Рубрика: բնագիտություն

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Նախորդ դասարաններում դու արդեն ծանոթացել ես քեզ շրջապատող կենդանի և անկենդան բնությանը, տարբեր իրերի ու երևույթների: Միաժամանակ ուսումնասիրել ես մարդու օրգանիզմին, առողջությանը վերաբերող տարբեր թեմաներ, քո ուշադրությունից չեն վրիպել նույնիսկ մարդկանց կողմից ստեղծված տարբեր իրերը: Մեր շրջապատի ցանկացած իր, կենդանի օրգանիզմ կարող ենք կոչել մարմին: Մարմիններ են քարը, ծառը, տունը, միջատը, մետաղալարը և այլն: Ինչպես տեսնում ես, մարմիններն այնքան շատ են, որ ւսնհնար է բոլորը թվարկել: Դրանք բաժանում են բնական (բնության կողմից ստեղծված) և արհեստական (մարդու կողմից ստեղծված) մարմինների: Ինչպես գիտես, Արեգակը, Լուսինը, մոլորակները համարվում են նաև տիեզերական մարմիններ: Թվարկի’ր քո շրջապատում գտնվող բնական և արհեստական տասական մարմինների անուններ:

Մարմինները կազմված են նյութերից: Ձմռանը մեր տների ապակի­ները գարդարող եղյամը մարմին է, որը, ինչպես գիտես, կազմված է ջրից: Ջուրն արդեն նյութ է: Մարմինները բաղկացած են տարբեր  նյութերից: Մեր մարմինը, օրինակ, բաղկացած է ջրից, ճարպերից, սպիտակուցներից, ածխաջրերից և այլ նյութերից: Բազմազան նյութերից են պատրաստված մեր բնակարանները, տանն օգտագործվող տարբեր սարքավորումները (արհեստական մարմիններ):

Նյութերը լինում են պինդ, հեղուկ և գազային: Ցանկացած պինդ մարմին ունի որոշակի ձև: Օրինակ՝ տուֆի որմնաքարը  ունի խորանարդի ձև, իսկ ձյան փաթիլը նման է կենտրոնից ճառագայթաձև ձգվող, կանոնավոր դասավորված սառցե բյուրեղների:

Հեղուկները և գազերը որո­շակի ձև չունեն: Հեղուկը ընդու­նում Է այն անոթի ձևը, որի մեջ լցված Է:

Խոհանոցում, գազօջախը մի­ացնելիս, զգում ես բնական գազի սուր հոտը: Դա նրանից է, որ գազերն ընդհանրապես շատ արագ են տարածվում: Եթե նույնիսկ շատ կարճ ժամանակ գազի փականը բաց է մնում, ապա խոհանոցն անմի­ջապես լցվում է գազով: Այն մենք զգում ենք իր սուր հոտի շնորհիվ: Գիտնականները պարզել են, որ բոլոր նյութերը կազմված են շատ փոքրիկ, աչքի համար անտեսանելիմասնիկներից: Դրանում համոզ­վելու համար կատարենք փորձ:

Վերցնենք մեկ նյութից կազմված որևէ մարմին, օրինակ՝ շաքարի կտոր: Այնուհետև այն գցենք տաք ջրով լցված ապակե բաժակի մեջ և գդալով խառնենք: Սկզբում շաքարը բաժակի մեջ լավ երևում է, բայց խառնելու ընթացքում այն աստիճանաբար դառնում է անտեսանելի: Դրանից հետո փորձենք ջրի համը և կզգանք, որ այն քաղցր Է: Դա նշանակում է, որ շաքարը չի անհետացել, այն մնացել Է բաժակում: Սակայն ինչո՞ւ շաքարի կտորը չի երևում: Այն բաժանվել է մանրագույն մասնիկների, այսինքն՝ լուծվելով խառնվել Է ջրի մասնիկների հետ: Այս փորձը ապացուցում Է, որ նյութերը և դրանցից բաղկացած մարմինները կազմված են մանրագույն մասնիկներից: Ցանկացած նյութ կազմված Է յուրահատուկ մասնիկներից, որոնք ձևով և չափերով տարբերվում են այլ նյութերի մասնիկներից:

Реклама
Рубрика: ունկդիր

ունկդիր

Հունգարական պար համար — 11

Սինարելա, Cindrella

Pergyut Grig

Պիտկատո պոլկա

Պռամս   Հունգարական պար- 3

Պռամս   Հունգարական պար-7

Պռամս վալս

Рубрика: հայրենագիտություն

Անահիտ

 

get

Անահիտը մայրության, արգասավորության ու պտղաբերության աստվածուհին է հին հայկական դիցարանում, գերագույն աստված Արամազդի դուստրը:

XIX դարի վերջին Երզընկայում հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու պղնձաձույլ գլուխը, որը տարվել է Անգլիա և պահվում է Բրիտանական թանգարանում, իսկ կրկնօրինակը Հայաստանի պատմության թանգարանում է: 

Անահիտ աստվածուհու պաշտամունքը Հայաստանում առաջացել է անհիշելի ժամանակներից և սերտորեն առնչվել է մայրության պաշտամունքին: Վաղ շրջանում եղել է նաև հայկական դիցարանի ռազմի աստվածուհին: Նրան կոչել են Ոսկեմայր, Սնուցող մայր, Մեծ տիկին, Ոսկեծղի, Ոսկեմատն: Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհի: 
Անահիտի գլխավոր տաճարը գտնվել է Բարձր Հայքի Եկեղյաց գավառի Երիզա ավանում, որտեղ նրա պաշտամունքն այնքան էր տարածված, որ ամբողջ գավառը կոչվել է նաև Անահտական:
Մ. թ. ա. 34 թ-ին հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսն պարթևական արշավանքի ժամանակ կողոպտել է տաճարի հարստությունը: Նրա զինվորները ջարդել են Անահիտի վիթխարի ոսկեձույլ արձանը, բաժանել իրար մեջ ու տարել Հռոմ: Լուրեր են տարածվել, թե Անահիտի արձանի վրա հարձակված առաջին զինվորը կուրացել, այնուհետև խելագարվել ու մահացել է: 
Անահիտի տաճարներ կային հին Հայաստանի տարբեր վայրերում, հատկապես Տարոնում ու Վասպուրականում, որտեղ դրվել են աստվածուհու ոսկե, արծաթե, պղնձե, քարե արձանները: Նավասարդի սկզբին (օգոստոսի 15-ին) մեծ շուքով նշվել է Անահիտի գլխավոր տոնը՝ նվիրված բերքի հասունացմանը: 
Քրիստոնեության ընդունումից հետո Անահիտի պաշտամունքը վերածվել է Մարիամ Աստվածածնի պաշտամունքի: 
Անահիտ անունը տարածված է հայերի մեջ. այդ անունով է կոչվում հայկական տոմարի 19-րդ օրը: Անահիտը համապատասխանում է հունական Արտեմիսին, հռոմեական Դիանային:
Рубрика: հայոց լեզու, մայրենի, մայրենի թեսթեր

անի Ռոդարի
Երկիր
, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:   Ճամփորդեցճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ միսուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուրանկյունների, նրանք կլոր էին:  Շենքերիտանիքներն էլ էին կլոր:Ճանապարհի կողքին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերիու վարդերի պուրակ կարՋովանինոն  որոշեց մի վարդ քաղել ևզարդարել իր   բաճկոնը: Նա զգուշությամբ ուզում էր պոկելվարդը, որպեսզիմատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշչունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևիցհայտնվեցքաղաքային պարեկը և ժպտալով հարցրեցՋովանինոյին.

Դուք երևի չգիտե՞ք, որ չի  կարելի վարդ քաղել:

Ներեցեք ինձես չմտածեցի,  որ

Այդ դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի կեսը,- ասացպարեկը և սկսեց գրել անդորրագիրը:
Ջովանինոն  հանկարծ նկատեց, որ պարեկի գրիչը սուր չէ, ևխնդրեց ցույց տալ այն:

Խնդրեմ ,- ասաց պարեկը և մեկնեց գրիչը:

Գրիչը, ինչպես նաև պարեկի  թուրը , ամենևին սուր չէին , դրանք բութ էին բութ:

Սա ի՞նչ երկիր է, այստեղ ամեն ինչ տարօրինակ է:

Այստեղ ոչ մի սուր բան չկա,- բացատրեց պարեկը:

Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուրլինի:

Մենք մեխ չենք օգտագործում: Մեխի փոխարեն սոսինձ ենքօգտագործում:  Իսկ հիմա բարի եղեք ինձ երկուանգամ ապտակել:

Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց.

Ո՛չ, ո՛չ, ի՞նչ եք ասում, ես չեմ ուզում հայտնվել բանտում, եթեայդպես է, ես պատրաստ  եմ  երկու ապտակ ստանալ:

Բայց մեզ մոտ այդպես է ընդունված. լրիվ տուգանքը՝ չորսապտակ, կեսը՝ երկու,- պատասխանեց պարեկը:

Երկու ապտակ պարեկի՞ն:

Այո՛:

Բայց դա իրավացի չէ, այդպես չի կարելի:

Իհարկե արդարացի չէ. այդպես չի՛ կարելի :

Իհարկե արդարացի չէ, և որպեսզի այդպես չլինի, ոչ ոք օրենքըչի խախտում: Դե, ես սպասում եմ. տվեք ինձ երկու ապտակ ևմյուս անգամ ավելի զգույշ եղեք:

Բայց ես չեմ ուզում ձեզ ապտակել:

Այդ դեպքում ես ստիպված եմ ձեզ առաջարկել լքել մեր երկիրը:

Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ միսուր բան չկար: Բայց նա երազում էր վերադառնալ այնտեղ ևապրել ամենաօրինակելի օրենքներով և ամենադաստիրակվածմարդկանց հետ:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    կողքին
    վարդ
    տարօրինակ
    անգամ
  1. Փուշ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով կազմի՛ր մեկական նախադասություն:

Ես կերա փշոտ ձուկ:

  1. Ի՞նչ է նշանակում պուրակ  բառը.
    ա/բանջարանոց

բ/արտ

գ/զբոսայգի

դ/ծաղկի խանութ

  1. Տեքսից դուրս գրի՛ր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով ըստ կազմության դրանց տեսակը:
    մատ-գոյական
    գրիչ-գոյական
    լքել-բայ
  2. Տեքստում ընդգծված նախադասությունից առանձին սյունակներով դուրս գրի՛ր երկու գոյական, մեկ ածական, մեկ բայ:
    Գոյական      Ածական           բայ

         գրիչ           սուր                   լքել

Կազմի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:

  1. ա/ճամփորդեց-ճանփորդել
    բ/պետք է վճարեք-պետք է վճարել
    գ/ասաց-ասել
    դ/երազում էր-երազել
  1. Տեքստից դո՛ւրս գրիր մեկ պարզ նախադասություն:

    Երկու ապտակ պարեկի՞ն:

  1. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից.

ա/Ինձ համար արա, քեզ համար սովորիր:
բ/Խաչն իմն է զորությունը ես գիտեմ:
գ/Փողոցում գտածը փողոցում էլ կկորցնես:
դ/այսօրվա գործը վաղվան չեն թողնի:

զորությունը, սովորիր, գտածը, այսօրվա

  1. Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:
  2. Եվ Ջովանին ստիպված եղավ հեռանալ այն երկրից, որտեղ ոչ միսուր բան չկար:

    Իսկ մե՞խը,- հարցրեց Ջովանինոն,- չէ ՞ որ այն պետք է սուրլինի:

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Հողից վերև՝
    Փոքրիկ արև,
    Վրան՝ հազար
    Սերմ ու տերև:
    արևածաղիկ
  1. Ո՞րն է տրված նախադասության ենթական:
    Զարմանքից Ջովանինոյի բերանը բաց մնաց: 

    Ջովանինոյի
  1. Ինչպիսի՞ երկրում էր հայտնվել Ջովանինոն:
    Ջովանինոն հայտնվել էր այն աշխարհում, որի մեհջ ոչ մի սուր բան չկար և նրա փոխարեն պարեկին էին ապտակում:
  1. Ի՞նչ տուգանք նշանակեց պարեկը: Նմանատիպ մի տուգանք էլ դու մտածի՛ր:
    Պարեկը նշանակեց տուգանքի կեսը, բայց Ջովանինոն չեր ուզում ապտակել պարեկին նա հեռացավ այդ երկրից:
  1. Ինչո՞ւ էր ստիպված Ջովանինոն լքել այդ երկիրը.
    ա/որովհետև վճարել էր տուգանքը
    բ/որովհետև պարեկը արդարացի էր
    գ/որովհետև խախտեց այդ երկրի օրենքը
    դ/որովհետև միամիտ էր
  2. Կուզեի՞ր Ջովանինոյին հետ գնալ այդ երկիր:

Ես շատ շատ եմ  ուզում գնալ այդ երկիրը, բայց ես չեմ սիրում խաղտել կանոները:

 

Рубрика: English

dearly-քնքշորոն

sugar- շաքարավազ

throw out -դուրս նետել

forest-անտառ

at last-վերջապես

basket-զամբյուղ

quickly-արագ

large-մեծ

Рубрика: հայոց լեզու, մայրենի, մայրենի թեսթեր

Թեսթ 15

 

Հրանտ Մաթևոսյան

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ
Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փաղչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաձին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը՝ ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դադարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    փախչում
    դադարել
    առանձին
  1. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները:

կարծր էր-ամուր էր
ուրիշ-տարբեր
ձյունոտ-ձյունաթաթախ

  1. Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
    ա/համաձայնվել
    բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

  1. Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

  1. Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին:

մայրը-մայրեր
սրունք-սրունքներ
վիզը-վզեր
ձի-ձիեր

  1. Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր:
    փշուր-փշրել
    թմբկահարումը-թմբակահարել
    ազատ-ազտել
    կանաչ-կանաչել
  2. Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական

ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

  1. Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս   փորողը ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն կհնձես :
գ/Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու  աչքը  դուրս գա, քան անունը:
(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

 

  1. Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն:

մեկիկ ճանաչել խոտերը:

  1. Կետադրի՛ր տրված նախադասությունը:
    Քուռակի մայրը գիտեր որ կայծակը ճայթելու է

Քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է:

  1. Նկարագրի՛ր ինչպիսի՞ն էր ժայռը:
    գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ  իր մտքում, կաղնիորենշնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
  2. Ինչո՞ւ էր մտահոգված քուռակի մայրը:

քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունըվախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքնիրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել:

  1. Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից:
    Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնուտերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել էկայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իրքուռակը <ազատ> ծծի և կուշտ ծծի:
  2. Նկարագրի՛ր քուռակին:
    Քուռակը ամենա բարին է:
  3. Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը:

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին: