Рубрика: Без рубрики, մայրենի 5դասարան

աշունը

 

Արդեն աշուն է, իր  գույնզգույն գույներով:Ամեն տեղ ուրիշ է աշունը: Ես սիրում եմ Հայաստանի և հատկապես Երևանի աշունը, ամեն օր արթնանում եմ մի ուրիշ թարմությամբ, աշխատում վայելել յուրաքանչյուր պահի և յուրաքանչյուր տարրի գեղեցկությունը:Օրերը կարճացել են, անձրև է գալիս , եղանակը ցրտել է,և սկսվել է տերևաթափը: Սար ու ձոր ծածկվել է գունագեղ տերևներով:Այն կիզիչ արևն,որն չէր թողնում ամռանն հանգստանալ,այլևս չի փայլում և չի տաքացնում:Կամաց-կամաց բնությունն մտնում է մեկ ուրիշ աշխարհ ու ամբողջովին փոխում է իր տեսքն ու հագուստը: Բոլորը արդեն տաք են հագնվում:Տերևները արդեն ներկվել են կարմիր, կանաչ և դեղին գույներով :Մարդիկ և կենդանիները պաշար են հավաքում ձմռան  համար:Թռչունները թռչել  են տաք երկրներ:Սիրում եմ աշունը իր բոլոր գույների խայտաբղետությամբ,բարի արևի ջերմության շռայլությամբ,անձրևներով,որոնք անթափանցիկ վարագույրի նման կախվում են երկնքից ու պատմում աշնան հեքիաթը:Աշունն ինձ համար հույսի ու լույսի, կյանքի ու մահի, երջանկության ու թախծի խորհրդանիշ է:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s