ: 
Մ. Թ. Ա. 72 թ-ին ապստամբները ջախջախել են առանձին գործող կոնսուլական 2 բանակ: Այնուհետև Սպարտակն Ադրիատիկ ծովի ափով շարժվեց հյուսիս՝ ըստ երևույթին նպատակ ունենալով ապստամբած ստրուկներին դուրս բերել Հռոմից: Մուտինայի ճակատամարտում պրոկոնսուլ Կասսիոսի զորքին պարտության մատնելուց հետո շարժվել է հարավ:
Հռոմում Սպարտակի դեմ պայքարելու համար հավաքվել էր 6 նոր լեգեոն, հրամանատար էր նշանակվել հայտնի զորավար Մարկոս Կրասոսը, որը հետապնդել էր Սպարտաի խմբին՝ առանց մարտի: Սպարտակը պայմանավորվել էր կիլիկեցի ծովահենների հետ՝ նավեր վարձակալելու և Սիցիլիա տեղափոխվելու մասին: Սակայն երբ ապստամբները հասել են Մեսինայի նեղուց, ծովահենները դավաճանել էին Սպարտակին ու մատնել նրանց հռոմեացիներին:
Սենատը Սպարտակի դեմ է ուղարկել նաև Հռոմից վերադարձող Գնեոս Պոմպեոսի բանակը և Թրակիայից եկած Մարկոս Լուկուլլոսի ջոկատը: Հռոմեական բանակների միավորումը կանխելու համար Սպարտակը շարժվել է Կրասոսի դեմ:
Մ. թ. ա. 71 թ-ի գարնանը տեղի ունեցած վճռական ճակատամարտում Սպարտակի շուրջ 60-հզ-անոց բանակը ջախջախվել է: Մոտ 6 հզ. ապստամբների էլ հռոմեացիները շրջապատել էին Կապուտա–Հռոմ ճանապարհին: Այդ մարտում զոհվել է նաև Սպարտակը:
Սպարտակի ղեկավարած ապստամբությունը մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային մշակույթի վրա։
Рубрика: Без рубрики

Ճշմարիտ և կեղծ ասույթներ

Օրինակ՝ ճշմարիտ են հետևյալ պնդումները.
ա) Քառակուսու կողմերն իրար հավասար են:
բ) Արևը ծագում է արևելքում:
գ) Երկուսին գումարած երկու հավասար է չորսի:
Կեղծ է հետևյալ պնդումը.
դ) Վագրը բնակվում է հյուսիսային բևեռի մոտակայքում:

Դիտարկենք ևս երկու պնդում.
ե) Հանդիպած մարդկանցից առաջինի աչքերը կապույտ էին:
զ) Բազկաթոռը սովորաբար առավոտյան հաչում է։
Այս պնդումներից ե)-ն կարող է լինել ճշմարիտ կամ կեղծ, իսկ զ)-ն
անիմաստ է։
Այն պնդումը, որը կարող է լինել կա՛մ ճշմարիտ, կա՛մ կեղծ, մաթեմատիկայում կոչվում է ասույթ։ Բերված պնդումներից ասույթներ են ա)-ն, բ)-ն, գ)-ն, դ)-ն, իսկ ե)-ն և զ)-ն ասույթներ չեն։

Ասույթները նշանակում են լատիներեն մեծատառերով՝ A, B, C, P, Q … Z։ Երկու ասույթներից կարելի է կազմել նորը, օրինակ՝ այսպիսին. A կամ B։ Այդ նոր ասույթը նշանակվում է A∨B և կոչվում է տրամաբանական «կամ» (դիզյունկցիա)։
Եթե A ասույթն է «Համերգը սկսվում է երեկոյան ժ. 7-ին», իսկ B-ն՝ «Համերգը սկսվում է երեկոյան ժ.8-ին», ապա A∨B նշանակում է «Համերգը սկսվում է երեկոյան ժ. 7-ին կամ 8-ին»։

Ասույթների հարաբերությունները պատկերում են աղյուսակի միջոցով, որը ցույց է տալիս, թե երբ է հարաբերությունը ճշմարիտ (ճ), իսկ երբ՝ կեղծ (կ)։

Լայնորեն օգտագործվում է նաև ասույթների A∧B հարաբերությունը, որը կոչվում է տրամաբանական «և» (կոնյունկցիա)։ Երկու A և B ասույթների A∧B հարաբերությունը ճշմարիտ է այն և միայն այն դեպքում, երբ ճշմարիտ են A-ն և B-ն միաժամանակ։

Եթե տրված է A ասույթը, ապա նրա ժխտում է կոչվում «Կեղծ է, որ A» ասույթը։ Այն նշանակվում է (ոչ A) Â նշանով։
Հարցեր եվ վարժություններ

  1.  Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
    ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։
    բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
    գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։
    դ) Գիրքն սկսել է քայլել։
    ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։
    զ) Ծառերը ծաղկում են գարնանը։
  2.  Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
    ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
    բ) Քարը փետուրից թեթև է։
    գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։
    դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։
    ե) Նարդի խաղում են չորսով։
    զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30O-ի։
  3. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
    ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
    բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
    գ) Ապրիլին ձյուն է եկել։
    դ) Լիճը թռել է տիեզերք։
    ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։
    զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։
  4. Բերե՛ք կեղծ և ճշմարիտ ասույթների երկուական օրինակ։
  5. կեղծ
  6. Կատուն կարողանում է խոսալ:
  7. Ամեն մի օր 10 ժամ է:
  8. Ճշմարտություն
  9. Մարդիկ կարողանում են քայլել:
  10. Ծառերը ծաղկում են գարնանը:
  11.  Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
    ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
    B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
  12. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվով:
    բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
    B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
  13. A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը և 5 թիվը:
    գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
    B. Աշակերտը ուշացել է դասից։
  14. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը և ուշացել է դասից:
    դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
    B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
  15. Կիրակի օրը մառախուղ է լինելու կամ մառախուղ:
  16. Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
    ա) A. Խնձորը մեծ է։
    B. Խնձորը կանաչ է։
  17. Խնձորը մեծ է և կանաչ:
    բ) A. Շենքը բազմահարկ է։
    B. Շենքը շքեղ է։
  18. Շենքը բազմահարկ է ու շքեղ:
    գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
    B. Հայրիկը թատրոն է գնացել։
  19. Մայրիկը թատրոն է գնացել և հայրիկնել:
    դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
    B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
  20. Ինքնաթիռը ժամանել է Երևան ժամը 17-ին:
  21. Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
    ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
  22. Գնացքը կայարան է ժամանել չուշացումով:
    բ) Գիրքը հետաքրքիր է։
    գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
    դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
    ե) Աշակերտը լուծեց խնդիրը։Կրկնենք անցածը
  23. Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.
    ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3),
    բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)։
  24. Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչ­յուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։
  25. Թենիսիստներից մեկը 35 խաղերից հաղթել է 24-ում, իսկ մյուսը 25 խաղերից հաղթել է 12-ում։ Ո՞ւմ արդյունքն է ավելի լավ (եթե հաշվի առնենք շահած խաղերի քանակի հարաբերությունը բոլոր խաղերի քանակին)։
  26.  Երկու շրջանագծերի շառավիղները 3 սմ և 6 սմ են, իսկ նրանց կետերի ամենամեծ հեռավորությունը հավասար է 20 սմ-ի։ Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը։
  27. Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞
    մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։
    980. Լուծե՛ք հավասարումը.
    ա) x – 4 = 2x + 5, գ) –5x – 11 = –x – 3, ե) –x + 3= 3x + 4։
    բ) 3x + 1 = x – 7, դ) 2 + x =  2x,