Притча о дружбе

Притча о дружбе

Два друга шли по пустыне. Они поспорили и один из них дал пощёчину другому. Последний, чувствуя боль, но ничего не говоря, написал на песке: «Сегодня мой самый лучший друг дал мне пощёчину». Они продолжали идти и нашли оазис, в котором решили искупаться. Тот, который получил пощёчину, едва не утонул, и его друг его спас. Когда он пришел в себя, он написал на камне: «Сегодня мой самый лучший друг спас мне жизнь». …

 

Երկու  ընկեր  քայլում էին անապատում:Նրանք վիճեցին, և նրանցից մեկը ապտակեց ընկերոջը:Վերջում զգալով ցավը,ոչինչ չասելով ավազի վրա գրեց.<Այսօր իմ ամենալավ  ընկերս ինձ ապտակեց>:Նրանք  ճանապարին գտան օազիս (ջրփոս), և որոշեցին լողանալ:Որը  ապտակ էր ստացել, խեղդվում էր, ընկերը նրան  փրկեց:Երբ նա ուշկի եկավ, քարի վրա գրեց.  <Այսօր իմ ամենալավ  ընկերը փրկեց իմ կյանքը>:

Реклама
ՄԻՇՏ ՄԵԾ ՈՒ ՀՄԱՅԻՉ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

ՄԻՇՏ ՄԵԾ ՈՒ ՀՄԱՅԻՉ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…»:

Ապրիլի 1-ին ծնվել է խորհրդահայ կինոյի և թատրոնի ճանաչված դերասան Խորեն Աբրահամյանը:

Թաղամասը, ուր ծնվել ու մեծացել էր Խորեն Աբրահամյանը, բոլորին հայտնի «Ազիզբեկովի հրապարակն» էր, այժմ՝ Սախարովի անվան: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող, իր ուրույն նկարագրով, մարդկային ուշագրավ բնավորություններով աչքի ընկնող, «էրգրից» ու Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած մարդկանց կենցաղի ու սովորությունների խայտաբղետ ներթափանցումներով առանձնացող այս տարածքը մերձ էր «Մոսկվա» կինոթատրոնին, հեռու չէր «Կոմայգուց», որոնք իրենց դրոշմն էին դնում հատկապես դեռահասների նկարագրերի ու բնավորությունների վրա՝ նրանց մշտապես պահելով մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների կիզակենտրոնում:Դերասանը հաճույքով էր պատմում, որ իրենց բակն ապրում էր համերաշխ ընտանիքի պես’ տարբեր կենցաղի մարդկանց միավորելով-համախմբելով: Այդ բակում էին ապրում Գավառի թատրոնից եկած Վաղինակ և Անահիտ Դովլաթյանները, որոնց որդիներից մեկի՝ Ֆրունզե Դովլաթյանի հետ մանկությունից ընկերություն էր անում Խորեն Աբրահամյանը: Այստեղ էր ապրում իր համեստ նկարագրով, փոքր-ինչ արտառոց արտաքինով Հարություն Բաբաջանյանը, որի որդին՝  Առնոն, չնայած փոքր-ինչ մեծ լինելով բակի տղաներից, նրանց հետ ընկերություն էր անում: Այստեղ էր նաև Գաբրիելյանների ընտանիքը, որի ավագ որդին՝  Էմիլը նույնպես Խորեն Աբրահամյանի և մյուսների մանկության ընկերն էր: Միջավայրը չէր կարող իր ազդեցությունները չթողնել Խորեն Աբրահամյանի վրա, ուստի դեռ պատանությունից նա ներկայացնում էր յուրատեսակ ծայրահեղությունները՝  կյանքային, ակտիվ, երբեմն կռվազան էությանը համադրելով բարձր ինտելեկտուալիզմը:— Նրա կյանքի ակունքներում, կամ ինչպես ընդունված է ասել, նրա օրոցքի մոտ, կանգնած չեն եղել մտքի տիրակալներ և որոտաձայն մարգարեներ: Մայրը՝ տիկին Գոհարը, հեռավոր ընդհանրություններ ուներ արվեստի հետ, ավագ քույրը ուսումնասիրում էր օտար լեզուներ: Հոր վաղաժամ մահը, պատերազմական տարիների դժվարին մանկությունը և բռնցքամարտիկի ու վոլեյբոլիստի պատանեկությունը…անհետևանք չանցան ապագա դերասանի համար: Անհավանական իրադարձությունների մեջ էր ընկնում, պատահում էր նաև, որ կռվում էր, բայց որպես օրենք նա միշտ հաղթող էր: Սա մանրուք չէ կենսագրության մեջ: Սա դիրքորոշում է, սա սկզբունք է,- գրել է կինոբեմադրիչ Ներսես Հովհաննիսյանը:

Պատանության տարիներին Խորեն Աբրահամյանը թատրոնով հրապուրված չէր, չնայած երբեմն-երբեմն ընկերների հետ գնում էր Սունդուկյանի անվան թատրոն: Նրա ու ընկերների սիրած վայրը «Մոսկվա» կինոթատրոնն էր, որի էկրանին հայտնվող ֆիլմերը նայում էին մի քանի անգամ: Անգիր գիտեր համաշխարհային կինոյի բոլոր մեծերին, որոնց մասնակցությամբ ֆիմերը ցուցադրվում էին Հայաստանում: Պաշտում էր Չապլինին, ում մասին միշտ խոսում էր մեծագույն զարմանքով և հիացմունքով: Արտասահմանյան մարտաֆիլմերը նրան մղում էին դեպի ուժի արվեստը՝  սպորտը: Դպրոցական տարիներին Խորեն Աբրահամյանը միանգամից զբաղվում է երկու մարզաձևով՝ վոլեյբոլ և բռնցքամարտ: Եվ ավարտելով միջնակարգ դպրոցը, արդեն որոշել էր կյանքի ճանապարհը. պիտի մարզիկ դառնար: Սակայն անսպասելիորեն Աբրահամյանն անհաջողության է մատնվում Ֆիզկուլտուրայի ինստիտուտի ընդունելության քննությունների ժամանակ և ընկերների հորդորով ու նաև «մարզական հետաքրքրությամբ»’ դիմում Թատերական ինստիտուտի դերասանական բաժին: Դերասանը հետագայում պատմում էր, որ իր ցանկությունն էր ընդամենը մեկ տարի այստեղ սովորելուց հետո’ նորից դիմել Ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Շատերի և իր համար անսպասելի’ թատերականում ընդունելության քննությունները հանձնեց գերազանց: Բարձր հասակը, գեղեցիկ ու արտահայտիչ դեմքը, մեծ աչքերը, հաճելի բարիտոնը այն նախադրյալներն էին, որոնք էլ հրապուրեցին քննական հանձնաժողովի անդամներին: Իսկ հանձնաժողովը գլխավորում էր խստապահանջ Արմեն Գուլակյանը, ով երբեք ուսանող չէր ընտրում միայն «արտաքին նշաններով»: Ընդունվելով Արմեն Գուլակյանի դասարան՝ Խորեն Աբրահամյանն իսկապես երջանիկ էր: Արմեն Գուլակյանը տարբերվում էր թատերական ինստիտուտի բոլոր մանկավարժներից իր սեփական դպրոցով, ուսուցման յուրօրինակ և արդյունավոր մեթոդաբանությամբ: Նա կարողացել էր հետաքրքիր ընտրություն կատարել ուսանողների շրջանում, իր արվեստանոց բերել մարդկանց, որոնցից շատերն հետագայում ընդգծված անհատականություններ դարձան. Վլադիմիր Աբաջյան, Նինել Դալլաքյան, Արմեն Խոստիկյան, ուրիշներ: 1950-1951 թթ. ուսումնական տարվա դիպլոմային աշխատանքներն առանձնացան իրենց հասուն, ինքնատիպ ու հետաքրքիր դերասանական կատարումներով, թարմություն պարունակող մեկնաբանություններով: Արմեն Գուլակյանն ընտրել էր Գ. Սունդուկյանի «Քանդած օջախ», Վ. Շեքսպիրի «Վերոնայի երկու ազնվականներ» և Ա. Աֆինոգենովի «Մաշենկա» պիեսները: Երեք բեմադրությունում էլ Խորեն Աբրահամյանը ստացել էր այնպիսի դերեր, որոնք լիուլի հնարավորություն էին տալիս նրան բացահայտելու իր դերասանական հմտությունները, ի ցույց դնելու ուսումնառության ընթացքում կուտակածը: Եվ այդ բոլոր դերակատարումների համար էլ Աբրահամյանը «գերազանց» գնահատական ստացավ’ պատահական ընտրությունը դարձնելով ճակատագրական: Ուշագրավ է, որ արդեն առաջին կուրսի ավարտին Աբրահամյանը փոխել էր իր մտադրությունը ֆիզկուլտուրայի ինստիտուտ տեղափոխվելու. նրան իրապես հրապուրել էր թատերական աշխարհը: Գուլակյանը հիմնովին փոխել էր նրա մտադրությունները’ ապացուցելով, որ ճշմարիտ ընտրությունն արդեն կատարված էր:
Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

 

Ընտրյալների 10 գլխավոր նշաններն ըստ Սուրբ Հայրերի

Ընտրյալների 10 գլխավոր նշաններն ըստ Սուրբ Հայրերի

 

avetaranԱ. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն և ընկերոջը, Աստծուց երկնչում է և փորձում է պահել Նրա պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծո փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:

Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծո Արքայությունը, նպատակակետը հարստությունը չէ, փառքը, պատիվը և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանքը:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում Աստծո կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, բոլորին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանքի մեջ եղած մարդկանց, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի ու արյան Խորհրդին:
Է. Ով զգուշանում է մահացու մեղքերից և, որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ, ականջալուր լինում հորդորներին և խորհուրդներին և Աստծո պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է Սուրբ Պատարագին և հոգևոր արարողություններին, անձանձիր կատարում իր ամենօրյա աղոթքները, ապավինում Սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծո առաջ:
Ժ. Ով խոկում է իր կյանքի որակի մասին, իր սխալների մասին, խորհում և անդրադառնում դրանց, որոշում շտկել, խոկում է իր մահվան, Աստծո դատաստանի ու դժոխքի տանջանքների մասին:

Բառարան՝

ընտրյալ- լավագույն, առաջնակարգ, ընտիր

Խոկալ- մտածել, խորհել

Աներկբա- անկասկածելի, չկասկացող, առանց երկմտության

Ողորմություն- գթություն, կարեկցություն, աղքատին տրվող բաժին

Երկնչել- վախենալ

Բաղձանք- խիստ մեծ ցանկություն, փափագ

Զղջալ- ափսոսալ, փոշմանել

Ապաշխարել- գործած մեղքի համար զղջալ, մեղքը քավել

Ժուժկալ-դիմացկուն, համբերատար, զուսպ, չափավոր

Հոգեշահ- հոգու համար օգտակար, հոգին գրավող

Անձանձիր- առանց ձանձրույթի, չհոգնող

Առաջադրանքներ՝

  1. Կարմիրով նշված կետում գտիր հոմանիշ և հականիշ մեկակական բառազույգ:
  2. Չարիք-բարիք
  3. Հեզ-խոնարհ,
  1. Խմբավորիր հոմանիշները.

հորդոր, խոնարհամիտ, խորհել, խրատ, խոնարհ, մտորել, հլու, խորհուրդ, խոկալ:

Ինչպե՞ս կանվանես առանձնացված խմբերը:

Բայ, գոյական, ածական:

3. Հետևյալ բառերի մեջ նշիր ածանցները և այդ ածանցներով կազմիր նոր բառեր.

մեղավոր-ավոր-գրավոր-բանավոր

տանջանք-զվարճանք-մարզանք

փորձություն-լավություն-փրկություն

աստվածային-գախտնային

տգետ-տհաճ

4. Փորձիր համառոտ շարադրել՝ ո՞վ կարող է ընտրյալ լինել:

 

Ընտրյալ  կարող է լինել այն  մարդը, որը կատարում է Աստծո տասը պատվիրաները:

Մաթեմատիկա տնային ա. 27.03.2016թ.

Մաթեմատիկա տնային ա. 27.03.2016թ.

  1. Հինգ հազար յոթանասունվեց թվի գրության մեջ ո՞ր կարգում է գրված 0:

3-րդ կարգում:

  1. Գրիր այն թիվը, որ հավասար է 9 հազարյակ 7 հարյուրյակ և 6 միավոր կարգային գումարելիների գումարին:                                                                                                                        9706
  1. Որքանո՞վ կփոքրանա 73976 թիվը, եթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:   900-ով
  2. Յոթ հազար յոթ թիվը գրեք թվանշաններով:

7007

  1. Որքանո՞վ կփոքրանա 8561 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք   0-ով:

60-ով

6.. 200 + 110 – 75 : 5 = 207 արտահայտության մեջ փակագծեր  այնպես դիր, որ ստացվի ճիշտ  հավասարություն:

200+[110-75]:5=207

7.Տրված թվային հաջորդականության համար օրինաչափություն գտիր և գրիր հաջորդ թիվը:

 

60, 56, 52, 48, 44…

  1.  Ո՞րն է 8-ի և 9- ի բաժանվող ամենափոքր թիվը:                                                                                 72
  2. Գրիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:                    1234 թիվը
  3. Երկնիշ թվի թվանշանների գումարը 15 է: Այս պայմանին բավարարող քանի՞ երկնիշ թիվ կա

2 երկնիշ թիվ
11.   Չորս տետրերը 600 դրամ արժեն: Քանի՞ դրամ պետք է վճարել այդպիսի 6 տետրի համար:

600:4=150

150 x 6=900

Պատ. ` 900 դրամ:

  1. Աննան գրեց. «Ես խնդիր եմ սիրում»: Հետո հաշվեց յուրաքանչյուր բառում տառերի քանակը և ստացված թվերը բազմապատկեց: Ի՞նչ թիվ ստացավ:                                                      2 x 4 x 2 x 5=80
  2. 13.Երբ Աշոտն անցավ տանից մինչև դպրոց ճանապարհի կեսը, մնաց անցնելու 1 կմ 600մ: Ինչքա՞ն էր Աշոտենց տանից մինչև դպրոց եղած հեռավորությունը:                                     1կմ 600մ=7կմ                                                                                                                                             7կմ+7կմ=14կմ                                                                                                                                                            Պատ.` 14 կմ14.Արամը մեկ վայրկյանում երեք քայլ է անում: Ինչքա՞ն ժամանակում կանի քսանչորս քայլ: 8 վարկյանում:
EASTER SYMBOLS Զատկի սիմվոլները

EASTER SYMBOLS Զատկի սիմվոլները

Easter Egg and Chicks

bunny       Easter eggs & baby chicks – Eggs and chicks symbolize new life. Eggs have been a symbol of spring since ancient times. An egg also is a symbol of the rock tomb out of which Christ emerged when he arose again. The chick, hatching out of the egg, symbolizes new life or re-birth.

Զատկի ձվերը և փոքրիկ ճուտիկները-Զատկի Ձվերը և ճուտիկները նոր կյանքի  խորհրդանիշ են: Ձվերը եղել են գարնան խորհրդանիշ դեռևս  հին ժամանակներից:  Ձուն նաև խորհրդանշում է քարե գերեզմանը, որից  Քրիստոսը հարություն առավ:  Ձվից դուրս գալը խորհրդանշում է նոր կյանք, կամ վերածնունդ:

 

Easter Bunny

easter - CopyEaster bunny- The rabbit, or hare, was a symbol of abundant new life in ancient times, and reminds us of spring and new life.

Զատկի նապաստակը նոր կյանքի  խորհրդանիշ է հնագույն ժամանակներից և հիշեցնում է  գարնան և նոր կյանքի զարթոնքը:

 

Easter Lilies

lilacEaster Lilies- The white blossoms symbolize the purity of Jesus.

Զատկի Շուշանը-սպիտակ կոկոնները խորհրդանշում են Հիսուսին մաքրությունը:

 

The Lamb

lambThe lamb – Represents Jesus, “the Lamb of God”.

 

Գառը- ներկայացնում է Հիսուսին,  “Աստծո գառ”:

 

The Cross

cross

The cross – Symbolizes Jesus’ victory over death.

Խաչը-ներկայացնում է Հիսուսի  հաղթանակը մահվան վրա:

 

Palm Branches
branchesPalm branches- Represents when Jesus arrived in Jerusalem on the first Palm Sunday and people waved palm branches, welcoming him.

Դափնու ճյուղերը- ներկայացնում են Հիսուսի ժամանումը Երուսաղեմում: Առաջին Կիրակի օրը մարդիկ ճյուղերը ձերրքերի մեջ դիմավորում էին Հիսուսին:

Easter Hat

hatEaster hats & wearing new clothes for Easter- Symbolizes new life offered through the death and resurrection of Jesus.

Զատկի գլխարկը և  նոր հագուստը կրելը -խորհրդանշում են  նոր կյանք հարությունից հետո:

Easter Candles

candels    Candles – Symbolize Jesus, “the light of the world“.

 

Մոմերը- խորհրանշում են Հիսուսին “աշխարհի լույսը“:

 

Easter Spring Flowers

flower   Easter and Spring flowers- Daffodils and tulips bloom in the spring, and symbolize spring and new life.

Զատիկը և գարնան ծաղիկները-Նարգիզները և կակաչները ծաղկում  են գարնանը և խորհրդանշում են գարունը և նոր կյանքը:

Butterfly
butterfly  The Butterfly is one of the significant symbols of Easter.

Թիթեռները նույնպես Զատիկի խորհրդանիշն են:

Տրիոլետ

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.

Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց –

Գիտե՞ք, որ գարուն է արդեն։
Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

Արուճի եկեղեցի

Արուճի եկեղեցի

Արուճ գյուղի գլխավոր վանքային համալիրը Սուրբ Գրիգոր եկեղեցին է, որը գտնվում է Արագապ  լեռան արևմտյան լանջի ստորոտում, Արագածոտնի մարզում։ Արուճի տաճարը (Ս.Գրիգոր եկեղեցի) հայկական հոգևոր և ճարտարապետական նշանավոր կոթողներից է։  Ըստ շինարարական արձանագրությանի Արուճի եկեղեցին կառուցել է Գրիգոր մամիկոնյանը . 60-ական թթ։ Տաճարը գտնվում է թեև կանգուն, բայց կիսավեր վիճակում։ Նախկինում ներիսց պատված է եղել Համբարձման տեսարանը ներկայացնող որմնանկարներով, որոք այժմ գրեթե անհետացել են։ Արուճում պահպանվել են նաև բրոնզի դարի դամբարանների, հին ամրոցի, քարավանատան (XIIIդ) և այլ հուշարձանների ավերակներ։ Ավագ խորանի գմբեթարդում մոտ 7 մ բարձրությամբ պատկերված է Քրիստոսը՝ ձախ ձեռքին մագաղաթագալար։ Պատվանդանի տակ գրված է նկարչի անունը՝ Ստեփանոս։ Մատենագրական աղբյուրներում հիշատակված պալատը, որ նույնպես կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը տաճարի հարավ-արևելյան կողմում։ Վաղ միջնադարի աշխարհիկ ճարտարապետության այս հուշարձանախումբը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը սյունազարդ է և իր հատակագծով ու մանրամասներով (սյուներ, խարիսխներ, խոյակներ) նման է Դվինի կաթողիկոսարանին։ Երկրորդ շենքը գտնվում է առաջինից արևելք։