Մայրենի

Մայրենի

Առանձնացրու նախադասությունները, կետադրիր:

ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ նրանցից մեծ մասն ասելիք չուներ բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում  որպեսզի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային այդ ձկներից մեկն ասաց  որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել մյուս գուրու ձուկը սովորեցրեց  որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի երրորդն ավելացրեց միակ միջոցը անընդհատ կրկնելն է   ռամ-ռամ-ռամ    միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը   հոգնելով տարբեր ուսմունքներից   ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու    և այնտեղ նա հանդիպեց մի ծեր  ոչ մի բանով աչքի չընկնող ձկան  նա ասաց ձուկ-պրպտողին հիմարիկ  գվկիանոսը  որը դու փնտրում ես  քո շուրջ է դու էլ ես օվկիանոսի մի մաս  չնայած որ չես նկատում դա այն քո մեջ է  քո շուրջ  և դու   նրա սիրելի մասնիկն ես

Վերլուծիր ստացված առակը.

Ձուկը գնաց տարբեր իմաստունների մոտ:Նրանցից մեծ մասն ասելիք չուներ, բայց նրանք ամեն տեսակ անհեթեթույթուններ էին ասում,որպեսզ՜ի հիմարների աչքերում մեծ ուսուցիչներ երևային:Այդ ձկներից մեկն ասաց,որ օվկիանոսին հասնելու համար պետք է աշխատել անթերի, լողացող ձկների ութնապատիկ ճանապարհի առաջին աստիճանին դիրք զբաղեցնել:Մյուս գուրու ձուկը սովորեցրեց,որ օվկիանոս տանող ճանապարհը պայծառատես ձկների աշխարհների ուսումնասիրություններում կգտնի:
Երրորդն ավելացրեց.

-Միակ միջոցը անընդհատ կրկնելն է՝ռամ-ռամ-ռամ.միայն այդ դեպքում կբացվի ճանապարհը:Հոգնելով տարբեր ուսմունքներից՝ ձուկը լողաց ջրիմուռներում հանգստանալու, և այնտեղ նա հանդիպեց մի ծեր, ոչ մի բանով աչքի չընկնող ձկան:Նա ասաց  ձուկ-պրպտողին.

-Հիմարի′կ,օվկիանոսը, որը դու փնտրում ես, քո շուրջ է:Դու էլ ես օվկիանոսի մի մաս, չնայած որ չես նկատում դա:Այն քո մեջ է,քո շուրջ , և դու նրա սիրելի մասնիկն ես:

Առակի իմաստը

Առակը ասում էր,որ դու պետք ես քո մեջ փնտրես ,ոչ թե դրսում: 

 

Домашняя робота

Домашняя робота

– Я забыл _____________.

а) учебник.

б) учебника.

в) учебнику.

– Ты любишь играть ___________?

а) футбол

б) в футбол

в) футболом

– ____ ты хочешь стать?

а) Кому

б) Кого

в) Кем

– Пожалуйста, позвони ________.

а) маму.

б) мамой.

в) маме.

– Я сейчас иду ___________.

а) аптека.

б) в аптеку.

в) аптеку.

– Это моя сестра. ____ 15 лет.

а) ей

б) мне

в) её

– Мы часто говорим _____________.

а) о спорте.

б) спортом.

в) спорт.

Օրինակ՝
Բոլորին  ծանոթ է իրավիճակը, երբ խանութում գնված ապրանքների գինը կազմում այսպիսի տասնորդական թիվ, ինչպսին է 1560,851 դրամը։ Իհարկե մենք չենք կարող վճարել ճշգրիտ գումարը, և կլորացնում են թիվը։

Գոյություն ունեն թվերի կլորացման մի քանի տարբերակ՝ պակասորդով, հավելորդով ևն․․․․․․

Պակասորդով կլորացման դեպքում տրված թիվը փոխարինում ենք ավելի փոքր թվով: Այդ պատճառով ասում են, որ կլորացումը կատարվեց պակասորդով մինչև տասնորդականների կարգը։

Օրինակ՝  538,816 թիվը կարելի է կլորացնել նաև պակասորդով , կստանանք 538,8։
538,816 հավելուրդով՝ համարելով, որ 538,816538,9: Այս դեպքում մոտավոր թիվը կստացվի  տրվածից մեծ:

Մինչև տվյալ կարգը հավելուրդով կլորացման ժամանակ բոլոր թվանշանները, որոնք թվի գրառման մեջ գրված են տվյալ կարգից աջ, փոխարինվում են զրոներով, իսկ տվյալ կարգի թվին գումարվում է մեկ:

Մենք կատարեցինք նույն թվի կլորացում երկու եղանակներով՝ 538,800=538,8538,816538,9:

Նախընտրելի է այն կլորացումը, որի ժամանակ ստացված թիվը տրվածից հնարավորինս քիչ է տարբերվում (դիտարկված օրինակում նախընտրելի է կլորացումը պակասորդով): Դրա համար պետք է վարվել հետևյալ կերպ՝   

1) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 0,1,2,3,4 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում պակասորդով,

2) եթե թվի գրառման մեջ տվյալ կարգից աջ գրված են 5,6,7,8,9 թվանշաններից մեկը, ապա պետք է կատարել կլորացում հավելուրդով:

Առաջադրանքներ

1․ Կատարի՛ր թվերի կլորացում․

145,6 — qsssssssssssssssssssss    3,67 ;   3,65 ;        24,6  ;  25,6          756,48    ; 755,48 ;
56,81 —   56,9  ;     11, 54;  21,54     77,5   ; 77,22;  87,625; 1245,5678; 254,459

2․ Տասնորդական կոտորակը գրե՛ք սովորական կոտորակի տեսքով.

ա) 3,87=387,100       գ) 137,56=13756,10000      ե) 1,001=1001,1000       է) 3,5978=35978,10000

բ) 16,99=1699,1000     դ) 0,003=0003,1000     զ) 37,1=371,100          ը) 74,0938=740938,100000

3․ Կատարե՛ք գումարում.

ա)(–1,2) + (–3,4), գ) (–0,37) + (–6,23), ե) (–1,001) + (–2,456),

բ) (–8,75) + (–1,25), դ) (–4,38) + (–2,04), զ) (–18,203) + (–0,411)։

4․ Համեմատե՛ք կոտորակները.

ա) 3,853 և 2,64 , դ) 15,899 և 14,9 , ե) 78832,91 և 78732,91 ,

բ) 72,93 և 73,851 , գ) 0,382 և 0,45 , զ) 663,0001 և 663,0002 ։

5․Կատարի՛ր բաժանում․

ա) 1000 ։ 0,25 ,     դ) 1295 ։ 0,37 ,          է) 888 : 0,37,

բ) 169 ։ 1,3 ,          ե) 276 ։ 2,3 ,               ը) 302 : 0,2 ,

գ) 7920 ։ 3,6 ,        զ) 10572 ։ 8,81 ,         թ) 4451 : 44,51։

6․ AB հատվածը C կետով բաժանվում է AC և CB երկու հատվածների։ CB հատվածի երկարությունը AC հատվածի երկարության 2/3-ն է։ Գտե՛ք AB հատվածի երկարությունը, եթե CB հատվածի երկարությունը 24 սմ է։

Լրացուցիչ առաջադրանքներ

7․ Որքա՞ն ժամանակում ժամացույցի ժամի սլաքը կպտտվի ուղիղ անկյան չափ և որքա՞ն  ժամանակում՝ փռված անկյան չափ, իսկ րոպեի սլա՞քը։

8․ Արույրը 60 % պղնձի և 40 % ցինկի համաձուլվածք է։ Արույր պատրաստելու համար վառարանի մեջ դրել են ցինկ և 210 կգ պղինձ։ Որքա՞ն ցինկ են դրել վառարանի մեջ։ Որքա՞ն արույր կստացվի։

9․ Քառակուսու պարագիծը նրա կողմից մեծ է 96 սմ-ով։ Գտե՛ք քառակուսու մակերեսը։

10․Բրինձը պարունակում է 70 % օսլա, իսկ գարին՝ 60 %։ Որքա՞ն գարի պետք է վերցնել, որպեսզի ստացվի այնքան օսլա, ինչքան ստացվում է 6 կգ բրնձից։

11․ Նավակը մի նավակայանից մյուսն է հասել կես ժամում՝ ընթանալով 1200 մ/ր արագությամբ։ Վերադառնալիս նա ծախսել է 20 ր-ով ավելի։ Նավակի արագությունը վերադառնալիս որքանո՞վ է փոքր եղել։

Մայրենի

Մայրենի

1. Կարդալ, դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել :

չընաշխարհիկ-Անզուգական, սքանչելի, աննման, անգյուտ, հազվագյուտ, անզուգակից, չքնաղ, երկնային

զըրահ-Պահպանակ, լանջապան, լանջապանակ, լանջապահ, լանջակալ

ամեհի-Անսանձ, սանձակոտոր, սանծազերծ, անզուսպ, վայրագ, կատաղի, մոլեգին, խոլ, խոլական, (հնց.) խստերախ, խստերասան, ստամբակ, խեռ, կարծրերախ:

կիտված-Արծնապակի, էմալ

Դըրանիկներ-Արքունի պաշտոնյա

նաժիշտներ-Սպասավորուհի, աղախին

բազկի-Վայրի ճակնդեղ, ճակնդեղուկ, բազկեկ, բազկուկ

2. Համառոտ պատմել:

Կար մի թագավոր,նա ուներ դուստր: Մի օր ես թագավորը որոշում է կազմակերպել մի մրցույթ,իսկ ով մրցույթին հաղթի կդառնա փեսա,բայց  աղջիկը համաձայն չէ ամուսնսնսլ ինչ որ մի սրիկայի  հետ,կարող է այդ սրիկան ուժեղ լինի և հաղթի այս մրցույթում: Աղջիկը ասաց,ես կամուսնանամ այն տղամարդու հետ, թե ով  կբերի անշեչ հուր: Բոլոր տղաները գնում են անշեչ հուր գտնելու: Տարիներ են անցել և նրանք այդպես էլ չկարողացան բերել անշեչ հուրը: Աղջիկը հորը ասեց, թե ինչու իմ կյանքի տղամարդը չի գալիս, այդքա՞ն դժվար է գտնել անշեչ հուր հայրիկ : Այդպես նա տարիներով չի գալիս, աղջիկը շատ է տխրում և սկսեց լացել, այնքան է լացել, որ նրա արցունքներից լիճ է կառուցվել, անունը Փարվանա էին դրել: Ասում են, որ այն Փարվանա թիթեռները, որ գիշերվա մթին  հուր են փնտրում, դրանք այն տղաներն են, որ շտապելուց են առել և ամեն անգամ գիշերվա խավարում, աննհնթադ մտնում են հրի մեջ, որ տանեն աղջկան, բայց այրվում են հրում և այդպես  ամեն անգմա չեն կարողանում անշեչ հուրը հասցնել աղջկան :

3. Անգիր սովորել առաջին մասը:

ՓԱՐՎԱՆԱ

I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:Փարվանա արքան մի աղջիկ ուներ.

Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,

Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ

Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:
— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,

Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…

II
Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի

Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,

Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի

Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:

Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն

Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,

Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից

Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:

Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին

Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—

Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, մենք երկընքից

Վեր կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:

Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան

Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.

Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…

III

— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,

Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:

Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:

Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.

Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին

Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:

— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,

Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:

IV
Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի

Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,

Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:

Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:

* * *
Ասում են, էն թիթեռները,

Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,

Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝

Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Կրկնենք անցածը

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ

Ինչի՞ է հավասար 1,73 , 2,563 , 0,82 , 11,729 , 1,6 , 529,1 , 837,2, 61,9, 0,01 թվերից
ա) ամենամեծի և ամենափոքրի գումարը

837,21
բ) 2-րդ և 5-րդ թվերի գումարն ու արտադրյալը

4,163

4,1008

Խորանարդի բոլոր կողերի երկարությունների գումարը 132 սմ է։ Գտե՛ք նրա ծավալը։

132.132.132=2299968

*-ի փոխարեն տեղադրիր ճիշտ թիվը․
ա) 8 ·13, + 3 = 14, 625 դ) 3·10,3 – 57 = 88,       է) 6 = 11 – 1,5 ,բ) 3·3,1 + 7 = 10,        ե) 6 + 7· = 16,         ը) 18 = 9·* – 13:
գ) 5 ·* – 10 = 2,         զ) 4·* = 48,

Քանի՞ օր է 3 միլիոն ժամը։

Հաշվիր.
83,05:0,1=       367,1:0,1=        1,784։0,01=         85,74։0,01=       84,26•0,01=         675,78։0,1=       6,695։0,001=       8,981։0,0001=      51,68։0,1=       9,78։0,01=   73,8։0,01=           22,14։0,1=        2,745։0,0001=        92,348։0,001 =   74,174։0,001=    75,7:0,01=     10,4:0,1=       203,16:0,1=

Լրացուցիչ առաջադրանքներ

Կատարե՛ք գործողությունները.
ա) (283 ⋅ 63 + 26650 ։ 13) ⋅ 4 – 182;
բ) (20808 ։ 18 – 89112 ։ 1128) ⋅ 5;
գ) 23056 – (15300 + 185) ։ 163;
դ) (41000 – 8512) ։ 262 + (261 ։ 29) ⋅ 30։

Քանի՞ ժամ է 100 շաբաթը։

Արտահայտե՛ք՝
ա) գրամներով. 10 կգ 20 գ, 16 տ 5 ց 30 կգ 8 գ.
բ) մետրերով. 150 կմ, 10 կմ 30 մ։

Ո՞րն է ավելի քիչ՝ 150-ի 80 %-ը, թե՞ 100-ի 120 %-ը։

Գրքում կա 400 էջ։ Նրա էջերի 54 %-ը քանի՞ անգամ է շատ նրա էջերի 18 %-ից։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե գրքում լինի 300 էջ։

Արաքս գետի երկարությունը 1072 կմ է։ Ի՞նչ երկարություն կունե­ նա այդ գետի պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 5000000 է։

Քանի՞ տոկոսով կմեծանա քառակուսու պարագիծը, եթե նրա կողմը մեծացնենք 10 %-ով։

Մայրուղու երկարությունը 660 կմ է։ Ի՞նչ երկարություն կունենա այդ մայրուղու պատկերումը քարտեզի վրա, որի մասշտաբը 1 ։ 2750000 է։

Տեղանքում 625 մ երկարություն ունեցող հատվածին հատակա­գծում համապատասխանող հատվածի երկարությունը 5 սմ է։Որքա՞ն է երկու կետերի հեռավորությունը տեղանքում, եթե հա­տակագծում համապատասխան կետերի հեռավորությունը 10 սմ է։

Ուղղանկյունաձև խաղահրապարակի կողմերի երկարությունները հատակագծում 4 սմ և 10 սմ են։ Որքա՞ն է այդ խաղահրապարակի երկարությունը, եթե նրա լայնությունը 18 մ է։

Մանրակի լայնությունը 1 ։ 5 մասշտաբով գծագրում 8 սմ է։ Որքա՞ն
կլինի այդ մանրակի լայնությունը 1 ։ 4 մասշտաբով գծագրում։

Հովհաննես Թումանյան կարոտ

Հովհաննես Թումանյան կարոտ

Սըրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ․
Ա՜խ, ի՜նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ։
Միայն թե տեսնեմ
Պատկերըդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՜նց եմ կարոտել։