Рубрика: մաթեմատիկա 6-1 դասարան

մաթեմատիկա

Սիրելի 6 – րդ դասարանցիներ, ողջույն:  Մենք շարունակում ենք «Մաթեմատիկայի դաս ագարակում» նախագծի երրորդ փուլը. ծանոթանում ենք մեր տարեկիցների կազմած խնդիրներին, փորձում ենք լուծել այդ խնդիրները և նաև կարիքի դեպքում առաջարկություններ ենք անում խնդիրները ավելի կատարելագործելու վերաբերյալ:  Ուշադիր ենք կարդում խնդիրները՝ մենք նաև ստուգում ենք մեր տարեկիցների գրածը:

Լինդա Մելիքյան 

Շնաձկան խնդիր
Մի օվկիանոսում կար 346 շնաձուկ: Այդ շնաձկներից 75-ը լողացին և գնացին որսի, 3-ը սատկեցին, 5-ը իրենց ճանապարհը կորցրեցին, իսկ 9-ը հետ վերադարձան: Հարց. քանի՞ շնաձուկ մնաց օվկիանոսում:

Լուծում

346 

Ռուբեն Մովսիսյան 

Անտառում երեք հովազ ​որս են անում և օրվա վերջում հաջողվում է միասին որսալ 12 եղնիկ, որոնցից 7 -ը ձագ է, իսկ 5-ը մեծ եղնիկ: Առաջին հովազը օրական ուտում է ​եղնիկների 1/6 մասը, իսկ երկրորդը առաջինից 3 անգամ շատ: Երրորդ հովազը քանի՞ եղնիկ է ուտում:  Ո՞ր հովազն է ամենաշատը ուտում:  Ի՞նչ կարող ես ասել ամենաշատ կերած հովազի մասին:

Լուծում

2-րդ

Իսկ հիմա այցելում ենք Կարինե Գոմցյանի և Կարեն Խադիշյանի բլոգները և փորձում լուծել իրենց կազմած խնդիրները:

Реклама
Рубрика: մաթեմատիկա 6-1 դասարան

Կրկնություն

Թիվը ներկայացնել տասնորդական կոտորակի տեսքով․
imag0445_1

3/10, 217/100, 70/10, 4/10, 5375/10000, 275/100

Կատարեք գումարում և հանումIMAG0448_BURSTSHOT002_1.jpg

Ա)-22,37
Բ)-4,900
Գ)-1,4007
Դ)-12,743
Ե)-29,892
Զ)-14,42
Է)
Ը)-0,173
Թ)-5,28
Ժ)-123,56
ԺԱ)
ԺԲ)-27,577

Հաշվել հարմար եղանակովIMAG0450_1.jpg

Ա)-37  13/28
Բ)-30  7/23
Գ)-43 
Դ)-20
Ե)-3  143/195
Զ)-87  29/330
Է)-7  1766/16170
Ը)
Թ)-200  2/7
Ժ)-4 2/46

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

13 (դեկտեմբեր) Սուրբ Ծննդյան հեքիաթ

Քեզ մի հեքիաթ կպատմեմ, որ լսել եմ Բեթղեհեմի մոտ ապրող ուղղափառ արաբներից: Հեռու հեռավոր ժամանակներում՝ Քրիստոսի ծնունդից շատ առաջ, Բեթղեհեմում Հեսսե անունով մի մարդ էր ապրում՝ Օբեդի որդին՝ Բոոսի և Հռութի թոռը: Հեսսեն ութ որդի ուներ, որոնցից ամենակրտսերի անունը Դավիթ էր: Նա հովիվ էր և բեթղեհեմյան ոչխարներն էր արածեցնում: Սուրբ Գիրքն ասում է, որ նա խարտյաշ էր ու գեղեցիկ (Ա Թագ. 16:12): Այդ երիտասարդ, գեղեցիկ հովիվը շատ ուժեղ ու քաջ էր: Եթե առյուծը կամ արջը ոչխար էին տանում նրա հոտից, ապա հեշտությամբ հասնում էր գազանի ետևից, ազատում կենդանուն նրա երախից ու սպանում նրան (Ա Թագ. 17:34-35): Այսպիսով, մեր Դավիթն իր ձյունաճերմակ հոտի իրապես բարի ու հավատարիմ հովիվն էր: Եվ իր հորն էլ պատվում էր՝ Աստծո կամքի համաձայն:

Նա հաճախ էր քնում դաշտում՝ երկրային լայն անկողնում, աստղալից երկնքի արծաթանախշ ծածկոցի տակ: Սակայն այն, ինչ հիմա քեզ կպատմեմ, ոչ թե դաշտում է տեղի ունեցել, այլ՝ բեթղեհեմյան մի քարանձավում:
Ամառային մի տոթ օր էր: Դավթի ոչխարները պառկել էին ձիթենիների հովանու ներքո: Արևն անխնա այրում էր, և ոչխարները մայում էին ծարավից: Դավիթն էլ էր ծարավել, ուստի մտավ քարանձավներից մեկը, որպեսզի պատսպարվի տապից ու հանգստանա: Այդ քարանձավներում ամռանը զով է լինում, իսկ ձմռանը՝ տաք: Երիտասարդ հովիվը քարանձավ մտավ, նստեց մի քարի, սակայն քունը տարավ ու գետնին պառկելով՝ քնեց: Սակայն դա երկար չտևեց. Դավիթը երազում ինչ-որ սառը բան զգաց իր մարմնին, ցնցվեց ու արթնացավ: Աչքերը բացելով՝ տեսավ, որ մի գարշելի օձ է պառկել իր կրծքին ու փաթաթվել ձեռքերի շուրջ: Օձն իր տափակ գլուխը բարձրացրեց Դավթի դեմքի մոտ ու անթարթ, չարությունից այրվող աչքերով սկսեց նրան նայել: Դավիթը սարսափից քարացավ: Պահը հուսահատական էր, կարծես թե այլևս փրկություն չկար: Բավական էր շարժվեր միայն և օձը կխայթեր նրան՝ ողջ թույնը նրա արյան մեջ տարածելով: Որքա՜ն հեշտ էր մռնչացող առյուծի կամ ահարկու արջի հետ կռվել, բայց ոչ այս լպրծուն սողունի:
Ի՞նչ անել: Եվ Դավիթը հանկարծ հիշեց դժվարությունների մեջ իր անփոխարինելի օգնականին, իր Տիրոջը և ցավով ու արցունքով լի սրտով Տեր Աստծուն խնդրեց. «Տե՛ր իմ, մի՛ լքիր ինձ: Շտապի՛ր ինձ օգնության հասնել, ի՛մ Փրկիչ»: Դեռ նոր էր արտասանել այս խոսքերը, երբ մի արտասովոր լույս փայլեց քարանձավի անկյունում: Լույսը շրջանի տեսք ուներ և մարդու հասակի էր հասնում: Դավիթն այդ լույսի կենտրոնում մի սքանչելի Պարմանուհու տեսավ՝ քնքուշ ու լուրջ դեմքով: Նա նստեց՝ գլուխը քիչ թեքելով դեպի իր գրկի Մանկիկը: Հեսսեի որդին երբևէ այդքան գեղեցիկ Մանուկ չէր տեսել: Հանկարծ Երեխան ուղղվեց Մոր գրկում և կայծակնափայլ աչքերով օձին նայեց: Նա մատով ցույց տվեց քարանձավի մուտքը՝ կարծես հրամայելով նրան անհետանալ: Դավիթը տեղից վեր թռավ ու երեսնիվայր ընկավ Պարմանուհու և շողացող Մանկան առջև: Նա ցանկացավ շնորհակալություն հայտնել անսպասելի փրկության համար, գլուխը բարձրացրեց, սակայն ոչ ոքի չտեսավ: Դրանից հետո ողջ քարայրն ինչ-որ զարմանալի անուշահոտությամբ լցվեց, որ ամենաթանկ խնկի բույրն էր հիշեցնում:

Դավիթը, մինչև իր կյանքի վերջը, չէր կարողանում մոռանալ այդ հրաշալի տեսիլքը: Նա, Տիրոջ միջոցով հովվությունից արքայական գահին բարձրացված, միշտ հիշում էր այդ հրաշքի մասին: Երբ արդեն թագավոր էր, աստվածային ներշնչանքով, սաղմոսները գրեց՝ նվիրված մարդկանց որդիներից Ամենագեղեցիկին և ոսկեհուռ զգեստներով զարդարված Թագուհուն (Սղմ. 44:3, 10): Եվ իր երուսաղեմյան ամրոցի բարձր աշտարակում նստած՝ տավիղ էր նվագում ու երգում այդ երգերը:

Իսկ դո՛ւ, փոքրի՛կ, արագ գուշակիր. դա ի՞նչ քարանձավ է, ի՞նչ է նշանակում սարսափելի օձը, ո՞վ է այդ Պարմանուհին, ո՞վ է Մանկիկը: Ես էլ քեզ ուրախալի ողջույնով կհուշեմ. «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:

Рубрика: մաթեմատիկա 6-1 դասարան

Իմ հորինած 10 խնդիրները նոր տարվա մասին

1.Աննան ուզում էր գնել իր ընկերուհու Մանեի համար նոր տարվա նվեր,նա ուզում էր գնել, փոքրիկ տիկնիկ և շուն:Որքան դրամ  կլինի այդ ամենը,եթե տիկնիկը 442 դրամով ավել է,իսկ շունը 864-ով պակաս:

2.Մերին իր եղևնու  հին խաղալիքներ  գնել էր  2420 դրամով:Իսկ Նորերը  828 և 124 դրամով:Որքան կլինի միասին այդ ամենը:

3.Մերի մայրիկը ասել էր նրան,որ գնա խանութ և ուտելիք գնի նոր տարվա համար,մայրիկը նրան տվել էր թուղթ որի վրա գրած էր ինչ պետք է գնել:երբ Մերին եկավ խանութ նա նայեց և գնեց՝ 16 հատ հյութ,5 տուփ քաղցրավենիք և 2  հավ:Որքան կլինի այդ ամենը միասին,եթե 16 հյութը 342 դրամ է, 5 տուփ քաղցրավենիքը 640 դրամ ,իսկ  2 հավը 420 դրամ:

4.Նոր տարվա գիշերը երեխաները գնեցին սայլուտներ,նրանք գնել էին 6 երկար սալուտներ,12 փոքրիկ սալուտներ և 8 բարակ:Որքան կլինի միասին այդ սալյուտները:

5.Այն տարի ձմեռ պապին բերել էր 120 նվեր երեխաներին,իսկ այս տարի 2 անգամ փոքրացան :Ձմեռ պապին իչքան նվեր պետք է բերի այս տարին:

6.Ձմեռ պապին անցաց տարին հասե էր Երևան 8 ժամում,իսկես տար նա հասել է  -ժամը 6:Երբ նա կհասնի մյուս տարին:

7.Ամեն նոր տարուն ձմեռ պապիկին հասնում է 806 նամակ,իսկ այս տարի 608 անգամով շատ:Իչքան կլինի մյուս տարի,եթե այս տաի 608 անգամով շատ էր:

8.Ես  պատրաստտեցի թխվածքներ նոր տարվա համար:10 հատ տորթ,21 հատ պեչենի և 6 հատ գաթա:Եթե մենք միացնենք այդ ամենը ինչ կստացվի:

9.Ձմեռ պապիկը  այս տարի  նվիրել է,2 հատ տիկնիկ,6 կոնֆետ և 120 ուլունք:Որքան կլինի այս ամենը միասին:

10.Ամեն նոր տաի ես և իմ մայրիկը գնում ենք խանութ,որտեղ մենակ նոր տարվա իրեր է: Ես և իմ մայրիկը գնեցինք՝10 հատ խաղալիք,8 հատ մոմեր և 4 հատ  գլխարկներ:Որքան կլինի այս ամենը միասին:

Рубрика: Մայրենի 6-րդ դասարան

Սուրբ ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին:

Պաուլո Կոելյո

Կար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին:

Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց և նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության և անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

— Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ, – հարցրեց տրտմած աղջիկը:

— Ոչ թե ես չեմ ուզում նվագել, դու այլևս չես լսում ինձ, – տխուր պատասխանեց սրինգը և լռեց:

Աղջիկը նստեց աթոռին և լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:

— Մի տխրիր, – ասաց սրինգը, – դու դեռ լսո՞ւմ ես ինձ:

— Այո, – ասաց աղջիկը` ափով սրբելով արցունքները:

— Դե ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջև կբացվի երկու աշխարհ. Աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով և աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե դու նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, և քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ և կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլևս ոչ ոքի չլսել և անգամ` չսխալվել:

— Օ, որքան լուրջ է այդ ամենը, – ասաց աղջիկը և արագ վեր կացավ աթոռից:

Մի քանի օր անց եկավ Սբ. Ծննդյան տոնը: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրել: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին, և ահա` չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետևելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ և բարձրացավ աթոռին:

— Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ինչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկը սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ: Հրաշքներ` իրենց աղջկա աչքերով:

Իմ կարծիքով այս հեքիաթ ասում է,որ ամեն մի մարդ չի կարող փոխվել իրեն,նա մնում է այնպեսի ինչպես կա:Երբ դու ապրում ես մենակ ուրիշներին լսելով,դու չես հասկանում ինչ անել և չես կարողանալ հայտնի մարդ լինես,իսկ եթե դու քեզ ես վստահում և քո վրա ես կենտրոնաղած,դու կարող ես հայտնի մարդ լինել:Ամեն մի մարդուն պետք չէ լսել:Օրինակ, դու որ դուռը կնտրեիր,առաջին դուռը՝որտեղ դու կլսեիր ուրիշ մարդկանց,թե եկրորդ դուռը՝որտեղ ինքդ կկարողանաս հաղթել քո նպատակը: