Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

Արամազդ

Արամազդը հայկական դիցարանի գերագույն աստվածն է` երկնքի և երկրի ստեղծողը, աստվածների ու դիցուհիների հայրը, պտղաբերության հովանավորը:
 
Արամազդին մեծարել են Արի, Իմաստուն, Մեծն, Հզոր և Ամենազոր տիտղոսներով: Արամազդի պաշտամունքը Հայաստան է թափանցել Իրանից՝ հավանաբար մ. թ. ա. VI–V դարերում: Նրան նվիրված տաճարներ են կառուցվել Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Անի ամրոցում, Վասպուրականի Անձևացյաց գավառի Պաղատ լեռան վրա՝ «Տունն Արամազդա և Աստղկան» անունով: Նրան նվիրված տոնը կատարել են Ամանորին՝ Նավասարդին (օգոստոս). այդ օրը տեղի էին ունենում նավասարդյան խաղեր ու մրցումներ: Արամազդին զոհաբերել են սպիտակ կենդանիներ (ցուլ, նոխազ, ձի, ջորի): Արամազդի անունով է կոչվել հայկական հեթանոսական տոմարի (Բուն Հայկյան թվական) ամիսների 15-րդ օրը: 
Հայաստանում հելլենիզմի տարածման շրջանում (մ. թ. ա. III – մ. թ. I դարեր) Արամազդին փոխարինել է հունական Դիոս-Զևսը: Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց հետո Արամազդի մեհյաններն ու արձաններն ավերել են:
Հայոց դիցարանի աստվածներն Արամազդի զավակներն են:
Արամազդը համապատասխանում է պարսկական Ահուրամազդային, հունական Զևսին, հնդկական Ինդրային, հռոմեական Յուպիտերին: 
Реклама
Рубрика: Без рубрики, հայրենագիտություն

Առասպել Բյուրակն լեռան մասին

Հայաստանում բարձր ու սիգապանծ մի լեռ կար: Նրա սիգապանծ լանջերից հազարավոր աղբյուրներ են ժայթքում: Բայց Հայկական լեգենդներում ու առասպելներում կենարար ջուրը հաճախ է գովաբանվում: Հայաստանում ջուր քիչ կա: Հորդ, տեղատարափ անձրևներ հազվադեպ են գալիս: Շատ տեղերում նույնիսկ չկա ջրի մի կաթիլ: Իսկ կաթիլը նույնպես ջուր է: Նույնիսկ Սևանը համարում են վիթխարի քարի վրա երկնքից ընկած մի կաթիլ, իսկ այդ քարը Հայաստանն է:

Մի օր մի խարտիշահեր աղջիկ որոշել էր ուրց հավաքել այդ սարի լանջից: Երբ մի քիչ արդեն հավաքել էր, հոգնություն զգաց և նստեց առաջին պատահած աղբյուրի մոտ: Այդ ժամանակ աղբյուրին է մոտենում կուրծքը վիրավորաված մի կաքավ: Վիրավոր թռչունը խմում է աղբյուրի ջրից և իսկույն ապաքինվում: Ապշահար ու զարմացած աղջիկը ամենուր բոլորին պատմում էր իր տեսած հրաշքի մասին: Բայց մարդիկ թերահավատորեն էին լսում աղջկա պատմածը. նրանց թվում էր, թե աղջկա պատմածը մտացածին է: Բայց աղջիկն անվերջ պնդում էր իր ասածը: Եվ մարդիկ որոշում են փնտրել այդ աղբյուրը: Նրամք աղջկա հետ սկսում են շրջել սարալանջով, լեռան տարբեր կողմերն են անցնում, փնտրում են աղբյուրը լուսաբացից մինչև ճրագալույց, բայց ապարդյուն. աղջիկը բյուրավոր աղբյուրների մեջ՝ չէր կարողանում կողմնորոշվել, թե որն է այն հրաշք ակը:

Նա արդեն շատ էր հոգնել և հուսաբեկ նստեց մի քարի վրա ու ասաց.

— Բյուր՛ակն, հազ՛ար ակն, ես ինչպ՞ես գտնեմ, թե ո՛րն էր այն ակը:

Այդ օրվանից հետո լեռը կոչեցին «Բյուրակն»:

 

Рубрика: Без рубрики, Ավետիկ Իսահակյան, մայրենի 5դասարան

Ուշինարա

1.

դեգերել-Մի բանով զբաղվել, ժամանակ անց կացնել, դնդնալ

ոճիրներ- Ծանր հանցանք՝ հանցագործություն

մատնում-Դավաճանություն

թախանձեց-Սաստիկ խնդրել, աղաչել

սրտահոժար-Հոժար կամքով, իր կամքով՝ ցանկությամբ

2.

1  մաս-«ՈՒշինարան և անգղը»

2.մաս-«Անգղի և աղավնու փորձությունը»

3.

ա.ՈՒշինարը արդար դատավոր էր, նա մեծահոգի էր,արդար,առատաձեռն էր:

բ.արդար

4.

երկուսն էլ -Ուշինարան արդար  որոշում կայացրեց, իսկ անգղը քաղցած էր ուզում էր:

5.

Մենք եկանք քո առաքինությունը փորձելու համար:

Հավիտենական փառքով դու զարդարեցիր քեզ, ո՛վ Ուշինարա, որովհետև քո իսկ մարմնով խղճացիր փոքրիկ աղավնուն և քո կյանքով փրկեցիր թշվառին:

Ժողովուրդների մեջ պիտի չհնանա քո անունը, և հավիտյան պիտի ապրիս դու անմահ փառքով ու փայլով, որովհետև պարտքի սրբության հավատարիմ եղար:

6.

«Արդար դատավորը և փորձությունը»

 

 

 

Рубрика: Без рубрики, մայրենի 5դասարան, պատուհանից դուրս

Պատուհանից դուրս

Օրօրվելով վայր են ընկնում դեղին,կարմիր տերևները գույներ հագած

Աշնան շնչից խիստ վախեցած,  փսփսալով թափվում են ցած, լացակումած

Աշնան անձրևը հորդառատ թափվում է զայրացած, ողջ  աշխարհը ողողելով

Ծիտիկները երամ կազմած ցրտիրց սառած  հեռանում են տխուր տրտում

Պատուհանից դուրս նայելիս տեսնում եմ ես Երևանը գույները հագած:

Рубрика: Без рубрики, մաթեմատիկա 5

Մաթեմատիկա

  1. Ո՞ր թիվն է ավելի  մեծ, ընդգծի՛ր.


          1237   և   10900
 490901245  և   4909010245
                12  և   102

2.
Գրի՛ր այն բոլոր բնական թվերը,  որոնք
 աստղանիշի փոխարեն տեղադրելիս ստացվում
 է ճիշտ անհավասարություն:

3 < 4

5 +5 < 11



3.
Ի՞նչ  թիվ է գրված միլիոնավորների  կարգում.
14309000
2357891
101010101010



4.
Գիրքն ունի 1250 էջ: Նարեն կարդաց 250 էջ
Մնացած  էջերի քանակը  քանի՞ անգամ է
 մեծ կարդացած էջերի քանակից:

Լուծում

1250-250=1000

1000:250=4

                                                             Պատ.՝ 4 էջ

                                                      Լրացուցիչ:

Տեղադրելով թվաբանական գործողության նշանները , ստացիր` 1000:

8 + 8+88+888+8=1000

Рубрика: Без рубрики, մայրենի 5դասարան

Արագածին

Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան

Կայծակեղեն թրերի,

Գագաթներդ՝ բյուրեղ վրան

Թափառական ամպերի։

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Խոսքի բռնված իրար հետ,

Վտակներդ գիլ ու գլոր

Աբրեշումե փեշերեդ։

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

Ծիրանավառ դու թագուհի,

Բուրումների դու աղբյուր,

Ծաղիկներդ հազար գույնի,

Հազար անուն, հազար բույր։

1.

պերճ-շքեղ, զարդարուն, պաճուճված:

զօր-գիշեր, ցերեկ

մեգ-Երկրի մառախուղի իջած թանձր շերտը:

2.

Սեգ ժայռերդ՝ արծվի բույն,

Լճակներդ՝ լույս-փերուզ.

Առուներդ՝ մեջքիդ փայլուն

Պերճ գոտիներ ոսկեհյուս։

Աղբյուրներդ գիշեր ու զօր

Թիթեռներդ՝ հուր-հրեղեն

Թռչող-ճախրող ծաղիկներ,

Զառ ու զարմանք երազներեն

Պոկված ծվեն-ծվիկներ։

3.

Գագաթները համեմատվում են բյուրեղի հետ

Թիթեռնիկները  համեմատվում են կրակի հետ

առուները  համեմատվում են Հուր հրեղենի  հետ

4.

Աղբյուրներդ գիշեր ու զոր

Աղբյուրները  գիշեր ու ցերեկ հոսում են :

5.

Արագածը շատ գեղեցիկ է, ծաղկոտ, և ջրառան ,ուզում եմ ասեմ որ Արագածը դրախտ է:

Рубрика: Без рубрики, ռուսերեն 5դասարան

Домашнее задание

Շունն ու Ավանակ

Շունն ու ավանակն ապրում էին մի հարուստ մարդու տանը: Շունը տան պահակն էր, իսկ ավանակը նրա բեռնակիրն էր:

Շոգ կեսօր էր: Շունը քնած էր պատշգամբի ծածկի  տակ: Դրսում աղմուկ էր: Շունը բարձրացրեց գլուխը և նորից պարկեց քնելու: Ավանակը հարցրեց.

-Ինչ՞ու չես հաչում: Կարող է գողեր լինեն:

Շունը պատասխանեց.

-Քո գործով զբաղվիր:                                                                                                                                           Բայց ավանակը չլսեց: Նա ուզում էր  իր տիրոջը փրկել հավանական գողերից: Նա սկսեց զռալ:Վարպետն, ով անուշ քնած էր, բարկացավ ավանակի ձայնի վրա, վազեց դուրս ձեռքին փայտ և սկսեց ուժեղ ծեծել նրան:                                                                                                                               Առակի  ասելիքը. Ավելի լավ է, յուրաքնաչյուրը իր գործով զբաղվի:

Собака и осел

Собака и осел живут в доме богатого человека. Собака охраняла дом,  а ослик был носильщиком.

Был жаркий полдень. Собака спала под прикрытием балкона. Во на улице  было шумно. Собака  подняла голову и снова легла спать. Ослик спросил:

—  Почему не лаешь? Воры могут быть?”

Собака ответила:

— Займись своим делом.

Но осел не слушался. Он хотел спасти хозяина от вероятно воров. Он начал реветь. Хозяин, который сладко спал , рассердился на  рев,выбежал с палкой в руке и начал сильно бить  его. Смысл басни .Лучше каждый из них имеет свою работу .